Նորություններ

Պարգևներ Երևանի քաղաքապետից՝ Ճարտարապետների միջազգային օրվա առթիվ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ներկա է գտնվել Ճարտարապետների միջազգային օրվան նվիրված ընդունելությանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Պլեսի Ռոբինսոն քաղաքի պատվիրակության հետ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետի տեղակալ Կորին Մար Դյուգեի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ
Նոր բնակարանների բանալիներ՝ «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով մեկնարկող «Էրեբունի-Երևան 2799»-րդ տարեդարձի առթիվ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ Երևանի ավագանու որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով նոր բնակարանների բանալիներ է հանձնել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթևոսյանին,
Ամփոփվել է մայրաքաղաքի հիմնադրման 2799-րդ տարեդարձի շրջանակում իրականացված «Երևան՝ սիրո քաղաք» 4-րդ սոցիալական ծրագիրը
«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից 4-րդ անգամ իրականացվող սոցիալական ծրագիրը, որն այս տարի անցկացվում էր «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսի ներքո, հոկտեմբերի 2-11-ը, այսօր մոտեցավ ավարտին:
Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմաթիվ արվեստագետների հետ միասին ներկա է գտնվել հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակի բացման արարողությանը:
Ավագանու որոշումներով Երևանի ծննդյան օրվա առթիվ բնակարաններ կստանան Ռուբեն Մաթևոսյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը և Սևակ Ավետիսյանը
Հոկտեմբերի 11-ին գումարած Երևանի ավագանու արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ ավագանին քննարկել և հաստատել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթևոսյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշման նախագիծը:
Երևանի ավագանին հաստատեց Արտավազդ Փելեշյանին, Նարա Շլեպչյանին, Ռազմիկ Դավոյանին և Ռալֆ Յիրիկյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշումների նախագծերը
Երևանի ավագանին՝ հոկտեմբերի 11-ին գումարած արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հաստատել է Երևանի քաղաքապետի առաջարկը՝ Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար կինոռեժիսոր,

«Երևանյան կիսամարաթոն»-ի անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն
Հարգելի երևանցիներ, Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված «Կոկա-Կոլա Երևան» կիսամարաթոնի անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը, մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

«Էրեբունի-Երևան 2799» ծրագրով պայմանավորված՝ հոկտեմբերի 14-ին առանձին փողոցներում փակ կամ սահմանափակ կլինի տրանսպորտային երթևեկությունը
Հարգելի երևանցիներ, ս.թ. հոկտեմբերի 14-ին, «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների ծրագրով պայմանավորված, ժամը 8:00-24:00-ն սահմանափակվելու է երթևեկությունը Էրեբունի փողոցում՝ Ազատամարտիկների - Էրեբունի փողոցների խաչմերուկից մինչև Էրեբունի հրապարակն ընկած հատվածում:

Հոկտեմբերի 2-8-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերով ստացվել է 188 նամակ
Ամեն շաբաթ ամփոփվում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի ու էլեկտրոնային հասցեների միջոցով մեր համաքաղաքացիներից ստացված նամակները:

Կայացել է Մհեր Իսրայելյանի պատմվածքների երկրորդ ժողովածուի շնորհանդեսը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճեմասրահում կազմակերպված գրող Մհեր Իսրայելյանի պատմվածքների երկրորդ ժողովածուի շնորհանդեսին:

Անակնկալ անօթևաններին՝ Երևանի ծննդյան 2799-ամյակի կապակցությամբ
Երևանի ծննդյան 2799-րդ տարեդարձին ընդառաջ «Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ» ծրագրի շրջանակում հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամում բնակվող անօթևաններին հերթական անակնկալն է մատուցել Երևանի քաղաքապետարանը: Մասնավորապես, հիմնադրամ է այցելել քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և մայրաքաղաքի ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորանքներ և նվերներ՝ կենցաղային տեխնիկա փոխանցել անօթևաններ կացարանին: