Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն իրենց ձեռքերով արդիականացնում են բուհը

14.03.2025

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում շահագործման է հանձնվել 150 կՎտ հզորությամբ արևային նոր կայան, որը տեղադրվել է 9-րդ մասնաշենքի տանիքին։ Այն համալսարանի ամենախոշորն է և կառուցվել է «Վերականգնվող էներգետիկայի հիմնադրամի» աջակցությամբ։
Նշենք, որ կայանի նախագծումը, տեղադրումն ու շահագործումը իրականացվել են համակսարանի մասնագետների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների կողմից՝ նպաստելով համալսարանի էներգաարդյունավետության բարձրացմանը։
Բուհի արդիականացման ծրագրերը շարունակական են։ Անցած տարի ամբողջովին վերանորոգվել է բակային հատվածը, կառուցվել է նոր այգի, ստեղծվել են տարբեր լաբորատորիաներ։ Ներկայում լայնածավալ շինարարություն է իրականացվում մարզական համալիրում, որի շնորհիվ բուհը կունենա ժամանակակից և լիարժեք մարզական ենթակառուցվածք։
Երևանի քաղաքապետ, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանն այցելել է համալսարան և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին։
Երևանի կրթական և գիտական հաստատությունների զարգացման այդպիսի նախագծերը կարևոր նշանակություն ունեն քաղաքի ընդհանուր առաջընթացի համար։
 

Տեսանյութ

Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն իրենց ձեռքերով արդիականացնում են բուհը