Նորություններ
«Երևանյան բոլոր մանկապարտեզները պետք է լինեն բարեկարգ ու հարմարավետ». քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է հիմնանորոգված թիվ 109 մանկապարտեզ
Կրթություն70-ական թվականներին հիմնադրված Երևանի թիվ 109 մանկապարտեզը հերթականն է, որտեղ ապահովվել են նոր ու անվտանգ պայմաններ՝ շուրջ 170 փոքրիկների համար: 2021թ. մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխեց կրթօջախի միջավայրը: Ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ու ծրագրի աջակից և գործընկեր մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Երևանում շահագործման է հանձնվել վերակառուցված հերթական դպրոցը
ԿրթությունԱվելի քան 800 աշակերտ կսովորի նոր, անվտանգ ու հարմարավետ պայմաններում. Ալեքսանդր Բլոկի անվան հ.122 հիմնական դպրոցը վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել: Կրթօջախում
Ամբողջությամբ վերակառուցվել է Երևանի հ. 81 մսուր-մանկապարտեզը
ԿրթությունՄալաթիա-Սեբաստիայի հ. 81 մսուր-մանկապարտեզը Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված ու վերակառուցված հերթական կրթօջախն է: Շինարարության շուրջ մեկուկես տարում կատարվել է շենքի սեյսմիկ ամրացում, ջերմամեկուսացում ու հիմնանորոգում: Փոխվել են մանկապարտեզի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը, էլեկտրասնուցման մալուխները:
Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Երևանի թիվ 143 մանկապարտեզը
ԿրթությունԵրևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով հիմնանորոգվել ու վերաբացվել է Շենգավիթի թիվ 143 մանկապարտեզը: Նորոգման աշխատանքներն ընդգրկել են նկուղից մինչև տանիք: Շենքը նաև ամբողջությամբ ջերմամեկուսացվել է։ Մանկապարտեզում անցկացվել է օդափոխության համակարգ, տեղադրվել էներգախնայող լուսատուներ։
Երևանի մանկապարտեզները վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ համալրվել են նոր դիդակտիկ նյութերով
ԿրթությունԵրևանի քաղաքապետարանի թվով 162 մանկապարտեզի համար համայնքը ձեռք է բերել շուրջ 30 մլն դրամ ընդհանուր արժողությամբ զարգացնող խաղեր, թեմատիկ պաստառներ, Երևանի տեսարժան վայրերի պատկերներով գիրք-ալբոմներ: Այս բոլոր նյութերը կծառայեն որպես դիդակտիկ պարագաներ։
Վերակառուցումից հետո Երևանի հ. 48 մանկապարտեզը վերաբացվել է
ԿրթությունՎերակառուցումից հետո դռներն է բացել Երևանի հ. 48 մանկապարտեզը: Կրթահամալիրը հիմնանորոգվել է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Աջափնյակում
Երևանի հ.180 հիմնական դպրոցն անվանակոչվել է նշանավոր արձակագիր, հրապարակախոս Զապել Եսայանի անվամբ
ԿրթությունԵրևանի հ.180 հիմնական դպրոցն այսուհետ պաշտոնապես կրելու է նշանավոր արձակագիր, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանի անունը: Նախագիծն ավելի վաղ ներկայացվել էր ավագանու քննարկմանն ու հավանության արժանացել:
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթողնողները պարգևատրվել են
ԿրթությունԱմփոփվել են 2022-2023 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլի արդյունքները: Գիտելիքների ստուգատեսն անցկացվել է 16 առարկայից: Այս տարի օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել է շուրջ 3000 աշակերտ՝ Երևանի հիմնական,
Ի գիտություն արտադպրոցական հաստատությունների մանկավարժների՝ կամավոր ատեստավորման հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլ 9-ն է
ԿրթությունԻ գիտություն պետական և համայնքային արտադպրոցական հաստատությունների մանկավարժների՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է՝ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը սույն
Հիմնանորոգվել է Երևանի թիվ 82 մանկապարտեզը
ԿրթությունԵրևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել է թիվ 82 մանկապարտեզը: Փոքրիկների համար ստեղծված պայմաններին ծանոթացել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: 80-ական թվականներին հիմնադրված նախակրթարանը երբևէ չէր հիմնանորոգվել:
Հիմնանորոգումից հետո շուրջ 150 փոքրիկի առջև իր դռներն է բացել Երևանի թիվ 63 մանկապարտեզը
ԿրթությունԳարնան առաջին օրը հիմնանորոգված ու հարմարավետ պայմաններով շուրջ 150 փոքրիկի առջև իր դռները բացեց Երևանի հ. 63 մանկապարտեզը: 2022թ.-ին մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխեց միջավայրն ու շենքային պայմանները: Երեխաների համար ստեղծված պայմաններին ծանոթացել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված հ. 71 մանկապարտեզը վերաբացվել է
ԿրթությունՀիմնանորոգումից հետո վերաբացվել է հ.71 մանկապարտեզը, որը շուրջ 360 փոքրիկների համար դռները կբացի մարտից: 1980-ական թվականներին հիմնադրված նախակրթարանը հերթականն ու ամենաընդարձակներից է, որ ընդգրկված է Երևանի էներգաարդյունավետության ծրագրում: