Նորություններ

Միսաք Մանուշյանի կիսանդրու իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Սարգիս Բաբայանի հեղինակած քանդակը
Երևանում կտեղադրվի հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի՝ քանդակագործ Սարգիս Բաբայանի հեղինակած քանդակը: Կիսանդրու համար հայտարարված բաց մրցույթի արդյունքում ստացվել էր 10 հայտ. ժյուրին կատարեց իր ընտրությունը: Սարգիս Բաբայանի հեղինակած ստեղծագործությունը ստացավ 10 ձայն, երկրորդ տեղը 2 ձայնով զբաղեցրեց Արմենակ Վարդանյանի քանդակը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանին
ՔաղաքապետԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանին: Գործընկերոջը ներկայացնելով Երևանում նախաձեռնված ծրագրերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ կյանքի կոչվող նախագծերի նպատակը հարմարավետ միջավայրի ապահովումն ու քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցումն է: Լյուդվիգ Գյուլնազարյանն իր հերթին նշել է, որ Փարաքարում ևս վերջին տարիներին նախաձեռնվել են կարևոր մի շարք ծրագրեր դպրոցների ու մարզադպրոցների կառուցման, ճանապարհների նորոգման ու բակերի ասֆալտապատման ուղղությամբ:
Գիշերային ստուգայցեր՝ Երևանում
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի մերսման սրահներում։ Հայտնաբերվել են խախտումներ, և տեղում կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Աղբաորսիչ սարքեր՝ Հրազդան գետի վրա
Հրազդան գետի վրա կառուցվել են 2 աղբաորսիչ սարքեր, որոնք նպատակաուղղված են կանխելու գետի և Երևանյան լճի աղտոտումը: Աղբաորսիչ հարմարանքների նախագծման և տեղադրման նպատակով ծախսվել է շուրջ 122 մլն դրամ:

«Մանուշյանական շաբաթ»՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության աջակցությամբ և համանախաձեռնությամբ «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միությունը և «ԱՐՏ-ԻՄԱԺ» մշակութային կազմակերպությունը 2025 թվականի մարտի 14-18-ը Հայաստանում կանցկացնեն «Մանուշյանական շաբաթ»,
Նոր լուսավորություն՝ Երևանի փողոցներում
Գիշերային Երևանը նոր լուսավորություն է ստանում: 2024 թվականին լուսավորության համար ներդրված գումարը մոտ 620,000,000 ՀՀ դրամ է։ 2025 թվականի հունվարից
Անազատության մեջ պահվող գորշ արջը տեղափոխվեց ավելի ապահով կենսամիջավայր
Անազատության պայմաններում պահվող գորշ արջը այսուհետ կգտնվի ավելի հուսալի միջավայրում: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կենդանին տեղափոխվեց Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գտնվող վայրի կենդանիների փրկարար կենտրոն:

Երևանն ու սպորտը. բասկետբոլ
Սպորտ2025 թվականին «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը միավորել են մարզերի և մայրաքաղաքի 10-12 տարեկան աշակերտներին: Դպրոցներն ընտրել են իրենց լավագույն խաղացողներին, որոնք ջանք են գործադրելու՝ առաջնության եզրափակչին հաղթանակ տոնելու համար:
115 բակ կբարեկարգվի, կկառուցվի 30 ֆուտբոլի դաշտ. Երևանը՝ 2025-ին
2025 թվականին Երևանի բարեկարգման ծրագրերն ընդգրկում են 5.2 միլիարդ դրամի ներդրում: Նախատեսվում է 115 բակի բարեկարգում, որոնցից 30-ում կկառուցվի ֆուտբոլի դաշտ։ Կսկսվի նաև
Երևանը կարդում է. գրքերի տոնախմբություն՝ մայրաքաղաքում
Գարնան նորամուտը մեկնարկեց գրքերի իսկական տոնախմբությամբ: Մարտի 1-ին և 2-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գրքի փառատոնը:

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Երևանում
Քաղաքացիական պաշտպանության ի՞նչ քայլեր են անհրաժեշտ հակառակորդի հարձակման դեպքում. Երևանում կազմակերպված ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունն այս խորագիրն ուներ: Վարժանքը մեկնարկել է օդային տագնապ ազդանշանով:

«Բժիշկների նկատմամբ բռնությունը պետք է արժանանա համապատասխան վերաբերմունքի». Տիգրան Ավինյան
Երևանի «Շտապբուժօգնություն» ընկերությունը սեփական միջոցներով 7 նոր ժամանակակից ավտոմեքենա ձեռք կբերի: Արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությունը սկսել է շահութաբեր աշխատել, որը հնարավորություն է տալիս ոչ միայն սեփական