...
  • РУС
  • ENG
...
  • Քաղաքապետարան
  • Տեղեկատու
  • Ծառայություններ
  • Մեր քաղաքը
  • Կապ
  • Քաղաքային իշխանություն
  • Քաղաքային տնտեսություն
  • Զարգացման ծրագրեր
  • Նորություններ
  • «Երևան» հեռուստահաղորդում
  • Իրավական ակտեր
  • Հայտարարություններ
  • Իրազեկումներ
  • Հանրային հավաք
  • Աճուրդներ
  • Գնումներ
  • Մրցույթներ
  • Աշխատանք
  • Մեկ պատուհան
  • Հարկեր / Վճարումներ
  • Համակարգեր / Թույլտվություններ
  • GIS հարթակներ
  • Թույլտվությունների հաշվիչ
  • Ընդհանուր տեղեկություններ
  • Պատմություն
  • Մշակույթ
  • Ժամանցի վայրեր
  • Հետադարձ կապ
  • Զանգերի սպասարկում
  • Քաղաքացիների ընդունելություն
  • Ազդարարման պատասխանատուներ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ
  • Քաղաքապետարան

    • Քաղաքային իշխանություն
    • Քաղաքային տնտեսություն
    • Զարգացման ծրագրեր
    • Նորություններ
    • «Երևան» հեռուստահաղորդում

  • Տեղեկատու

    • Իրավական ակտեր
    • Հայտարարություններ
    • Իրազեկումներ
    • Հանրային հավաք
    • Աճուրդներ
    • Գնումներ
    • Մրցույթներ
    • Աշխատանք

  • Ծառայություններ

    • Մեկ պատուհան
    • Հարկեր / Վճարումներ
    • Համակարգեր / Թույլտվություններ
    • GIS հարթակներ
    • Թույլտվությունների հաշվիչ

  • Մեր քաղաքը

    • Ընդհանուր տեղեկություններ
    • Պատմություն
    • Մշակույթ
    • Ժամանցի վայրեր

  • Կապ

    • Հետադարձ կապ
    • Զանգերի սպասարկում
    • Քաղաքացիների ընդունելություն
    • Ազդարարման պատասխանատուներ
    • Հղումներ
    • Կայքի քարտեզ

  • РУС
  • ENG
ընդլայնված որոնում
Փակել
  1. Գլխավոր
  2. Բժշկական կենտրոններ
  3. ««Նորք - Մարաշ» ԲԿ» ՓԲԸ
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ ««Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» ՓԲԸ ««Երևան» բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատուն ««Սուրբ Աստվածամայր» ԲԿ» ՓԲԸ ««Նորք - Մարաշ» ԲԿ» ՓԲԸ
««Նորք - Մարաշ» ԲԿ» ՓԲԸ
««Նորք - Մարաշ» ԲԿ» ՓԲԸ
««Նորք - Մարաշ» ԲԿ» ՓԲԸ
««Նորք - Մարաշ» ԲԿ» ՓԲԸ
««Նորք - Մարաշ» ԲԿ» ՓԲԸ
««Նորք - Մարաշ» ԲԿ» ՓԲԸ
««Նորք - Մարաշ» ԲԿ» ՓԲԸ
««Նորք - Մարաշ» ԲԿ» ՓԲԸ
««Նորք - Մարաշ» ԲԿ» ՓԲԸ
««Նորք - Մարաշ» ԲԿ» ՓԲԸ
««Նորք - Մարաշ» ԲԿ» ՓԲԸ
««Նորք - Մարաշ» ԲԿ» ՓԲԸ
««Նորք - Մարաշ» ԲԿ» ՓԲԸ

««Նորք - Մարաշ» ԲԿ» ՓԲԸ

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1993թ. նախկին «Երկրորդ մանկական կլինիկական հիվանդանոց»-ի սրտի արատների և ռևմատոլոգիայի բաժանմունքի հենքով:
1994թ. հունիսին իր գործունեությունն է սկսել մանկական սրտի վիրաբուժության ծառայությունը: Ամերիկյան համահայկական հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ տարեկան վիրահատվել են սրտի բնածին արատներով 150-170 երեխաներ, իսկ 1996թ.-ից՝ նաև մեծահասակներ: Ստեղծվել է մեծահասակների սրտաբանական կլինիկա: Առաջին 5 տարիներին կենտրոնի վիրաբույժ Հրայր Հովակիմյանը, ով սկզբնապես Հայաստանում էր, վիրահատել է մոտ 350 մեծահասակների և երեխաների:
Ֆրանսիական «ԱՍԱՖ» բարեգործական կազմակերպության աջակցությամբ շատ սրտաբաններ վերապատրաստվել են Ֆրանսիայում: Զուգահեռաբար ամեն տարի Հայաստան էր այցելում մանկական սրտաբան Հրայր Գարաբեդյանը (Սփոքեյնի սրտի կենտրոն, Վաշինգտոն, ԱՄՆ) մասնագիտական խմբով՝ ներսրտային միջամտություններ կատարելու և նորաստեղծ ծառայությանն աջակցելու նպատակով:
Սրտի վիրաբուժության ծառայությունն արդեն իսկ տարածաշրջանում ճանաչված էր: Վիրահատվելու կարիք ունեցողների տարեցտարի մեծացող թիվը և հարևան երկրներում այդ բնույթի կենտրոնների բացակայությունը թելադրում էին աշխատակազմի ավելացում և պայմանների բարելավում: 
Նախկին «Երկրորդ մանկական կլինիկական հիվանդանոց»-ը 1997թ. ամբողջովին վերամասնագիտացվեց և վերանվանվեց՝ վերածվելով սրտաբանության և սրտի վիրաբուժության  «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի: Այն 1998-1999թթ. դարձավ տարածաշրջանի միակ մասնագիտացված կենտրոնը, որտեղ վիրահատվում էին նաև Վրաստանից, ՌԴ հարավից, Միջին Ասիայից և այլ վայրերից եկած բազմաթիվ հիվանդներ: ՌԴ մանկական ֆոնդի հետ կնքված պայմանագրով 5 տարի շարունակ հետխորհրդային երկրներից տարեկան 12 երեխա բարեգործական հիմունքներով վիրահատվում էր կենտրոնում: 
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն այսօր էլ շարունակում է պահպանել իր առաջատար դիրքն ու տարածաշրջանային նշանակությունը: Նախկին 37-ի փոխարեն այսօր կենտրոնն ունի 550 աշխատակից:
Կենտրոնի կառուցվածքային հիմնական միավորներն ու ծառայություններն են.
1.    Ընդունարան
2.    Մեծահասակների սրտաբանական կլինիկա
3.    Մանկական սրտաբանական կլինիկա
4.    Առիթմոլոգիկական կլինիկա
5.    Սրտանոթային վիրաբուժության ծառայություն
6.    Անոթային կլինիկա
7.    Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայություն
8.    Միջամտական սրտաբանական ծառայություն
9.    Ռենտգենաբանական ծառայություն
10.    Համակարգչային շերտագրման ծառայություն
11.    Լաբորատոր ծատայություն և արյան բանկ
12.    Համաճարակաբանական ծառայություն

Կաթետերիզացիոն լաբորատորիաները հագեցած են վերջին սերնդի 2 անգիոգրաֆներով: Տարեկան այստեղ իրականացվում է ավելի քան 4500 կորոնարոգրաֆիա և շուրջ 2000 ներանոթային՝ ինվազիվ միջամտություն:
Մանկական սրտաբանական կլինիկան տարեկան ունենում է շուրջ 15000 այցելություն, իրականացվում է բնածին արատներով երեխաների 200-ից ավելի բաց վիրահատություն և շուրջ 150 ինվազիվ միջամտություն: Մանկական սրտաբանական կլինիկայում իրականացվում է նաև պտղի սրտի ներարգանդային հետազոտություն (հղիների ֆետալ էխոսրտագրություն)՝ սրտի բնածին արատների վաղ հայտնաբերման նպատակով:
Մեծահասակների տարեկան այցելությունների թիվը շուրջ 50000 է (մեծահասակների սրտաբանական կլինիկա, առիթմոլոգիական և անոթային կլինիկաներ), բաց վիրահատությունները՝ շուրջ 500: 
Կենտրոնում կատարվում են տարբեր աստիճանի բարդություն ունեցող վիրահատություններ (բացառությամբ սրտի փոխպատվաստման):
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մահճակալային ֆոնդը 77 մահճակալ է:
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն  Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի պետական բժշկական համալսարանի սրտաբանություն և սրտի վիրաբուժություն մասնագիտությունների հենքն է: Կենտրոնի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար կլինիկաներում, մասնակցում միջազգային մասնագիտական գիտաժողովներին: Կենտրոնում ձևավորված է ամենշաբաթյա կոնֆերանսների մշակույթ՝ Journal Club, անցկացվում են պաթանատոմիական քննարկումներ:
 

 

 

Տնօրեն` Միքայել Ադամյան
Հասցե` ք. Երևան, Արմենակյան108/4։
Էլեկտրոնային հասցե` norkmarashmc@gmail.am
Կայք` www.nmmc.am
Հեռ.` (010) 65-09-71

Քաղաքապետարան

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Տեղեկատու

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Հանրային հավաք

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Ծառայություններ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

GIS հարթակներ

Թույլտվությունների հաշվիչ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

GIS հարթակներ

Թույլտվությունների հաշվիչ

Մեր քաղաքը

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Կապ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

...

1-05 ժամը 09:00-ից-18:00

© 2005-2026 www.yerevan.am

Օգտվելու պայմաններ Գաղտնիություն

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ

...

ՀՀ ք․ Երևան 0015 Արգիշտիի փ․ 1 առաջին մասնաշենք

ՀՀ ք․ Երևան 0010 Բուզանդի փ․ 1/3 երկրորդ մասնաշենք