Նորություններ

«Իմ ջերմ ու բարի քաղաք» տոնակատարության ճանաչողական հավելվածը՝ երեխաների համար
«Էրեբունի-Երևան 2797»-ի «Իմ ջերմ ու բարի քաղաք» տոնակատարության անակնկալները երեխաների համար շարունակվում են՝ ճանաչողական հավելվածով։ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի 50 սաներ քաղաքապետարանի հրավերով այցելել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ
Հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ: 220 տարի է անցել այն օրից, երբ հրապարակվեց հայկական առաջին պարբերական «Ազդարար»-ը և,

Մայրաքաղաքի փողոցներում տեղադրվում են նոր հեծանվականգառներ
Մայրաքաղաքում հեծանվային մշակույթի և ընդհանրապես հեծանիվի` որպես մատչելի տեղաշարժման փոխադրամիջոցի տարածմանը զուգահեռ, մի շարք փողոցների մայթերին հեծանվականգառներ տեղադրելու անհրաժեշտություն էր առաջացել:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դոնի Ռոստովի գործընկերոջ հետ շրջել է գիշերային Երևանում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանի և նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամների հետ միասին շրջել է գիշերային Երևանում:

«Երևան Սիթի Տուր»՝ Երևանի հատուկ դպրոցների սաների համար
Էրեբունի-Երևանի 2797-րդ տարեդարձի առթիվ Երևանի քաղաքապետարանը անակնկալ է պատրաստել նաև հատուկ խնամքի կարիք ունեցող շուրջ 400 երեխաների, որոնց թվում` Երևանի հատուկ դպրոցների աշակերտների, մանկատների սաների համար։

Երևանի քաղաքապետարանի և Դոնի Ռոստովի վարչակազմի միջև ստորագրվել է համագործակցության ծրագիր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՌԴ Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանը քաղաքապետարանի ճեմասրահում ստորագրել են 2015-2020թթ. առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության ծրագիր: Ըստ այդմ` կողմերը պարտավորվել են ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՌԴ Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավարի հետ
Երևանի քաղաքապետի հրավերով պաշտոնական այցով մայրաքաղաքում գտնվող ՌԴ Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը:

Հարգանքի տուրք`Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին
Հոկտեմբերի 15-17-ը պաշտոնական այցով Երևան ժամանած Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գորբանի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ`հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին:

Շենգավիթցի փոքրիկներն այգին տերևաթափից մաքրել են` համատեղելով հաճելին ու օգտակարը
Շենգավիթ վարչական շրջանի հ.18 գրադարանի աշխատակիցներն ու հ. 146 մանկապարտեզի սաները Երևանի օրհներգը երգելով եկել են «Շողակաթ» հեռուստաընկերության հարակից այգի: Այնուհետ խորհրդանշական «Մաքուր Երևան 2797» խորագրով միջոցառման ընթացքում նրանք բաժանվել են խմբերի և մաքրել այգու տարբեր

Անզիջում ու խիստ պայքար` չնախատեսված վայրերում աղբ թափելու դեմ
Մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվող խիստ վերահսկողության արդյունքում զգալիորեն կրճատվել են չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը: Այդուհանդերձ, երևույթը դեռ առկա է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ արատավոր այս երևույթի դեմ պայքարը շարունակական է լինելու

Մայրաքաղաքում շարունակվում են ծառերի բների կրապատման աշնանային աշխատանքները
Հոկտեմբերի 1-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ծառերի բների կրապատման աշնանային փուլի աշխատանքները: Սա գյուղկանոններով նախատեսված պարտադիր գործընթաց է, որը ծառերի խնամքն ապահովելու, միջատների