Հուշարձանները մշակութային այն կոթողներն են, որոնք նոր շունչ ու կենդանություն են հաղորդում քաղաքին: Արա Սարգսյան, Երվանդ Քոչար, Արա Հարությունյան, Ղուկաս Չուբարյան, Ֆերնանդո Բոտերո. ահա աշխարհահռչակ քանդակագործների ոչ լրիվ անվանացանկը, ովքեր քանդակագործության անխոս, սակայն միանգամայն արտահայտիչ լեզվով ստեղծել են Երևանը գեղեցկացնող անմահ գործեր: Գործեր, որոնք հազարավոր անտեսանելի թելերով կապված են պատմությանը, ժողովրդի հոգուն, ավանդույթներին:
Վահագն Վիշապաքաղ
Քանդակագործ՝ Վ. Հարությունյան,
ճարտարապետներ՝ Ա. Աղալյան, Գ. Գրիգորյան
Կոփածո պղինձ, 1984թ.
Վաղարշյան փողոց
Երիտասարդներ
Քանդակագործ՝ Ս. Նազարյան
Ճարտարապետ՝ Գ. Ռաշիդյան
Բրոնզ, գրանիտ, 1985թ.
Մալաթիա-Սեբաստիա վ. շրջ.
Ալեքսանդր Շիրվանզադե
Քանդակագործ՝ Ա. Հարությունյան
Ճարտարապետ՝ Ֆ. Դարբինյան
Բրոնզ, գրանիտ, 1958թ.
Վ. Վաղարշյան 24