Նոր չափորոշիչներ՝ գովազդի ոլորտում. ապամոնտաժվել են Բաղրամյան պողոտայի գովազդային վահանակները

22.08.2023

Բաղրամյան պողոտան մեկ ամիս առաջ ծանրաբեռնված էր գովազդային վահանակներով, որոնք արդեն ապամոնտաժված են: Երևանում արտաքին գովազդի ոլորտը կանոնակարգելու նպատակով դեռևս գարնանն ավագանին սահմանեց նոր չափորոշիչներ:  Արգելվեց քաղաքում գովազդային մեծ, մասնավորապես, 3x6 չափի վահանակների տեղադրումը: Հաջորդ փուլը դրանց ապամոնտաժումն էր: Առաջին հասցեն Բաղրամյանն էր:
Ապամոնտաժումն արվել է գովազդային կազմակերպությունների ուժերով: Փոխքաղաքապետն ընդգծում է, որ դա չի նշանակում, թե գովազդային վահանակներ առհասարակ չեն լինելու, կլինեն, բայց միայն չափորոշիչներին համապատասխան և  անհամեմատ ավելի փոքր չափերի:  
Նոր չափորոշիչներին տնտեսվարողները կարող են տեղեկանալ արտաքին գովազդի տեղաբաշխման չափորոշիչների ուղեցույցից: Այն արդեն պատրաստ է և տեղադրված է քաղաքապետարանի  պաշտոնական՝ Yerevan.am կայքում: Կանոների զգալի մասը շենքերին փակցվող գովազդներին է վերաբերում. դրանք պետք է չխաթարեն շենքերի արտաքին տեսքը: Մեկը մյուսի վրա փակցվող պաստառները, վազող տողերը չեն թույլատրվելու: Ուղեցույցը կհուշի՝ որտեղ, ինչ ձևով է հարկավոր գովազդը տեղադրել:
Պատմամշակութային արժեք ունեցող շենքերի պարագայում որոշված է, որ առանց ԿԳՄՍ նախարարության եզրակացության որևէ թույլտվություն չի տրամադրվելու: Երևանի քաղաքապետարանը վստահ է՝ տնտեսվարողների հետ համագործակցությամբ հնարավոր է վերջնականապես կանոնակարգել ոլորտը: 
Մարամասները՝ տեսանյութում:

Տեսանյութ

Նոր չափորոշիչներ՝ գովազդի ոլորտում. ապամոնտաժվել են Բաղրամյան պողոտայի գովազդային վահանակները