Հոգեկան առողջության իրազեկման թեմայով միջոցառում՝ քաղաքապետարանում

08.05.2026

Մայիսը հոգեկան առողջության իրազեկման ամիս է, և այս առիթով Երևանի քաղաքապետարանն անցկացրել է թեմատիկ միջոցառում: Ողջույնի խոսքով հանդես է եկել Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը: «Հոգեկան առողջության խթանումը որպես միջգերատեսչական գերակայություն» թեմայով պանելային քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, Բրիտանական հոգեթերապիայի ասոցիացիայի բաժնի ղեկավար Անժելա Շենգհի Միաոն և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանը:
Բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձել են ոլորտի մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին ու կարևորությանը: Տեսաուղերձով հանդես է եկել նաև Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա, միջազգային հարաբերությունների տնօրեն Ամանդա Քլինթոնը:
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին