Ծնվել է 1972թ., Երևանում:
1989թ. ավարտել է Երևանի Մ. Աբեղյանի անվան հ. 3 միջնակարգ դպրոցը:
1989թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, որն ավարտել է 1995թ.՝ ստանալով ինժեների որակավորում:
1997-2010թթ-ին աշխատել է Երևանի Սոս Հովսեփյանի անվան հ. 115դպրոցում որպես մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի: 2002-2004թթ-ին աշխատել է նույն դպրոցում, որպես մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ, 2004-2007թթ. եղել է փոխտնօրեն՝ ուսումնական աշխատանքների գծով:
2007թ. ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, որն ավարտել է 2009թ-ին՝ ստանալով մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչի որակավորում:
2010-2011թթ. եղել է է Մովսես Ջանբազյանի անվան հ. 79 միջն. դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:
2011 նշանակվել է նույն դպրոցի տնօրեն:
2016թ. նշանակվել է «Երևանի Մովսես Ջանբազյանի անվան հ. 79հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: