Պահոց

11.10.2015

Ցուցադրական ելույթներ՝ էքստրեմալ մարզաձևերի սիրահարների համար

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության ծրագրում հաշվի է առնվել տարբեր տարիքային խմբերի և նախասիրությունների քաղաքացիների ցանկությունը: Այսպես. էքստրեմալ մարզաձևերի սիրահարների համար մոտոկրոսի, կվադրոցիկլների և սպորտային ամենագնաց մեքենաների ցուցադրական ելույթներ էին կազմակերպվել 

11.10.2015

Տեղեկատվական տաղավարներ՝ տոնական ծանուցաթերթիկներով

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումների մասնակիցներին ճիշտ կողմնորոշելու և ուղղորդելու նպատակով, մինչ «Իմ ջերմ ու բարի քաղաք»-ի բուն տոնակատարությունների մեկնարկը, դեռ վաղ առավոտից 

11.10.2015

Մայրաքաղաքի հերթական տարեդարձը երթով ողջունել են նաև հաշմանդամություն ունեցող մարզիկները

Մայրաքաղաքի Աբովյան պուրակից սկիզբ է առել հատուկ կարիքներ ունեցող մեր համաքաղաքացիների երթը: Նրանք հաշմանդամասայլակներով անցել են Հանրապետության հրապարակով ու հասել Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենք և ներկա գտնվել տոնի գլխավոր միջոցառումներից մեկին՝ քաղաքապետարանի

11.10.2015

Մեր քաղաքների միջև հարաբերությունները բարձունքում են. Գեորգի Կոլյագին, Ստավրոպոլի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով՝ քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունեցած ընդունելության ընթացքում Երևանի օրվա տոնակատարություններին մասնակցելու հրավիրված քաղաքապետերն ու պատվիրակությունների մյուս անդամները զրուցել են միմյանց հետ, խոսել տպավորությունների ու գործնական թեմաների մասին։ 

11.10.2015

Ավանդական հեծանվավազք` տոնական Երևանի փողոցներով

«Էրեբունի-Երևան» տոնակատարության մշտական միջոցառումներից է տոնական հեծանվավազքը, որն այս տարի մեկնարկել է Իսակովի պողոտայի հեծանվահրապարակից: Հեծանվորդների խումբը Երևանի դրոշներով տոնական երթով անցել է Մաշտոցի պողոտայով, այնուհետ Զաքիյան, Գրիգոր Լուսավորիչ, Իտալիայի և Բեյրութի փողոցներով և վերջնականգառ կատարել Երևանի քաղաքապետարանի հարակից հրապարակում:

On the occasion of the 2797-th anniversary of the capital the orders ‘Argishti the First” were awarded
11.10.2015

«Արգիշտի առաջին» շքանշանով պարգևատրումներ՝ մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձի առթիվ

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության ժամանակ Երևանի քաղաքապատարանի հարակից հրապարակում կազմակերպված տոնական միջոցառման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձի առթիվ գիտության, կրթության, շինարարության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի

11.10.2015

«Խոսող խաղալիք»՝ ջերմ ու բարի քաղաքում

Մանկական ամենամեծ միջոցառումը «Խոսող խաղալիք» խորագրով էր։ Երևանի մանկական զբոսայգի էին եկել հազարավոր երեխաներ։ Այս տարի մանկական ծրագրում տիկնիկային ներկայացումներ էին՝ Երևանի տարբեր տիկնիկային թատրոնների ու

“Yervand Yerznkyan, Raisa Mkrtchyan, Ruben Matevosyan and Arthur Abraham were awarded with the title of “Honorary Citizen of Yerevan”
11.10.2015

Երևանի պատվավոր քաղաքացու կոչում՝ Երվանդ Երզնկյանին, Ռաիսա Մկրտչյանին, Ռուբեն Մաթևոսյանին և Արթուր Աբրահամին

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 8-ի որոշումը, հանդիսավոր պայմաններում Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,

Taron Margaryan congratulated the residents of the capital with Yerevan Day
11.10.2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի օրվա առթիվ շնորհավորել է մայրաքաղաքի բնակիչներին

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության պաշտոնական հանդիսությունը Երևանի քաղաքապետարանի հարակից հրապարակում էր, որը վերածվել էր տոնական բեմահարթակի: Թատերականացված շքեղ ու ինքնատիպ բեմականացումով ներկայացվել է Հայաստանի 12 մայրաքաղաքների հիմնադրման պատմությունը: Մինչ այդ տոնակատարության բոլոր մասնակիցներին

Yerevan Mayor Taron Margaryan awarded honorary titles to the representatives of a number of fields
11.10.2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատվավոր կոչումներ է շնորհել մի շարք ոլորտների ներկայացուցիչների

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված` տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձի առթիվ, առողջապահության համակարգում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար Եվրոպական նեյրովիրաբուժական 

11.10.2015

«Երբ ստեղծագործում են մանուկները» բացօթյա ցուցադրություն մայրաքաղաքի Աբովյան փողոցում

2797-ամյա Երևանի տոնական առօրյան լեցուն է նաև մանկական միջոցառումներով: Աբովյան փողոցի` Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից տարածքում Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաները ներկայացրել են իրենց ստեղծագործությունները, որոնցում, բնականաբար, գերիշխողը երևանյան թեմատիկան է:

11.10.2015

Ռետրո մեքենաների ցուցադրություն` Շահումյան հրապարակում

Մայրաքաղաքի ծննդյան հերթական տարեդարձի օրը անակնկալ էր մատուցվել նաև հնաոճ մեքենաների սիրահարներին: Շահումյան հրապարակում կազմակերպված ցուցադրությունում մեկտեղվել էին ինչպես խորհրդային, այնպես էլ արտասահմանյան արտադրության բազմաթիվ հնաոճ 

Տեսանյութեր

...
26.04.2025

«Երևան» հեռուստահաղորդում

...
19.04.2025

«Երևան» հեռուստահաղորդում

...
12.04.2025

«Երևան» հեռուստահաղորդում

...
05.04.2025

«Երևան» հեռուստահաղորդում