Երևանյան միջազգային բալետային փառատոն 2026
Հունիսի 2-6-ը Երևանի Թումանյանի անվան զբոսայգում անցկացվեց երևանյան միջազգային բալետային փառատոնը: Առաջին երկու օրերը նշանավորվեցին աշխարհահռչակ բալետմայստեր Իլյա Ժիվոյի բեմադրած «Թամար» բալետային ստեղծագործության համաշխարհային առաջնախաղով. բեմում էին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստները: Բալետային երեկոները եզրափակվեցին «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիա ներկայացմամբ: Ներկայացմանը մասնակցում էին նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 400 սաներ ու «Հող Արթուն» էթնո-էլեկտրո խումբը, որը նաև ներկայացման երաժշտության հեղինակն է: