Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Երևանի քաղաքապետարան
Փարիզի փոխքաղաքապետ Օդրի Պուլվարի գլխավորած պատվիրակությանը հոկտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանում ընդունել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։
Հանդիպման ընթացքում Երևանի փոխքաղաքապետը բարձր է գնահատել Երևանի և ֆրանսիական գործընկեր քաղաքների ու շրջանների միջև համագործակցության խորացումը, ինչպես նաև Երևանի և Փարիզի գործընկերությունը։
Կողմերը քննարկել են նաև բնապահպանական համընդհանուր խնդիրներ, ինչպես նաև նախանշել այն ուղղությունները, որոնք հետագայում կնպաստեն համագործակցության նոր նախաձեռնությունների մեկնարկին։