Նորություններ
47 մանկապարտեզը Երևանի էներգաարդյունավետության ծրագրով վերակառուցվել ու վերաբացվել է
ԿրթությունԵրևանի հ.47 մանկապարտեզը կառուցվել է 1975թ.: Երևանի էներգաարդյունավետության ծրագրով շենքն ամբողջությամբ վերակառուցվել ու վերանորոգվել է:
Համայնքային ենթակայության կրթօջախների տարվա լավագույն մասնագետներն արժանացել են պարգևների
ԿրթությունՄանկավարժական աշխատողների ընթացիկ տարվա գործունեությունը դիտարկելու և լավագույններին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության
Ամփոփվել են «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի արդյունքները. նախագծին մասնակցել է Երևանի հանրակրթական 70 դպրոց
ԿրթությունԱմփոփվել են Երևանի հանրակրթական 70 դպրոցներում մեկնարկած «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի արդյունքները: Նախագծի նպատակն է բարելավել թափոնների կառավարման
Երևանի Լևոն Շանթի անվան դպրոցը 100 տարեկան է
ԿրթությունԵրևանի Լևոն Շանթի անվան հ. 4 հիմնական դպրոցը նշում է մեկդարյա պատմությունը: «Դպրոցը հիմնադրվել է 1921-22 թվականներին: Որպես այդպիսին դպրոց չի եղել, այլ դասարան, Սախարովի հրապարակում՝ 4 սենյականոց բնակարանում, սովորել են տարբեր լեզուներով խոսող աշակերտներ: 1922 թ., երբ Գորկին այցելում է Երևան, զգում է, որ հասունացել է դպրոց ստեղծելու գաղափարը: 1932թ. հիմնադրվել է արդեն Գորկու անվան դպրոցը՝ այժմյան 71 դպրոցի մասնաշենքի տեղում: Այտեղ է Գորկին իր գլխարկը դրել որպես մասունք»,-ասում է դպրոցի տնօրեն Արմենուհի Զուռնաչյանը:
Քաղաքապետարանի նախաձեռնած կրթական-ճանաչողական ծրագրին այս տարի մասնակցել է շուրջ 800 աշակերտ
ԿրթությունԿրթական-ճանաչողական ծրագրի այս տարվա վերջին կանգառը քաղաքային ջերմատունն է: Հյուրերը Երևանի հ. 39 և 157 հիմնական դպրոցների աշակերտներն են: Նրանց առաջինը դիմավորում և ուղեկցում է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը՝ հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի հետ:
Աշակերտների փոխանակում Գերմանիայի հետ. Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է ծրագրի մասնակիցներին
ԿրթությունԵրևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի հետ այցելել է Վ. Տերյանի անվան հ. 60 հիմնական դպրոց և հանդիպել փոխանակման ծրագրով վերջերս Գերմանիայից վերադարձած աշակերտներին:
Երևանի Մ. Խորենացու անվան դպրոցում բացվել է «Արմաթ» լաբորատորիա
ԿրթությունԵրևանի Մ. Խորենացու անվան հ. 143 հիմնականում դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Աշխատասենյակը կահավորվել է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և գործիքներով: Աշակերտներն այստեղ կուսումնասիրեն ծրագրավորում, խաղերի և անիմացիաների ստեղծում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում և տպագրություն, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստեղծում ու կառավարում: Արդեն իսկ 120 աշակերտ է հերթագրվել «Արմաթ»-ի խմբակ այցելելու համար:
Խաչատուր Աբովյանի անվան հ. 2 դպրոցը 190 տարեկան է. միջոցառմանը ներկա է եղել քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը
ԿրթությունԵրևանի Խաչատուր Աբովյանի անվան հ. 2 հիմնական դպրոցը նշում է հիմնադրման 190-ամյակը: Դպրոցում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու անդամ Արման Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը, դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ, հյուրեր: