Պահոց

14.10.2017

Անակնկալ գրքասերների համար՝ «Գրքի գիշեր» Միսաք Մանուշյանի անվան պուրակում

«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրով հետաքրքիր անակնալ է մատուցվել նաև գրքասերներին: Այս տարի առաջին անգամ Միսաք Մանուշյանի անվան պուրակում Երևանի քաղաքապետարանը «Բուկինիստ» գրախանութի հետ միասին կազմակերպել է «Գրքի գիշեր» խորագրով միջոցառում:

14.10.2017

«Սիրիր Երևանը». ջազ համերգ՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում

Երևանի ծննդյան 2799-րդ տարեդարձի առիթով Երևանի քաղաքապետարանի հերթական անակնկալը նվիրված էր ջազ երաժշտության սիրահարներին: «Սիրիր Երևանը» խորագիրը կրող ջազ համերգն այս տարի անցկացվել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Երեկոյի ընթացքում Երվանդ Երզնկյանի նվագախմբի նվագակցությամբ հանդիսատեսի համար ելույթներ են ունեցել հայկական ջազի մի շարք ներկայացուցիչներ:

14.10.2017

Ռոք համերգ՝ Ազատության հրապարակում

«Էրեբունի-Երևան 2799»-ի տոնական մթնոլորտը երեկոյան, ավանդույթի համաձայն, տեղափոխվել է համերգային հարթակներ:  Օրվա ընթացքում մարզական միջոցառումներով հագեցած Ազատության հրապարակում երեկոյան տարածվել է ռոքի վարակիչ տրամադրությունը:

14.10.2017

Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը տոնական գունառատ երկնքով զմայլվել են նաև երեկոյան

Առաջին անգամ Երևանում անցկացվող «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնի շրջանակում Երևանի երկնքում ճախրելուց հետո օդապարիկները կրկին բերվել են մեկնակետ`Հանրապետության հրապարակ: Մութն ընկնելուն պես երկրի գլխավոր հրապարակում սկսվել է օդապարիկների՝

14.10.2017

Սիրո քաղաքը լսում էր դասական երաժշտություն

«Էրբունի-Երևան 2799» տոնական մշակութային միջոցառումների շաքում դասական երաժշտարվեստի սիրահարները Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից պուրակում երևանյան երեկոն վայելել են դասական ստեղծագործությունների ունկնդրումով: 

14.10.2017

Շախմատի պատանեկան առաջնություն՝ նվիրված Երևանի օրվան

Մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ անցկացված մարզական միջոցառումները եզրափակվել են Երևանի շախմատի դպրոցների սաների առաջնությամբ:  Շախմատի 100 սեղանների շուրջ ավելի քան 200 պատանի պայքարել է հաղթանակի համար: Յուրաքանչյուր դպրոցից առաջնությանը մասնակցել են լավագույն 16

14.10.2017

Սիրո քաղաքի նվերը. «Զգա Երևանը» լուսանկարչական տաղավարներ՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում

Մայրաքաղաքի ծննդյան տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շարքում մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին մատուցվել են հետաքրքիր անակնկալներ: Մասնավորապես, «Զգա Երևանը» խորագրով ծրագրի շրջանակում Հյուսիսային պողոտայում և Կարապի լճի հարակից տարածքում տեղադրված լուսանկարչական տաղավարները հնարավորություն են տվել լուսանկարվել և մի քանի վայրկյանով հայտնվել ու զգալ Երևանը երեք տարբեր ժամանակաշրջաններում:

Festive reception of the official delegation in the City Hall of Yerevan
14.10.2017

Պաշտոնական պատվիրակությունների տոնական հյուրընկալություն՝ Երևանի քաղաքապետարանում

«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած պաշտոնական պատվիրակությունների անդամները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հյուրընկալվել են քաղաքապետարանի ճեմասրահում:

Traditional festive events-cycling race and marathon
14.10.2017

Տոնական միջոցառումների շարքում՝ ավանդական դարձած հեծանվավազքն ու վազքարշավը

«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների շարքում այս տարի նույնպես տեղ էին գտել հեծանվավազքն ու վազքարշավը: Երկու մարզաձևերի շուրջ 80-ական ներկայացուցիչներ իրենց մրցելույթներն սկսել են Արգիշտիի փողոցից, ապա Իտալիայի փողոցով հասել Հանրապետության հրապարակ, այնուհետ Նալբանդյան և Սայաթ-Նովա 

14.10.2017

«Մեկ կտավ Երևանիս». ստեղծված նոր կտավն ի պահ է հանձնվել Երևան քաղաքի պատմության թանգարանին

Սարյան պուրակում առավոտյան մեկնարկած «Մեկ կտավ Երևանիս» գեղանկարչական միջոցառման շրջանակում արդեն օրվա երկրորդ կեսին ավարտական տեսքի է բերվել 1,60-2 մ չափով կտավը, որը հանդիսավորությամբ փոխանցվել է Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանին:

14.10.2017

«Սիրով՝ Երևանիս». բազմաթիվ գունագեղ ֆլեշմոբեր՝ մայրաքաղաքի ծննդյան առթիվ

«Էրեբունի-Երևան 2799» տոնակատարության շրջանակում ժամը 14:30-ից մայրաքաղաքի տարբեր հատվածներում «Սիրով Երևանիս» խորագրով մեկնարկել են բազմաթիվ ֆլեշմոբեր, որոնք անակնկալի են բերել անցորդներին՝ պարգևելով նրանց բարձր և տոնական տրամադրություն: Ֆլեշմոբերով անակնկալներ են մատուցվել նաև հասարակական տրանսպորտում և մետրոպոլիտենում:

Exhibition of folk crafts, national cuisine and traditional game shows in Erebuni street
14.10.2017

Ժողովրդական արվեստի, ազգային խոհանոցի, տարազի, ավանդական խաղերի ցուցահանդես՝ Էրեբունի փողոցում

«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների ծրագրի շրջանակում Էրեբունի փողոցը, ավանդույթի համաձայն, վերածվել է մեծ բացօթյա ցուցահանդեսի: Այստեղ շուրջ 100 տաղավարներում ներկայացվել են ժողովրդական արվեստը, ազգային տարազի ու խոհանոցի ամենահետաքրքիր ավանդույթները, կազմակերպվել են բազմատեսակ ավանդական խաղեր, հնչել է տոնական երաժշտություն:

Տեսանյութեր

...
12.04.2025

«Երևան» հեռուստահաղորդում

...
05.04.2025

«Երևան» հեռուստահաղորդում

...
28.03.2025

«Երևան» հեռուստահաղորդում

...
22.03.2025

«Երևան» հեռուստահաղորդում