Երևանի կենդանաբանական այգին պատրաստվում է ամռանը

18.03.2025

Ամառային տարեշրջանին ընդառաջ՝ Երևանի կենդանաբանական այգին հնարավորն անում է, որ այցելուներն իրենց սիրելի կենդանիներին արդեն նոր պայմաններում տեսնեն: 
Սպիտակ վագրը՝ Ալբան, նոր ազատավանդակ կունենա, գետաձի Թայֆուի ազատավանդակն ու լողավազան արդեն ավելի հարմար կլինի իրեն: Զեբերն արդեն նախորդ տարի կառուցած ազատավանդակում են, իսկ դրանց նախկին տարածքի բնակիչներն  ազնվացեղ եղջերուներն են լինելու: Գրեթե ավարտին են մոտեցել բորենիանման շների նոր՝ բոլոր չափորոշիչներին համապատասխանող ազատավանդակը և ձմեռանոցը:  Վերակառուցվում է հանրային զուգարանը, նոր ճեմուղի ու թռչնանոց է կառուցվում: 
Հղկվում, ներկվում և ներոգվում են փայտային և երկաթային բոլոր մասերը: Այգին նաև տեխնիկայով է վերազինվում: Կենդանաբանականը նաև շուտով նոր լոգո կունենա, գովազդային բոլոր նյութերը փոխարինվում են:

Տեսանյութ

Երևանի կենդանաբանական այգին պատրաստվում է ամռանը