Հուշարձանները մշակութային այն կոթողներն են, որոնք նոր շունչ ու կենդանություն են հաղորդում քաղաքին: Արա Սարգսյան, Երվանդ Քոչար, Արա Հարությունյան, Ղուկաս Չուբարյան, Ֆերնանդո Բոտերո. ահա աշխարհահռչակ քանդակագործների ոչ լրիվ անվանացանկը, ովքեր քանդակագործության անխոս, սակայն միանգամայն արտահայտիչ լեզվով ստեղծել են Երևանը գեղեցկացնող անմահ գործեր: Գործեր, որոնք հազարավոր անտեսանելի թելերով կապված են պատմությանը, ժողովրդի հոգուն, ավանդույթներին:
                                
                                    «Պաշարված Լենինգրադի երեխաներին»
Քանդակագործ՝ Վ. Մանաչինսկի, ճարտարապետներ` Ա. Չերնով և Լ. Չերնովա
2015թ.
                                            
                                                                                            Վ. Դավթյանի անվան այգի
                                                                                    
                                
                                    Ջուր վաճառող տղան
Քանդակագործ՝ Հ. Բեջանյան, ճարտարապետ՝ Ս. Կնտեխցյան
 Բրոնզ, բազալտ, 1970թ.
                                            
                                                                                            Խորենացու փ.