Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

09.10.2026

 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի՝ 2026 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու  7-րդ  նստաշրջանի 2-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳ


1.    Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
2.    Արարատյան փողոց հ.95 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
3.    Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին:(Չզեկուցվող)
4.    Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
5.    Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 458-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
6.    Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոց 5-րդ նրբանցք հ.4/3 հասցեում պահեստային շինության կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
7.    Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Ա. Արմենակյան փողոցի 1-ին անցուղի հ.32/4 հողամաս հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
8.    Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին: (Չզեկուցվող)
9.    Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին: (Չզեկուցվող)
10.    Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
11.    Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
12.    Երևան քաղաքում Մետաքսեի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
13.    Թանգարանային առարկաները ժամանակավոր պահպանության հանձնելու մասին: (Չզեկուցվող)
14.    Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցն անվանափոխելու մասին: (Չզեկուցվող)
15.    Գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին: (Չզեկուցվող)
16.    Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Քըրք Քըրքորյան փողոցի հ.29/5 շինություն հասցեում թվով երկու բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
17.    Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի  N481-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
18.    Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի քաղաքական, վարչական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, համայնքային ծառայողների, տեխնիկական սպասարկում իրականացնող և պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող անձանց պաշտոնային ամսական դրույքաչափերը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
19.    Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 27-ի N 28-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
20.    Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկուցվող)
21.    «Հրազդանի կիրճ» պահպանվող լանդշաֆտ կատեգորիայի տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք ստեղծելու մասին: (Զեկուցվող)


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ