Նորություններ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է կրթական ոլորտի ներկայացուցիչներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ուսուցչի օրվա առթիվ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հիմնական, ավագ, միջնակարգ դպրոցների ու մասնավոր կրթօջախների, ինչպես նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների
Երևանի քաղաքապետի պարգևներ ու պատվավոր կոչումներ՝ Ուսուցչի օրվա առթիվ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ միասին Արամ Խաչատրյան համերգասրահում նախօրեին ներկա է գտնվել Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
Սիրելի՛ մանկավարժներ,խորին հարգանքով և երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, որն ավանդաբար մեր երկրում նշվում է որպես ձեր մասնագիտության նկատմամբ առանձնակի հարգանքի դրսևորում:

Քննարկում՝ Երևանում նոր ճոպանուղու կառուցման շուրջ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ունեցած հանդիպումից հետո ավստրիական «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավար Վալերի Յաշինի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական հանդիպում-քննարկում է ունեցել փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ, որի ժամանակ
«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է. օր երրորդ
«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի շրջանակում շարունակվում է «Երևան՝ սիրո քաղաք» խորագիրը կրող սոցալական ծրագիրը: Արդեն երրորդ օրն անընդմեջ Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատուներն այցելել են Երևանի 12 վարչական շրջաններում բնակվող ընտանիքներ՝ փոխանցելու Երևանի ծննդյան առիթով ջերմ շնորհավորանքներ և անակնկալ նվերներ՝ կենցաղային տեխնիկայի տեսքով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ավստրիական «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավարի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել են քաղաքապետարանի հրավերով Երևանում գտնվող ավստրիական «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավար Վալերի Յաշինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է մայրաքաղաքում նոր ճոպանուղու կառուցման ներդրումային ծրագրի իրականացման

Երևանի պատվիրակությունը մասնակցել է «Բազմակողմանիության ներդաշնակություն» 3-րդ միջազգային համաժողովին
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով սեպտեմբերի 27-29-ը Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ, «Երևան՝ Խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրակամացման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանի

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Ռուսլան Բոյչենկոյի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Ռուսլան Բոյչենկոյի հետ: Ողջունելով հյուրին՝ Երևանի քաղաքապետը կարևորել է ուկրաինական քաղաքների և, մասնավորապես, մայրաքաղաք Կիևի հետ համագործակցության ամրապնդումը:
«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է. օր երկրորդ
Այսօր առավոտից մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող սոցիալական ծրագրի երկրորդ օրը: Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատուներն օրվա ընթացքում կայցելեն Երևանի 12 վարչական շրջաններում բնակվող 310 ընտանիքների՝ նրանց փոխանցելով քաղաքի ծննդյան օրվա խորհուրդն ու անակնկալ նվերները՝ կենցաղային տեխնիկա:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նոր ղեկավարին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Ստեփանյանին:

Հանձնարարվել է նախապատրաստվել Ուսուցչի օրվա և Գրադարանավարի օրվա առթիվ կազմակերպվող միջոցառումներին
Աշխատանքային խորհրդակցության ավարտին, ի թիվս այլ հանձնարարականների, քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի հանրակրթության, մշակույթի վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստվել, համապատասխանաբար, հոկտեմբերի 5-ին և

Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունն առևտրի կազմակերպման կանոնների կատարման ուղղությամբ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման առնչությամբ զեկուցվել է, որ իրականացված հսկողության ադյունքում նախորդ շաբաթ կազմվել է 20 վարչական արձանագրություն: Այս