Հուշարձանները մշակութային այն կոթողներն են, որոնք նոր շունչ ու կենդանություն են հաղորդում քաղաքին: Արա Սարգսյան, Երվանդ Քոչար, Արա Հարությունյան, Ղուկաս Չուբարյան, Ֆերնանդո Բոտերո. ահա աշխարհահռչակ քանդակագործների ոչ լրիվ անվանացանկը, ովքեր քանդակագործության անխոս, սակայն միանգամայն արտահայտիչ լեզվով ստեղծել են Երևանը գեղեցկացնող անմահ գործեր: Գործեր, որոնք հազարավոր անտեսանելի թելերով կապված են պատմությանը, ժողովրդի հոգուն, ավանդույթներին:
Հանրային ռադիոյի 90-ամյ. և հեռուստաընկերության 60-ամյ. նվիրված հուշարձան
Հեղինակ՝ Դավիթ Մինասյան
2016թ.
Ալեք Մանուկյան փ.
Զորավար Անդրանիկ
Քանդակագործ՝ Ա. Շիրազ
Ճարտարապետ՝ Ա. Մխիթարյան
Բրոնզ, բազալտ, 1999 թ.
Տիգրան Մեծի պող.
Հովհաննես Բաղրամյան
Քանդակագործ՝ Ն. Կարգանյան
Ճարտարապետ՝ Է. Արևշատյան
Բրոնզ, գրանիտ, 2003թ.
Բաղրամյան փ.
Հովհաննես Թումանյան
Քանդակագործ՝ Ա. Սարգսյան, ճարտարապետ՝ Գ. Աղաբաբյան Բրոնզ, գրանիտ, 1957թ.
Ազատության հրապարակ
Ալեքսանդր Սպենդիարյան
Քանդակագործներ՝ Ղ. Չուբարյան, Ա. Սարգսյան, ճարտարապետ՝ Ֆ. Դարբինյան Բրոնզ, գրանիտ, 1957թ.
Ազատության հրապարակ
Արամ Խաչատրյան
Քանդակագործ` Յու. Պետրոսյան, ճարտարապետ՝ Ռ. Մարտիրոսյան
Բրոնզ, գրանիտ, 1999թ.
Սայաթ-Նովա պող.
Ստեփան Շահումյան
Քանդակագործ՝ Ս. Մերկուրով, ճարտարապետ՝ Ի. Ժոլտովսկի
Գրանիտ, բազալտ, 1931թ.
Շահումյան պուրակ
Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձան
Ճարտարապետ՝ Տիգրան Բարսեղյան
Քանդակագործ՝ Մհեր Սիմոնյան
2018թ. հոկտեմբեր
Արթուր Կարապետյանի պուրակ