Նորություններ

Բակային խաղերի գունազարդման աշխատանքներ` Արաբկիր վարչական շրջանում
Արաբկիր վարչական շրջանում շարունակվում են նախորդ տարիներին տեղադրված բակային խաղերի գունազարդման աշխատանքները: Այս գործընթացն իրականացվում է ամեն տարի, իսկ նպատակը արևից խունացած մետաղյա կառուցվածքների տեսքը վերականգնելն ու կորոզիայի վտանգը կանխելն է:

Ֆրանսիայի Առնուվիլ և Իրանի Սպահան քաղաքների պատվիրակությունները հյուրընկալվել են Նուբարաշեն վարչական շրջանում
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքից և Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքից ժամանած պաշտոնական պատվիրակությունների ներկացուցիչները հոկտեմբերի 12-ին հյուրընկալվել

Արթիկցի և մարտակերտցի երեխաները տոնական օրերին հյուրընկալվել են Դավթաշեն վարչական շրջանում
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում հարյուրավոր փոքրիկներ այցելել էին Երևան` մասնակցելու մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը: ԼՂՀ Մարտակերտ քաղաքի 10 և ՀՀ Արթիկ քաղաքի

Մայրաքաղաքի ծննդյան տոնի նախօրեին և բուն տոնական օրերի ընթացքում մայրաքաղաքում ծնվել է 179 երեխա
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության նախօրեին և բուն տոնական օրերին՝ հոկտեմբերի 10-ին և 11-ին, երևանյան ծննդատներում ծնվել է 179 երեխա`101 տղա և 78 աղջիկ: Հիշեցնենք, որ մայրաքաղաքի ծննդյան հերթական տարեդարձի առիթով Երևան ժամանած Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը

Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետը ծանոթացել է Երևանի քաղաքապետարանում բացված ցուցահանդեսի ցուցանմուշներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ Պեմըզեկը ծանոթացել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված «Երախտագիտություն» խորագրով ցուցահանդեսի ցուցանմուշներին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Պլեսի Ռոբինսոնի գործընկերոջ հետ
Երևանի քաղաքապետի հրավերով «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմըզեկը հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ողջունելով գործընկերոջը՝ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նրան` հրավերն ընդունելու և

ՀՀ Լոռու մարզի և ԼՂՀ Մարտունի քաղաքի երեխաներին հյուրընկալել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը
Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանը հրավիրված Լոռու մարզի և ԼՂՀ Մարտունի քաղաքի տասնյակ երեխաներին հյուրընկալել է Արաբկիր

Մարտակերտցի երեխաները` Երևան քաղաքի պատմության թանգարանում
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում հարյուրավոր փոքրիկներ այցելել են Երևան` մասնակցելու մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը:

Երևանը` տոնական լույսերի մեջ
Իր ծննդյան 2797-րդ տարեդարձի օրը տոնական էր նաև գիշերային Երևանը: Քաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները, այգիներն ու պուրակները շքեղ ու ձևավոր լույսերի մեջ էին, ինչը երևանյան տոնական մթնոլորտին առանձնահատուկ գեղեցկություն էր հաղորդել:

Շնորհավոր տո՜նդ, իմ ջերմ ու բարի քաղաք
Մայրաքաղաքի ծննդյան 2797-ամյակին նվիրված տոնական միջոցառումներն ավարտվեցին շքեղ հրավառությամբ: Մեր ջերմ ու բարի մայրաքաղաք Երևանը մի քայլով էլ մոտեցավ 3000-ամյակի շեմին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Եկատերինբուրգի գործընկերոջ հետ շրջել է գիշերային Երևանում
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Էրեբուն-Երևան 2797» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան այցելած Եկատերինբուրգի քաղաքապետ Եվգենի Ռոյզմանի հետ շրջել է գիշերային Երևանում, հետևել մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվող տոնական միջոցառումների ընթացքին:

Տոնական ամփոփիչ համերգ` Հանրապետության հրապարակում
Մայրաքաղաքի ծննդյան 2797-ամյակին նվիրված միջոցառումներն ամփոփվել են Հանրապետության հրապարակում տեղի ունեցած մեծ գալահամերգով, որին մասնակցել են բացառապես հայկական էստրադայի երգիչներն ու երգչուհիները: