Ծնվել է 18․04․1980թ․:
1997–2001թթ․ սովորել է և ավարտել Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի «Կենսաքիմիա» բաժինը՝ ստանալով կենսաքիմիայի և մանկավարժության բակալավրի աստիճան, 2003թ․՝ կենսաքիմիայի մագիստրոսի աստիճան ։
2004թ․ ընդունվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հ․ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի ասպիրանտուրա։ Կենսաբանական գիտությունների թեկնածու է։
2005-2007թթ․ աշխատել է ՀՀ Հ․ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի «Նեյրոհորմոնների կենսաքիմիայի» բաժնում՝ որպես ավագ լաբորանտ։
2008-2013թթ․ աշխատել է նույն ինստիտուտի հատուկ վտանգավոր ինֆեկցիոն լաբորատորիայում՝ որպես կրտսեր գիտաշխատող։
2011-2019թթ․ համատեղությամբ աշխատել է Երևանի Հ․Ավետիսյանի անվան հ․74 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչուհի։
2013-2019թթ․ աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հ․ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի «Հատուկ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների նեյրոքիմիա և նեյրոիմունալոգիա» բաժնում՝ որպես գիտաշխատող։
2021թ․ առ այսօր համատեղությամբ աշխատում է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։
2023թ. նշանակվել է «Երևանի հ․110 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն։
Երկու գյուտի համահեղինակ է, որի համար ՀՀ Մտավոր սեփականության գործակալության կողմից ստացել է արտոնագրեր։
Մի շարք գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է, այդ թվում՝ Web of Science, Scopus։
Մասնակցել է գիտաժողովների, սիմպոզիումների, սեմինարների, վերապատրաստումների։
Պարգևատրվել է պատվոգրերով (Երևանի քաղաքապետարան, ՀՀ ԳԱԱ Հ․ Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտ, Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միություն և այլն)։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։