Նորություններ

«Էրեբունի-Երևան 2797». սոցիալական ծրագիր, օր 3-րդ
Արդեն 3-րդ օրն է, որ «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առթիվ մեկնարկած սոցիալական ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կենցաղային անհրաժեշտ տեխնիկա է տրամադրվում Հայրենական պատերազմի վետերանների, Արցախյան և աֆղանական պատերազմների մասնակիցների, Արցախում զոհվածների, Արցախյան պատերազմի հաշմանդամների, հակառակորդի հետ շփման գծում 2014-2015թթ. զոհված զինծառայողների, հաշմանդամներ ունեցող, ինչպես նաև միաժամանակ 2 զինծառայողներ ունեցող, գիտության և մշակույթի գործիչների, վաստակաշատ բուժաշխատողների և մանկավարժների ընտանիքներին:

«Երևանյան կիսամարաթոն»-ի անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 4-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ կլինեն
Հարգելի երևանցիներ, «Էրեբունի-Երևան 2797» միջոցառման շրջանակում Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված Երևանյան կիսամարաթոնի անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 4-ին, առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 438 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 385-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 53 հեռախոսազանգով բարձրացված խ

ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի պատվիրակությունը հյուրընկալվել է Շենգավիթ վարչական շրջանում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի հրավերով Երևանում էր Մարտակերտի

«Էրեբունի-Երևան 2797». սոցիալական ծրագիր, օր 2-րդ
Մայրաքաղաքում շարունակում է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում մեկնարկած սոցիալական ծրագիրը: Ծրագրի 2–րդ օրը Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատուները կայցելեն 12 վարչական շրջաններում բնակվող շուրջ 400 ընտանիքներ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» միջազգային կիսամարաթոնի մասնակիցների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է հոկտեմբերի 3-ին Երևանում կայանալիք «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» միջազգային կիսամարաթոնի կազմակերպիչ, Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ քաղաքապետարան այցելած կիսամարաթոնի մասնակիցներ, Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին, Ֆրանսիայի Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենի Ջորկաեֆին, Լատվիայի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Գունտիս Զալիտիսին և Հունաստանի ատլետիկայի ֆեդերացիայի փոխնախագահ Դիմակոս Պանագիոտիսին:

Այցելություններ ու ավանդական նվերներ տուն-ինտերնատներին` Տարեցների միջազգային օրվա առիթով
Տարեցների միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը այցելել է Նորքի, ինչպես նաև հ. 1 տուն-ինտերնատներ:

«Սանիթեք» -ն արդեն ծառայություններ է մատուցում նաև Նոր Նորքում
Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերության սպասարկման տիրույթում հոկտեմբերի 1-ից ներառվել է նաև Նոր Նորք վարչական շրջանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա առթիվ
Սիրելի՛ տարեցներ, տատիկներ և պապիկներ, աշխարհն այսօր նշում է տարեցների միջազգային օրը: Մեծերին գնահատելու և նրանց մասին հոգ տանելու մասին պետք է հիշել յուրաքանչյուր օր, քանի որ ավագ սերնդի նկատմամբ խոր հարգանքը մեր ազգային նկարագրի բաղադրիչներից է:

Մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում իրականացվող սոցիալական ծրագիրը
Արդեն երկրորդ տարին անընդմեջ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, «Էրեբունի-Երևան» տոնակատարությունն առանձնանում է նաև սոցիալական բաղադրիչով: Այս տարի ևս, Երևանի ծննդյան տարիների թվով