Նորություններ

«Գթության խոհանոց»-ի 24-րդ տարեշրջանի բացումը հոկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ին
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեի հետ: Հանդիպման շրջանակում քննարկվել են կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի գրասենյակի ղեկավար Մովսես Պողոսյանը:

Մեկնարկել է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը
Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Գլոբալ էկոլոգիական ֆոնդի ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ հոկտեմբերի 23-27-ը կանցկացնի «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» միջոցառումների շարքը: Ծրագրի նպատակն է` բարձրացնել հանրության իրազեկվածությունն էներգախնայող և բնությանը քիչ վնաս հասցնող լուսավորության լուծումների վերաբերյալ:

Նոյեմբերի 11-ին կանցկացվի համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում շարունակվում են իրականացվել ձմռան նախապատրաստական աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով

Երևանաբնակ ավելի քան 1600 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին
Ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ հոկտեմբերի 28-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների նախատեսված այցելությունները կազմակերպելու նպատակով արդեն իսկ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քայլերը:
«Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրագործման նպատակով ստորագրվել է եռակողմ համագործակցության հուշագիր
Երևանի քաղաքապետարանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կնքել են համագործակցության եռակողմ հուշագիր, որով իրենց պատրաստակամությունն են հայտնել համատեղ ջանքերով աջակցելու «Երևան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրագործմանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է Երևանի քաղաքապետարանում մեկնարկած «Խելացի քաղաք» հաքաթոնի ընթացքին
Հոկտեմբերի 21-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում մեկնարկել է «Խելացի քաղաք» 24-ժամյա հաքաթոնը: Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական Միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող հաքատոնի նպատակը Երևանի համար խելացի լուծումներ մշակելն է, որի ընթացքին հետևել է

Շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 335 տոննա աղբ
Համապետական շաբաթօրյակի շրջանակում Երևանում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում կատարվել են մեծածավալ սանմաքրման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակա կառույցների, պետական և

Լայնածավալ սանմաքրման աշխատանքներ` Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում
Համապետական շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքի Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում իրականացվել են մեծածավալ սանմաքրման աշխատանքներ, որոնց մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն»

Վաղ առավոտյան Երևանում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակը
ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակի շրջանակում վաղ առավոտից Երևանում մեկնարկել է համաքաղաքայինը: Մայրաքաղաքը մաքրելու կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, ենթակա

Հանդիպում-քննարկում՝ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ
Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առկա համագործակցության ծրագրով առևտրատնտեսական կապերի ընդալայման և ներդրումային համատեղ նոր նախաձեռնությունների իրագործման համատեքստում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում:

Երևանում բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանում ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն»-ի բացման արարողությանը: Բժշկական նոր կենտրոնի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ֆրանսահայ հայտնի բժիշկ-ուռուցքաբան, դոկտոր, կենտրոնի բժշկական մասի ղեկավար Նորբերտ Ավետյանին:

Քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները
Երևանի քաղաքապետարանում կազմակերպված երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները: Ըստ այդմ, ծրագիրը մշակած «Էրնսթ ընդ Յանգ» ընկերության, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների,