Հուշարձանները մշակութային այն կոթողներն են, որոնք նոր շունչ ու կենդանություն են հաղորդում քաղաքին: Արա Սարգսյան, Երվանդ Քոչար, Արա Հարությունյան, Ղուկաս Չուբարյան, Ֆերնանդո Բոտերո. ահա աշխարհահռչակ քանդակագործների ոչ լրիվ անվանացանկը, ովքեր քանդակագործության անխոս, սակայն միանգամայն արտահայտիչ լեզվով ստեղծել են Երևանը գեղեցկացնող անմահ գործեր: Գործեր, որոնք հազարավոր անտեսանելի թելերով կապված են պատմությանը, ժողովրդի հոգուն, ավանդույթներին:
Սասունցի Դավիթ
Քանդակագործ՝ Ե. Քոչար
ճարտարապետ՝ Մ. Մազմանյան
Կոփածո պղինձ, բազալտ, 1959 թ.
Սասունցի Դավթի հրպ.
Ալեքսանդր Թամանյան
Քանդակագործ` Ա. Հովսեփյան, ճարտարապետ՝ Ս. Պետրոսյան
Բազալտ, գրանիտ, 1974թ.
Թամանյան փ.
Խաչատուր Աբովյան
Քանդակագործ` Ս. Ստեփանյան, ճարտարապետ՝ Գ. Թամանյան
Բրոնզ, գրանիտ, 1950թ.
Աբովյան պուրակ
Ավետիք Իսահակյան
Քանդակագործ՝ Ս. Բաղդասարյան, ճարտարապետ՝ Լ. Սադոյան
Բրոնզ, գրանիտ, 1965թ.
«Օղակաձև» զբոսայգի
Կոմիտաս
Քանդակագործ՝ Ա. Հարությունյան
ճարտարապետ՝ Ֆ. Դարբինյան
Բրոնզ, գրանիտ, 1988թ.
Կոնսերվատորիայի պուրակ
Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև
Քանդակագործ՝ Ա. Սարգսյան,
ճարտարապետ՝ Ռ. Ջուլհակյան
Բրոնզ, 1943թ., տեղադրվել է 2002թ.
Ա. Մանուկյան փ.
Վիլյամ Սարոյան
Քանդակագործ` Դ. Երևանցի
ճարտարապետներ` Ռ. Հասրաթյան, Լ. Իգիթյան
Բրոնզ, 2008թ.
Մաշտոցի պող.