Նորություններ
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Երևանի քաղաքապետարան
Փարիզի փոխքաղաքապետ Օդրի Պուլվարի գլխավորած պատվիրակությանը հոկտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանում ընդունել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։ Հանդիպման ընթացքում Երևանի փոխքաղաքապետը բարձր է գնահատել Երևանի և ֆրանսիական գործընկեր քաղաքների ու շրջանների միջև համագործակցության խորացումը,
Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում
Սարյան փողոցի այն հատվածում, որտեղ նախկինում ապօրինի շինություն էր կառուցվել, տարածքն այժմ վերադարձվել է հանրությանը։ Մայրաքաղաքի այս հատվածում բացված «Ecostation» անվամբ յուրօրինակ փոքրիկ այգին այցելուներին կներկայացնի Հայաստանի բնության բազմազանությունը։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 23-ից Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի` կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը և կգործի տարհանիչը:
Երևանն ու Պեկինը կընդլայնեն գործակցությունը՝ քաղաքային զարգացման արդյունավետ լուծումների ու հաջողված փորձի փոխանակման ուղղությամբ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Պեկինի քաղաքապետի տեղակալ Սիոն Վընին: Չինաստանի մայրաքաղաքի պատվիրակությունը Երևանում է COP17-ի շրջանակում: Կարևորելով Երևանի և Պեկինի միջև հաստատված համագործակցությունը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ կան ուղղություններ, որոնք հետաքրքիր են Երևանին փորձի փոխանակման առումով:
Պեկինի պատվիրակությունն այցելել է Երևանի քաղաքապետարանի տնկարան
COP17-ի շրջանակում Երևան ժամանած Պեկինի փոխքաղաքապետ Սիոն Վընի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնկարան:
Քաղաքային կենսաբազմազանության գոտի՝ մայրաքաղաքի սրտում
Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Երևանի քաղաքապետարանը հանդես է գալիս «Քաղաքային կենսաբազմազանության գոտի» նախաձեռնությամբ: Այն կգործի հոկտեմբերի 19-30-ը՝ Երևանի 2750-ամյակի զբոսայգում: Տարածքում կանցկացվեն մանկական վարպետության դասեր, աշխատարաններ, ինչպես նաև պանելային քննարկումներ:
Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանյան լիճ
COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետ Սիոն Վընի գլխավորած պատվիրակությունը։ Երևանյան լճի տարածքում պատվիրակությանը դիմավորել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ\պ Սիրարփի Հայկազյանը։
Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները
Աղի լիճը երևանցիների հանգստի վայրերից է, սակայն հարակից տարածքը երկար ժամանակ պատշաճ չի խնամվել ու բարեկարգվել։
Սեր, Տոն, Երևան. 2808
Այս տարվա «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները մեկնարկեցին հոկտեմբերի 9-ի երեկոյան՝ Դիանա Աբգարի անվան զբոսայգում կայացած հանրահայտ արտիստ Դիանա Արբենինայի համերգով։
Երևանի հ. 156 մսուր-մանկապարտեզը հիմնանորոգումից հետո վերաբացվել է
Երևանի էներգաարդյունավետության ծրագրի առաջին փուլի շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից, ՀՀ կառավարության, Եվրոպական ներդրումային բանկի, E5P հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ վերակառուցվել կամ հիմնանորոգվել է 15 մանկապարտեզ:
Գումարվել է Երևանի ավագանու հերթական նիստը
Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցող անձինք ևս հնարավորություն կունենան հանրային տրանսպորտից օգտվել անվճար: Երևանի ավագանին այսօր կայացած նիստում հավանություն տվեց որոշման նախագծին: Քանի որ հաշմանդամություն ունեցող երեխային
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ նորովի է ընդգծվել Շիրակի մարզպետարանի շենքը
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ լուսավորվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքը։ Շենքի լուսավորության համար տեղադրվել է շուրջ 400 լուսակետ և 150 մետր երկարությամբ LED լուսային