Հուշարձանները մշակութային այն կոթողներն են, որոնք նոր շունչ ու կենդանություն են հաղորդում քաղաքին: Արա Սարգսյան, Երվանդ Քոչար, Արա Հարությունյան, Ղուկաս Չուբարյան, Ֆերնանդո Բոտերո. ահա աշխարհահռչակ քանդակագործների ոչ լրիվ անվանացանկը, ովքեր քանդակագործության անխոս, սակայն միանգամայն արտահայտիչ լեզվով ստեղծել են Երևանը գեղեցկացնող անմահ գործեր: Գործեր, որոնք հազարավոր անտեսանելի թելերով կապված են պատմությանը, ժողովրդի հոգուն, ավանդույթներին:
Հունան Ավետիսյան
Քանդակագործ՝ Թ. Միրզոյան
Ճարտարապետ՝ Է. Սարապյան
Բրոնզ, բազալտ, 1956թ.
Բագրատունյաց 23
Գրիգոր Նարեկացի
Քանդակագործ՝ Ս. Մեհրաբյան
Ճարտարապետ՝ Ա. Սմբատյան
Բրոնզ, գրանիտ, բազալտ, 2002թ
Սեբաստիա փ.
Վահան Զատիկյան
Քանդակագործ՝ Ռ. Սարգսյան
Ճարտարապետ՝ Ա. Սմբատյան
Մարմար, 2001թ.
Մալաթիա-Սեբաստիա վրչ. շրջ.