Պահոց

Discovery Channel shot a film in festive Yerevan
11.10.2015

Discovery Channel-ը նկարահանումներ է կատարել տոնական Երևանում

Համաշխարհային ճանաչված և հեղինակավոր Discovery Channel-ը նկարահանումներ է կատարել «Էրեբունի-Երևան» տոնակատարություններում արդեն ավանդական դարձած հնաոճ մեքենաների տաղավարում։ Հայտնի հեռուստաընկերության նկարահանող խումբը նշել է, որ շատ տպավորված են, և նկարահանումները տեղ են գտնելու հեռուստաընկերության հաղորդումներից մեկում։

11.10.2015

Ինքնաբուխ համերգ՝ երեկոյան Երևանում

Մայրաքաղաքի ծննդյան տոնին նվիրված տոնական գալահամերգից հետո Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում զբոսնող երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերն ակամա գեղեցիկ ու ինքնաբուխ համերգի հանդիսատեսը դարձան: 

11.10.2015

«Էրեբունի-Երևան 2797». բեմում դասական երաժշտություն է

Դասական երաժշտության համերգ էր Կոնսերվատորիայի պուրակում, Կոմիտասի արձանի շուրջբոլորը։ Այստեղ, ինչպես «Իմ ջերմ ու բարի քաղաք» տոնակատարության ևս մի շարք բեմերում, տարբեր ժամերին համերգային բազմաժանր ծրագրեր էին։ 

«Erebuni-Yerevan 2797» celebration has been completed with the gala-concert «My warm and kind Yerevan»
11.10.2015

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունն ամփոփվել է «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով գալահամերգով

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում վաղ առավոտից մեկնարկած տոնական միջոցառումներն ամփոփվել են մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագիրը կրող գալահամերգով:

11.10.2015

Հյուսիսային պողոտայի կարաոկեն նույնպես տոնական էր

Հյուսիսային պողոտայի կարաոկեի բեմում, ինչպես ամեն տարի է, այս տարի էլ առավելապես երեխաներն էին։ «Էրեբունի-Երևան 2797»-ին կարաոկեի սիրահար բազմաթիվ փոքրիկներ քաղաքին են նվիրել իրենց կատարումները՝ մանկական, հայրենասիրական ու Երևանի մասին երգեր։ Առավել համարձակները մայրաքաղաքի հյուրերի հետ միասին երգել են նաև օտար լեզուներով։

11.10.2015

Երաժշտաթատերական զբոսանք՝ Հյուսիսային պողոտայում

Հյուսիսային պողոտայի երկայնքով՝ տոնական բեմահարթակների չորսբոլորը, աշխույժ երաժշտական ֆլեշմոբեր էին՝ պարային համույթների, որոնք ի դեպ տարազավոր էին ու ժամանակակից պարային հագուստներով, և անցորդների մասնակցությամբ։ Ազգագրականն ու տարբեր ոճային պարերը համադրող ֆլեշմոբերն ուղեկցել են 

11.10.2015

«Հին ու նոր Երևան». դաշնամուրային ստեղծագործություններ Երևանի մասին

Երևանի մասին հին ու նոր երգերի դաշնամուրային փոխադրումներն են լույս տեսել ժողովածուով՝ «Հին ու նոր Երևան» վերնագրով։ Նորատիպ ժողովածուի շնորհանդեսը հենց Երևանի օրն է կայացել՝

11.10.2015

Ռոքը` Ազատության հրապարակում

«Էրեբունի-Երևան 2797»-ի եզրափակիչներից էր ռոք փառատոնը: Ողջ օրվա տոնական, աշխույժ մթնոլորտը շարունակվեց ռոք երաժշտությամբ, որին մասնակցել են հայկական ու վրացական ռոք խմբեր՝ Ազատության հրապարակում համախմբելով մեծ ու բազմազգ մի մեծ ռոք-ընտանիք։

11.10.2015

«Էրեբունի-Երևան». ջազային տրամադրություն Կասկադում

Եվ կրկին Կասկադում ջազ էր հնչում։ Ինչպես ցանկացած տոնական առիթով կամ հենց ջազի միջազգային օրը հենց այստեղից են քաղաքին ողջունում երևանցի ջազմենները։  Եվ որքան էլ հարուստ է «Իմ ջերմ ու բարի քաղաք» տոնակատարության ծրագիը, երաժշտության ամենաբազմազան ոճի համերգը՝

11.10.2015

Բացօթյա լուսանկարչատուն՝ «Իմ ջերմ ու բարի քաղաք»-ում

Երևանյան ինքնատիպ լուսանկարչատուն էր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքի մոտ։ Մարաշլյան լուսանկարչատունը ազգային ոճով ձևավորված տաղավարում լուսանկարում էր բոլոր ցանկացողներին։

11.10.2015

«Նվիրում ենք մայրաքաղաքին». մարզերի ողջույն-համերգը Ազնավուրի հրապարակում

Մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձը «Նվիրում ենք մայրաքաղաքին» խորագրով համերգի ընթացքում շնորհավորել են ՀՀ մարզերի քաղաքներից և Վրաստանի Բաթում քաղաքից ժամանած երգի ու պարի համույթներն ու անհատ կատարողները: 

11.10.2015

Երևանին ողջունել են նաև հայաստանաբնակ ազգային համայնքները

Կարապի լճի բեմահարթակին ազգային փոքրամասնությունների համույթների ու անհատ կատարողների ներկայացուցիչների ողջույն-համերգն էր, որին մասնակցել են տարբեր ազգությունների՝ երևանաբնակ, ինչպես նաև Հայաստանի մարզերից եկած 

Տեսանյութեր

...
26.04.2025

«Երևան» հեռուստահաղորդում

...
19.04.2025

«Երևան» հեռուստահաղորդում

...
12.04.2025

«Երևան» հեռուստահաղորդում

...
05.04.2025

«Երևան» հեռուստահաղորդում