Սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն
Հավելված
Երևանի քաղաքապետի
2022թ. սեպտեմբերի -ի
հ. -Ա որոշման
Հավելված 15.1
Երևանի քաղաքապետի
2015 թ. հունիսի 4-ի
հ. 1704-Ա որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՊՈՐՏԻ և
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը (այսուհետ` Վարչություն) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին։
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, Քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով (այսուհետ՝ իրավական ակտեր)։
4. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան համայնքի բյուջեից հատկացված միջոցների հաշվին։
5. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր։
II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Վարչության նպատակը ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
7. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և (կամ) իրականացմանը:
8. Վարչությունը՝
1) մշակում է սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում Երևանի ավագանու, քաղաքապետի կողմից համայնքային երիտասարդական քաղաքականության իրականացմանն ուղղված որոշումների և կարգադրությունների նախագծեր,
2) ապահովում է Երևանի ավագանու, քաղաքապետի որոշումների և կարգադրությունների, սպորտի և երիտասարդական քաղաքականության համար պատասխանատու լիազորված մարմնի հրամանների պահանջների կատարումն ու հսկողությունը,
3) կազմակերպում և վերահսկում է Երևան քաղաքի ենթակայության մարզական կազմակերպությունների աշխատանքը, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում դրանց ընդլայնման, վերակազմակերպման, լուծարման, նորերի ստեղծման վերաբերյալ,
4) առաջարկություններ է ներկայացնում մարզական կազմակերպություններում պետական պատվերների տեղադրման վերաբերյալ,
5) վերահսկում է քաղաքային ենթակայության մարզական կազմակերպություններում վճարովի ծառայությունների իրականացման գործընթացը և համապատասխանությունը օրենսդրությանը։ Իրականացնում է ուսումնասիրություններ և դրանց արդյունքներով ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ,
6) կազմակերպում է համաքաղաքային հանրային, առողջարարական, մարզական և երիտասարդական միջոցառումներ, ինչպես նաև ՀՀ պետական և ազգային տոների և հիշատակի օրերի հետ կապված` հանրային միջոցառումներ,
7) Երևանի վարչական շրջանների համապատասխան բաժինների հետ ապահովում է Երևան քաղաքում մարզական և երիտասարդական քաղաքականության մշակման, համատեղ ծրագրերի իրագործման ներդաշնակ և օրենսդրական պահանջներին համապատասխանող գործունեություն,
8) առաջարկություններ է ներկայացնում Երևան քաղաքի ենթակայության մարզական օբեկտների կառուցման, հանգստի գոտիների ստեղծման, պահպանման ու շահագործման վերաբերյալ,
9) առաջարկություններ է ներկայացնում քաղաքի ենթակայության մարզական կազմակերպություններում ՀՀ պետական բյուջեից և Երևան համայնքի բյուջեից կատարվող հատկացումների նպատակային օգտագործման վերաբերյալ,
10) ապահովում է հանրային, առողջարարական, մարզական և երիտասարդական համաքաղաքային միջոցառումների տարեկան օրացուցային պլանի մշակումը և անմիջական իրականացումը,
11) ձևավորում է Երևան քաղաքի հավաքական թիմերը, ապահովում նրանց մասնակցությունը հանրապետական, միջազգային մրցումներին և Համահայկական խաղերին, անհրաժեշտությունից ելնելով՝ կազմակերպում է ուսումնամարզական հավաքներ և գործուղումներ,
12) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը,
13) Օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս քաղաքացիների և կազմակերպությունների այն առաջարկություններին, դիմումներին ու բողոքներին, որոնց քննարկումը հանձնարարված է Վարչությանը,
14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
9. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի քաղաքի ավագանին:
10. Վարչության պետին և Վարչության աշխատակիցների աշխատանքի նշանակումն ու ազատումը իրականացվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
11. Վարչության գործունեությունը ղեկավարում է Վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն։
12. Վարչության պետի, Վարչության պետի տեղակալների, Վարչության մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
13. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
14. Վարչութան պետը ՝
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը,
2) ապահովում է Վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և (կամ) Վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը,
3) Վարչության աշխատողների միջև կատարում է պարտականությունների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի,
4) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում Երևան համայնքի ենթակայությամբ գործող մարզական կազմակերպությունների ղեկավար կադրերի վերաբերյալ,
5) ստորագրում է Վարչության կողմից տրվող փաստաթղթերը, ըստ անհրաժեշտության՝ նշագրում է Երևանի ավագանու, քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը,
6) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
IV. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
15. Վարչության գործունեությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։






































Սպորտի և երիտասարդության հարցերի վարչության 2024 թվականի ամփոփ գործունեությունը
Տարվա ընթացքում անցկացվել են 15 միջազգային մրցաշարեր հետևյալ մարզաձևերից՝ վոլեյբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս, ձյուդո, մարմնամարզություն, բադմինթոն, թենիս, բռնցքամարտ, հունահռոմեական ոճի և ազատ ոճի ըմբշամարտ,
Անցկացվել են 21 քաղաքային մրցաշարեր և 3 համաքաղաքային զանգվածային միջոցառումներ:
Խթանելով առողջ ապրելակերպի քարոզումը բնակչության շրջանում՝ 4 մարզաձևերում անցկացվել են նաև Երևանի տարեցների մրցումներ։
Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց դերը հասարակությունում՝ վարչությունը 4 մարզաձևերից կազմակերպել է հաշմանդամություն ունեցող անձանց ամենամյա սպարտակիադա:
Երիտասարդական միջոցառումների ծրագրով երիտասարդների միջազգային օրվա և կամավորների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել են 2 քաղաքային միջոցառումներ, իսկ 10 երիտասարդ լավագույն կամավորներ պարգևատրվել են կատարած աշխատանքների համար:
Առաջին անգամ Հայաստանում հանդիսատեսին ներկայացվեց սառցե եզակի հեքիաթ-ներկայացում, որը տեղի ունեցավ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։ Բեմադրվեց Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի հիման վրա ստեղծված «Ձյունե թագուհու պատմությունը» սառցե ներկայացումը, որին մասնակցեցին մարզադպրոցի արհեստավարժ մարզիկներն ու մարզիչները, ինչպես նաև յուրահատուկ ժանրի արտիստները։
Արդեն երրորդ տարին անընդմեջ վարչության կողմից անցկացվել է լավագույն մարզիկների տարեվերջյան պարգևատրումը։ Երկու անվանակարգերում պարգևատրվել են 10 լավագույն և 10 առաջատար մարզիկները։ 10 Լավագույն մարզիկները՝ 3 մլն ՀՀ դրամով, իսկ նրանց մարզիչները՝ 1մլն ՀՀ դրամով, իսկ 10 առաջատար մարզիկները պարգևատրվել են 400 000 ՀՀ դրամով, կ նրանց մարզիչները՝ 200 000 ՀՀ դրամով։
Մարզական միջոցառումներ |
|
1 |
Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար |
2 |
Հանդբոլի Երևանի առաջնություն |
3 |
Սուսերամարտի Երևանի առաջնություն |
4 |
Շաշկու Երևանի առաջնություն |
5 |
ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների 2025թ. սպարտակիադա |
6 |
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար՝ նվիրված Բենուր Փաշայանին |
7 |
Մարմնամարզության Երևանի բաց առաջնություն (միջազգային մրցաշար) |
8 |
Հեծանվասպորտի Երևանի բաց առաջնություն |
9 |
Աթլետիկայի հուշամրցաշար՝ նվիրված ՀՀ վաստակավոր մարզիչ Զաուրի Սարգսյանին |
10 |
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մարզամշակութային միջոցառում |
11 |
ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև 2025 թվականի «Սպորտլանդիա» |
12 |
Երևանի քաղաքապետի գավաթ |
13 |
Երևանյան վազքի մրցաշար |
14 |
Ռաֆայել Վահանյանի անվան շախմատային միջազգային մրցաշար |
15 |
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային փառատոն |
16 |
Երևանցի տարեցների մրցույթ |
17 |
Թեթև աթլետիկայի միջազգային մրցաշար «Օլիմպիական հույսեր» |
18 |
Ակրոբատիկ մարմնամարզության Երևանի առաջնություն |
19 |
Գեղարվեստական մարմնամարզության Երևանի առաջնություն |
20 |
Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղեր |
21 |
2025թ. Երևանի լավագույն մարզիկներին տարեվերջյան պարգևատրում |
|
2025թ․ երիտասարդական միջոցառումներ |
1 |
Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ տոնական համերգի և ցուցահանդեսի կազմակերպում |
Ընթացիկ իրադարձություններ
2025թ. փետրվարի 1-7-ը Ջերմուկում անցկացվեց Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը յոթ մարզաձևերում՝ դահուկավազք, լեռնադահուկ, սնոուբորդ, հոկեյ, ձնեմարտ, մարզական պարեր և շախմատ: Երևանի թիմերը մրցեցին դահուկավազք, լեռնադահուկ, սնոուբորդ, հոկեյ, շախմատ և սպորտային պարեր մարզաձևերում:
2025թ. փետրվարի 22-ին մարմնամարզիկ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության վարչության պետի տեղակալ Վահագն Դավթյանը նվաճեց Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի ոսկին: