Նորություններ

Մինչև սեպտեմբերի 1-ը «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները կփոխարինվեն ավտոբուսային երթուղիներով. գործընթացը կմեկնարկի հունիսի 1-ին
ՏրանսպորտՀարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի համաձայն

12 մետրանոց «MAN» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն շահագործվում են
ՏրանսպորտԵրևանի ձեռք բերած 12 մետրանոց գերմանական «MAN» մակնիշի նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօր դուրս եկավ ուղեգիծ: Համար 1 ավտոբուսային նոր երթուղին կաշխատի 14 շարժակազմով: Այն Աջափնյակը կենտրոնով կկապի Քանաքեռ-Զեյթունին:

«Ապագան էլեկտրատրանսպորտինն է, և պետք է փոփոխություններ կատարենք». Երևանի քաղաքապետն այցելել է տրոլեյբուսների հավաքակայան
ՏրանսպորտԱվելի քան 70 տարի է, ինչ Երևանի հասարակական տրանսպորտի մի մասը վերգետնյա էլեկտրատրանսպորտն է: Վերջին անգամ տրոլեյբուսային հավաքակայանը թարմացվել է 2008թ., ի դեպ՝ մասնակի շահագործված «ԼԻԱԶ» մակնիշի շարժակազմով: Տարիների ընթացքում կուտակված խնդիրներին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
12 մետրանոց նոր ավտոբուսները մարտից երթուղի դուրս կգան
Տրանսպորտ12 մետրանոց 87 «MAN» մակնիշի ավտոբուսներից 44-ն արդեն Երևանում են: Փետրվարին կժամանի մյուս խմբաքանակը: Նոր ավտոբուսները համայնքը ձեռք է բերել ՎԶԵԲ-ի վարկային միջոցներով, ինչպես նաև Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի շնորհիվ, որի ամենամեծ ներդնողն է Եվրամիությունը:

Համայնքային ավտոբուսային շարժակազմը համալրվում է. 80 միավոր «MAN» և «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են
ՏրանսպորտՀունվարի 8-ի երեկոյան՝ ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գործընթացն իրականացվել է ամբողջ գիշերվա

Գործարկվելու են տրանսպորտային և հետիոտնային լուսացույցներ
ՏրանսպորտՀարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքի Շիրազի - Մազմանյան - Չաուշի փողոցների - Սիլիկյան խճուղու շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում հետիոտների անվտանգության ապահովման, ինչպես նաև ճանապարհային երթևեկության հոսքերի կարգավորման նկատառումով նոյեմբերի 26-ից գործարկվելու են տրանսպորտային և հետիոտնային լուսացույցներ:

«MAN» մակնիշի 87 ավտոբուս հաջորդ տարի կլինի մայրաքաղաքում
Տրանսպորտ«MAN Truck & Bus SE» ընկերության հրավերով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանն այս օրերին աշխատանքային այցով Լեհաստանի Հանրապետության Ստարախովիցե քաղաքում են:
Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովման նպատակով մի շարք ծրագրեր են նախաձեռնվել
ՏրանսպորտՄայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Այս տարվա ապրիլի 1-ից, ի դեպ, Երևանում գծանշում իրականացնելու, ինչպես նաև լուսացույցներ ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթը ևս անցավ համայնքին: Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանը տարբեր ծրագրեր է նախաձեռնել:

Երևանի քաղաքապետարանի միջոցներով ձեռք բերված 15 տրոլեյբուսները շուտով կհասնեն մայրաքաղաք
ՏրանսպորտՀարգելի քաղաքացիներ, տրանսպորտի ոլորտի բարեփոխումների համատեքստում Երևանի քաղաքապետարանի միջոցներով ձեռք բերված 15 տրոլեյբուսները շուտով կհասնեն մայրաքաղաք: Եվս 15 տրոլեյբուս ձեռք կբերվի

Միկրոավտոբուսային հ.5 երթուղին այսուհետ կսպասարկվի նաև համայնքային՝ «ԳԱԶԵԼ-Սիթի» մակնիշի ավտոմեքենաներով
ՏրանսպորտՀարգելի համաքաղաքացիներ, միկրոավտոբուսային հ.5 երթուղին եղած «Գազել»-ներին զուգահեռ այսուհետ կսպասարկվի նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ «ԳԱԶԵԼ-Սիթի» մակնիշի ավտոմեքենաներով: Հետագայում երթուղին ամբողջությամբ կսպասարկվի ավտոբուսներով:

Հ. 62 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ
ՏրանսպորտՀարգելի՛ քաղաքացիներ, հ. 62 միկրոավտոբուսային երթուղին (Քանաքեռ- Երևանի քաղաքապետարան) սեպտեմբերի 5-ից կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ:

Ներկայումս գործող համար 20 ավտոբուսային երթուղու փոխարեն կշահագործվի 2 երթուղի
ՏրանսպորտՀարգելի՛ քաղաքացիներ, Ավան վարչական շրջանի բնակչության տրանսպորտային սպասարկման բարելավման նկատառումով, ներկայումս գործող համար 20 ավտոբուսային երթուղու (Նոր Նորքի 7-րդ զ/ծ- Ավան- Ներքին Շենգավիթ) փոխարեն ս.թ սեպտեմբերի 5-ից կշահագործվի 2 երթուղի. հ. 20 երթուղի – (Նոր Նորքի 7-րդ զ/ծ- Ավան- Երևանի քաղաքապետարան)