Պահոց

Հայտարարություն

29.05.2024

Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն համարվող ներքոհիշյալ հողամասերի  բաց դասական աճուրդ:

Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համացանցային կայքում՝ www.yerevan.am:  Աճուրդի պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան (Արգիշտի 1 , 1-ին հարկ, հեռ. 011-514-206): Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և  օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ: Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են տեղական վճարի` 10,000 (տասը հազար) դրամ (հ/հ900015211403) և մեկնարկային գնի 50%-ի չափով նախավճարի վճարման անդորրագրերը (հ/հ900015211411)։ 
 
Աճուրդը կայանալու է 2024 թվականի հուլիսի 1-ին՝ ժ. 16.00-ին, Արգիշտիի 1 հասցե: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2024 թվականի հունիսի 28-ը՝ ժամը 16.00-ն: