Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը
Թումանյանի անվան զբոսայգում մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը, որը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ, հիմնադրվել է 2023 թվականին և այս տարիների ընթացքում միջազգային ճանաչում ու հանրային հնչեղություն է ստացել:
Երեկ «Թամար» բալետային ստեղծագործության համաշխարհային առաջնախաղն էր՝ անվանի բալետմայստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ: «Ախթամար» լեգենդի հիման վրա ստեղծված բալետի երաժշտության հեղինակը շվեյցարաբնակ կոմպոզիտոր Վալերի Տոլստովն է։
Հունիսի 3-ին ևս կարող եք դիտել «Թամար» բալետը, իսկ հունիսի 5-ին և 6-ին՝ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան: