Հուշարձանները մշակութային այն կոթողներն են, որոնք նոր շունչ ու կենդանություն են հաղորդում քաղաքին: Արա Սարգսյան, Երվանդ Քոչար, Արա Հարությունյան, Ղուկաս Չուբարյան, Ֆերնանդո Բոտերո. ահա աշխարհահռչակ քանդակագործների ոչ լրիվ անվանացանկը, ովքեր քանդակագործության անխոս, սակայն միանգամայն արտահայտիչ լեզվով ստեղծել են Երևանը գեղեցկացնող անմահ գործեր: Գործեր, որոնք հազարավոր անտեսանելի թելերով կապված են պատմությանը, ժողովրդի հոգուն, ավանդույթներին:
Վարդան Մամիկոնյան
Քանդակագործ՝ Ե. Քոչար
ճարտարապետ՝ Ս. Քյուրքչյան
Կոփածո պղինձ, ավազաքար, 1975թ.
Խանջյան փ.
Գևորգ Չաուշ
Քանդակագործ` Լ. Թոքմաջյան, ճարտարապետ՝ Ժ. Պողոսյան
Բազալտ, 2007թ.
Բաշինջաղյան և Արզումանյան փող. խաչմերուկ
«Սիրո միություն»
Քանդակագործ՝ Դավիթ Երևանցի
Ճարտարապետ՝ Միքայել Հասրաթյան
Բրոնզ, տրավերտին, 2017թ.
Սիրահարների այգի
«Արմենուհի»
Հեղինակ՝ Հռիփսիմե Սիմոնյան
Կերամիկա, 2009թ. տեղադրվել է Սիրահարների այգում
Սիրահարների այգի
«Միացյալ խաչ»
Քանդակագործ՝ Ֆ. Սողոյան
Ճարտարապետներ՝ Ռ. Մանուկյան, Տ. Մանուկյան
Սպիտակ-մոխրագույն գրանիտ, 2013թ.
Նալբանդյան փ.
Տիգրան Մեծ
Քանդակագործ՝ Լ. Թոքմաջյան
ճարտարապետ՝ Ռ. Օհանյան
Մարմար, գրանիտ, 2004թ.
Ն. Նորքի 2-րդ զանգված
Հովհաննես Շիրազ
Ճարտարապետ՝ Աշոտ Սմբատյան
Քանդակագործ՝ Արա Շիրազ
Մալաթիա-Սեբաստիա՝ Սուրբ Երրորդություն եկեղեցուն հարող տարածք