Նորություններ

Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում
Հոկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 145 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 122-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 23 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են,

Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ
Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:

Հոկտեմբերի 21-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ
Հարգելի համաքաղաքացիներ, Հոկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրով Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ, որի ընթացքում պատշաճ տեսքի կբերվեն մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային

Շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2017թ. ծրագիրը
Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համատեղ ծրագրերով ընթանում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգման 2017 թվականի աշխատանքները: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը ընդհանուր առմամբ կվերանորոգվի 1518 մուտք: Վաղ գարնանից մեկնարկած գործընթացով արդեն իսկ վերանորոգվել է 1051 մուտք:

Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 720 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նախագահի գլխավորած պատվիրակության հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը:

Հոկտեմբերի 6-12-ը մայրաքաղաքում ծնվել է 425 երեխա
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 425 երեխա՝ 214 տղա, 211 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 35467 քաղաքացի:
Պավել Սաֆյանի անունով անցուղի՝ Նոր Նորք վարչական շրջանում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանում ներկա է գտնվել ՀԽՍՀ պետական գործիչ, Նոր Նորքի առաջին ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Պավել Սաֆյանի անունով անցուղու անվանակոչման հանդիսավոր արարողությանը: Բազմաթիվ նորնորքեցիների հետ միասին միջոցառմանը ներկա է գտնվել նաև Նոր Նորք
Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի նոր մասնաշենքը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն

Հոկտեմբերի 21-ին Երևանը կմիանա համապետական շաբաթօրյակին
Այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, հաշվի առնելով ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում առաջիկա շաբաթ օրը համապետական շաբաթօրյակ անցկացնելու առաջարկը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության կառույցներին հանձնարարել է հոկտեմբերի 21-ին մայրաքաղաքում կազմակերպել և անցկացնել համաքաղաքային շաբաթօրյակ:

Երևանի քաղաքապետարանը կհյուրընկալի «Սմարթ Երևան Հեքըթոն» ծրագրավորման և նախագծային մրցույթ-միջոցառումը
Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ին, Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությանը, ինչպես նաև «Խելացի Երևան» հանձնաժողովին հանձնարարել է նախապատրաստվել հոկտեմբերի 21-22-ը Երևանի քաղաքապետարանում կայանալիք «Սմարթ Երևան Հեքըթոն» ծրագրավորման

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցն անցնում է ձմեռային աշխատակարգի
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ, ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, Մետրոպոլիտենի կայարաններից քաղաք դուրս եկող մուտքերի մոտ և հարակից տարածքներում շարունակվում են բարեկարգման և վերակառուցման աշխատանքները: