Ծնվել է 1977թ. հունիսի 21-ին ք. Երևանում:
1984-1993 թթ. սովորել և ավարտել է Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ.10 դպրոցը:
1994-1999 թթ. ընդունվել և ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ -ի կուլտուրայի ֆակուլտետը և ստացել մատենագետի որակավորում:
1996-1998թթ. ընդունվել և ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետը և ստացել լրագրողի որակավորում:
1994-2017թթ. աշխատել է Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում՝ որպես դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ, իսկ 2006 -2017թթ.՝ պատմության ուսուցիչ:
2001-2002թթ. աշխատել է «Հայաստանի Հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում՝ որպես «Ձեզ հետ, ձեզ համար» մանկապատանեկան ծրագրի հեղինակ և վարող:
1999 թվականից մինչև 2019թ. հոկտեմբերի 10-ն աշխատել է «Հայաստանի Հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ:
Արժանացել է բազմաթիվ պարտվոգրերի՝ քաղաքապետարանի, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության 68617 զորամասի, «Կրթություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության, գրողների միաության կողմից:
2019թ.-ից Երևանի Խ.Աբովյանի անվան հ. 2 հիմնական դպրոցի Կոլեգիալ կառավարման խորհուրդի անդամ է՝ լիազորված մարմնի կողմից:
2019թ. հոկտեմբերի 17-ին նշանակվել է «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն:
Ամուսնացած չէ: