...
  • РУС
  • ENG
...
  • Քաղաքապետարան
  • Տեղեկատու
  • Ծառայություններ
  • Մեր քաղաքը
  • Կապ
  • Քաղաքային իշխանություն
  • Քաղաքային տնտեսություն
  • Զարգացման ծրագրեր
  • Նորություններ
  • «Երևան» հեռուստահաղորդում
  • Իրավական ակտեր
  • Հայտարարություններ
  • Իրազեկումներ
  • Հանրային հավաք
  • Աճուրդներ
  • Գնումներ
  • Մրցույթներ
  • Աշխատանք
  • Մեկ պատուհան
  • Հարկեր / Վճարումներ
  • Համակարգեր / Թույլտվություններ
  • Թույլտվությունների հաշվիչ
  • Ընդհանուր տեղեկություններ
  • Պատմություն
  • Մշակույթ
  • Ժամանցի վայրեր
  • Հետադարձ կապ
  • Զանգերի սպասարկում
  • Քաղաքացիների ընդունելություն
  • Ազդարարման պատասխանատուներ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ
  • Քաղաքապետարան

    • Քաղաքային իշխանություն
    • Քաղաքային տնտեսություն
    • Զարգացման ծրագրեր
    • Նորություններ
    • «Երևան» հեռուստահաղորդում

  • Տեղեկատու

    • Իրավական ակտեր
    • Հայտարարություններ
    • Իրազեկումներ
    • Հանրային հավաք
    • Աճուրդներ
    • Գնումներ
    • Մրցույթներ
    • Աշխատանք

  • Ծառայություններ

    • Մեկ պատուհան
    • Հարկեր / Վճարումներ
    • Համակարգեր / Թույլտվություններ
    • Թույլտվությունների հաշվիչ

  • Մեր քաղաքը

    • Ընդհանուր տեղեկություններ
    • Պատմություն
    • Մշակույթ
    • Ժամանցի վայրեր

  • Կապ

    • Հետադարձ կապ
    • Զանգերի սպասարկում
    • Քաղաքացիների ընդունելություն
    • Ազդարարման պատասխանատուներ
    • Հղումներ
    • Կայքի քարտեզ

  • РУС
  • ENG
ընդլայնված որոնում
Փակել
  1. Գլխավոր
  2. Քաղաքային տնտեսություն
  3. Արտաքին ձևավորում և գովազդ
Առողջապահություն Ֆինանսներ Եկամուտներ Առևտուր և ծառայություն Արտաքին կապեր Արտաքին ձևավորում և գովազդ Անշարժ գույքի կառավարում Բնապահպանություն Բնակչության պաշտպանություն Զբոսաշրջություն Զարգացման և ներդրումային ծրագրեր Հանրակրթություն Բնակչության հատուկ սպասարկում Կազմակերպական վարչություն Կոմունալ տնտեսություն Մշակույթ Սպորտ և երիտասարդություն Շինարարություն և բարեկարգում Տրանսպորտ Երեխաների և սոցիալական պաշտպանություն Քաղաքաշինություն

Վարչության գործառույթներ

Առևտրի, ծառայությունների և գովազդի վարչություն

   Հավելված հ.1
Երևանի քաղաքապետի
2024թ.    մարտի        1-ի
                                                                                                    հ.  832 -Ա որոշման
    
«Հավելված հ.3
Երևանի քաղաքապետի
2015 թվականի հունիսի 4-ի
Հ. 1704-Ա որոշման

 

         Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ Ո Ւ Ն

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԵՎՏՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՎԱԶԴԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

         1.Երևանի քաղաքապետարանի /այսուհետ՝ քաղաքապետարան/ աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչությունը /այսուհետ՝ վարչություն/ քաղաքապետարանի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին:
2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել Երևանի քաղաքապետի տեղակալներից մեկին կամ Երևանի քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձի:
3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերով։
4. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևանի բյուջեից:
5. Վարչությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան ապահովում է վարչական վարույթի իրականացումը:
6. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր:

 

       2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

7.Վարչության նպատակն առևտրի, ծառայությունների և գովազդի ոլորտներում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման                ապահովումն է:
8. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են առևտրի, ծառայությունների և գովազդի ոլորտներում նորմատիվ իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահած լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը։
9. Վարչությունը քաղաքապետին վերապահած լիազորությունների շրջանակում իրականացնում է հետևյալ գործառույթները․
1)մշակում է Երևանի ավագանու և քաղաքապետի որոշումների, կարգադրությունների նախագծեր և դրանք ներկայացնում քաղաքապետին,
2)ապահովում է Երևանի ավագանու և քաղաքապետի որոշումների, կարգադրությունների կատարումն ու դրանց հսկողությունը,
3) առևտրի, ծառայությունների և գովազդի ոլորտներում հիմնավորված միկրո և մակրո քաղաքականություն վարելու նպատակով՝ ուսումնասիրում և վերլուծում է Երևան քաղաքում առևտրի, ծառայությունների և գովազդի ոլորտներում տիրող իրավիճակը, բացահայտում հրատապ լուծում պահանջող հարցերը, դրանց մասին քաղաքապետին է ներկայացնում առաջարկություններ՝ զեկուցագրերի, որոշումների և կարգադրությունների նախագծերի տեսքով,
4) մշակում և քաղաքապետի հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը, ապահովում դրանց կատարումը, արդյունքների մասին զեկուցում քաղաքապետին,
5) իր իրավասության սահմաններում վերահսկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը և դրանց խախտման փաստերի մասին տեղեկացնում քաղաքապետին,
6) մշակում և ներկայացնում է առաջարկություններ առևտրի, ծառայությունների և գովազդի ոլորտներին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ,
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս քաղաքացիների առաջարկություններին, դիմումներին և բողոքներին,
8) կատարում է քաղաքապետի, ինչպես նաև վարչության աշխատանքները համակարգող պաշտոնատար անձի հանձնարարականները,
9) առևտրի, ծառայությունների և գովազդի ոլորտներում ապահովում է քաղաքապետի գործունեության արդյունավետությունը և օպերատիվությունը, 
10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում առևտրի, ծառայությունների և գովազդի ոլորտներում վարչական շրջանների ղեկավարներին օրենքով սահմանված կարգով պատվիրակված լիազորությունների կատարման ընթացքի և պարտադիր լիազորությունների կատարման նկատմամբ,
11) ՀՀ համայնքային ծառայության մասին օրենքով սահմանված լիազոր անձանց ներկայացնում է առաջարկություններ Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի առևտրի, ծառայությունների և գովազդի ոլորտների աշխատողների նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ,
12) օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում հսկողություն է իրականացնում առևտրի, հանրային սննդի, սահմանափակման ենթակա, կենցաղային ծառայությունների և գովազդի ոլորտներում,
13) Երևանի ավագանու սահմանած կարգով և չափորոշիչներին համապատասխան՝ դիմումի հիման վրա առաջարկություններ է ներկայացնում քաղաքապետին առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպություններին որակի աստիճաններ շնորհելու մասին,
14) առևտրի, ծառայությունների և գովազդի ոլորտներում իրականացնում է հսկողություն և վերահսկողություն «Առևտրի և ծառայությունների մասին» և «Գովազդի մասին» օրենքների և նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջների կատարման նկատմամբ,
15) իրեն տրված լիազորությունների սահմաններում իրականացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված խախտումների փաստերի արձանագրումը և վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված նյութերը ներկայացնում է քաղաքապետին,
16) իրականացնում է օրենքների, ՀՀ կառավարության, Երևանի ավագանու և քաղաքապետի որոշումներով, կարգադրություններով սահմանված առևտրի, ծառայությունների և գովազդի ոլորտների կանոնակարգմանն ուղղված այլ միջոցառումներ,     
17) վարչությունն իրավասու է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներից, կազմակերպություններից և պաշտոնատար անձանցից, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերից ստանալ իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ,
18) համակարգում է Երևանի վարչական շրջանների առևտրի, ծառայությունների և գովազդի ոլորտների բաժիների աշխատանքները,
19) համակարգում է իր ոլորտների Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպությունների աշխատանքը, 
20) իրականացնում է Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպությունների կողմից առևտրի, ծառայությունների և գովազդի ոլորտներում ղեկավարման մեթոդների մշակում և դրանց նկատմամբ հսկողությունը,
21) վարչության կողմից համակարգվող կազմակերպությունների ղեկավարների թեկնածուներ է առաջադրում քաղաքապետին։

 

3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

10. Վարչության կառուցվածքը և հաստիքները քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
11. Վարչությունը կազմված է՝ Վարչության պետ, Վարչության պետի տեղակալներ, առևտրի և ծառայությունների բաժնի պետ, գովազդի բաժնի պետ, գլխավոր, առաջատար, առաջին կարգի մասնագետներ և տեխնիկական աշխատակիցներ:
12. Վարչության պետին և վարչության աշխատակիցներին աշխատանքի նշանակում և ազատում է «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով և ՀՀ աշխատանքային օրենսգրքով լիազորություն ունեցող պաշտոնատար անձը:
13. Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն:
14. Վարչության պետի, վարչության պետի տեղակալների, բաժնի պետերի, բաժինների մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով։
15. Վարչության պետի բացակայության դեպքում նրա պարտականությունների ստանձման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով։
16. Վարչության պետը՝
1) կազմակերպում է վարչության ընդհանուր գործունեությունը,
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերվող նորմատիվ իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը,
3) վարչության աշխատողների միջև կատարում է պարտականությունների բաշխում, աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի,
4) ստորագրում է վարչության կողմից տրվող փաստաթղթերը, նշագրում է Երևանի ավագանու և քաղաքապետի որոշումների, կարգադրությունների նախագծերը,
5) իրականացնում է վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ,
6) ղեկավարում և ապահովում է վարչության աշխատակիցների մասնակցությունը համաքաղաքային և պետական միջոցառումներին:
 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևան քաղաքի ավագանու որոշումներով, Երևանի քաղաքապետի որոշումներով ու կարգադրություններով։

 

Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման չափորոշիչների ուղեցույց

 


Արտաքին ձևավորման և գովազդի վարչության ամփոփ գործունեությունը 2023թ.

 

•    Երևան քաղաքի ճարտարապետությունն ընդգծելու և շենք-շինությունների արտաքին տեսքը պահպանելու նպատակով՝ 2023 թվականի ապրիլի 18-ին Երևան համայնքի ավագանու 759-Ն որոշմամբ սահմանվել են գովազդի, գովազդի միջոցի տեղադրման (տեղաբաշխման) նոր  չափորոշիչներ, ըստ որի՝ գովազդը, գովազդի միջոցը պետք է համահունչ լինի Երևանի ճարտարապետությանը և համապատասխանի այն օբյեկտին, միջավայրին, որտեղ տեղադրված է:
•    Վարչությունը 2023 թվականին ունեցել է բազմաթիվ հանդիպումներ գովազդային գործակալությունների ներկայացուցիչների, ցանցային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի  հետ, որոնց ընթացքում քննարկվել են վերջիններիս  արտաքին գովազդների համապատասխանեցումը Երևան քաղաքի ավագանու 18.04.2023 թվականի 759-Ն որոշման  նոր չափորոշիչներին, Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման չափորոշիչների ուղեցույց-ի ծանոթության, ինչպես նաև գովազդային վահանակների արդիականացման խնդիրները: 

•    2023 թվականին ստացել է արտաքին գովազդ տեղադրելու  4995 դիմում, որից 3804-ը մերժվել է, 1191-ը՝ հաստատվել, իսկ գովազդային կազմակերպությունների կողմից ստացել է 627 դիմում, որից 176 դիմում մերժվել է, 451-ը՝ հաստատվել:

•    Երևանի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության  համար գանձվել է 2,445,988,600 տեղական տուրք, պլանավորված 1,434,000,000 դրամի փոխարեն, որն ավելի է պլանային ցուցանիշից 1,011,988,600 ՀՀ դրամով (41.37 %):

•    2023 թվականին Երևանում ապամոնտաժվել է համապատասխան թույլտվություն չունեցող 5670 արտաքին գովազդ:

•    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության և համայնաքային հանձնաժողովի կողմից քննարկվել են 35 գովազդներ, որոնցից 30-ը ճանաչվել է սոցիալական բնույթի, իսկ 5 գովազդ մերժվել է:

•    2023 թվականին վարչության կողմից քաղաքային և հանրապետական մի շարք միջոցառումների ժամանակ իրականացվել են արտաքին ձևավորման և դրոշակազարդման աշխատանքներ: 

•    Օտարերկրյա նախագահների, պետական և պաշտոնական  պատվիրարկությունների  այցերի ժամանակ իրականացվել են դրոշակազարդման աշխատանքներ։ Իրականացվել է հիմնային պատվանդանների, քաղաքային նշանակության հաստատություններին դրոշներ տրամադրելու, փոխարինման և դրոշակահենքերի վերանորոգման աշխատանքներ:

•    Երևանի ամանորյա մշակութային միջոցառուներ կազմակերպելու նպատակով իրականացվել են գլխավոր տոնածառի տեղադրման, լույսերը վառելու, վարչական շրջանների տոնածառները տեղադրելու և ամանորյա լայնածավալ արտաքին ձևավորման այլ աշխատանքներ: Երևանի 2750-ամյակին նվիրված այգում կազմակերպվել է Սուրբծննդյան տոնավաճառ և տոնական միջոցառումներ:

Քաղաքապետարան

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Տեղեկատու

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Հանրային հավաք

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Ծառայություններ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

Թույլտվությունների հաշվիչ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

Թույլտվությունների հաշվիչ

Մեր քաղաքը

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Կապ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

...

1-05 ժամը 09:00-ից-18:00

© 2005-2025 www.yerevan.am

Օգտվելու պայմաններ Գաղտնիություն

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ

...

ՀՀ ք․ Երևան 0015 Արգիշտիի փ․ 1 առաջին մասնաշենք

ՀՀ ք․ Երևան 0010 Բուզանդի փ․ 1/3 երկրորդ մասնաշենք