Նորություններ
Չշահագործվող ավտոբուսները կփոխադրվեն նոր հավաքակայան
ՏրանսպորտԵրևանի քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ իրականացվող ծրագրով Թևոսյան փողոցում գտնվող ավտոբուսների հիմնական հավաքակայանն առաջիկայում

Համայնքային ավտոբուսների բոլոր վարորդները պարտադիր բուժզննում կանցնեն
Տրանսպորտ«Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները պետք է պարբերաբար պարտադիր բուժզննում անցնեն: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կարևորելով ուղևորների անվտանգությունը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է առողջապահական ապահովագրության շրջանակում ապահովել գործընթացը:
Համայնքային հավաքակայանը կհամալրվի 87 MAN մակնիշի նոր ավտոբուսով. Երևանի քաղաքապետը ստորագրել է ձեռքբերման պայմանագիրը
ՏրանսպորտԵրևանի համայնքային հավաքակայանը կհամալրվի 87 նոր ավտոբուսով: Հայտարարված միջազգային մրցույթում հաղթող է դարձել «Թեգետա Մոթորս» վրացական ընկերությունը։ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել MAN մակնիշի նոր ավտոբուսների ձեռքբերման պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Թեգետա Հոլդինգի ռազմավարական բիզնես ուղղությունների տնօրեն Իրակլի Պապիաշվիլին:

Երևանի տրանսպորտային պարկը կհամալրվի ևս 100 նոր ավտոբուսով
ՏրանսպորտՀաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը` այսօրվանից համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան որոշակի քանակությամբ մանրադրամ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը զեկուցել է, որ առկա մանրադրամները կազմում են օրական շրջանառության ընդամենը 15 %-ը, ուստի կարևոր է, որ քաղաքացիները, նախքան միասնական տոմսային համակարգին անցնելը, ունենան 100 դրամանոցներ: