Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչություն
Հավելված N 31
Երևանի քաղաքապետի
2021թ. հունիսի 4-ի N1867-Ա որոշման
2. Վարչության նպատակը, խնդիրները և գործառույթները
7. Վարչության նպատակը պաշտպանության ոլորտում և արտակարգ իրավիճակներում՝ Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ապահովումն է:
8. վարչության խնդիրները և գործառնությունները բխում են` « Պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության մասին իրավական ակտերով, ինչպես նաև ՀՀ կառավարության և ՀՀ Նախագահի (գաղտնի և ոչ գաղտնի) որոշումներով, նորմատիվ իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
9. Վարչությունը՝ 1) աջակցում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացմանը և զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրմանը, 2) աջակցում է պահեստազորային պատրաստության միջոցառումների իրականացմանը, 3) ապահովում է զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին քաղաքապետարանի այն աշխատակիցների մասնակցությունը՝ որոնք հաշվառված են ՀՀ ԶՈՒ պահեստազորում, 4) իրականացնում է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների, Երևանի ենթակայության կազմակերպությունների զինվորական հաշվառման և հատուկ զինվորական հաշվառման, պահեստազորայինների ամրագրման աշխատանքները, 5) զորահավաքային (պահեստազորայինների) նախապատրաստության շրջանակներում և զորահավաքային զորակոչի ժամանակ աջակցում է Երևան քաղաքի ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներին (զինկոմիսարիատներին) զորահավաքային խնդիրների կատարմանը, 6) իր իրավասության սահմաններում աջակցում է զինված ուժերի զորահավաքային ծավալմանը, 7) կազմակերպում է զորահավաքի ժամանակ զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացիներին ծանուցման գործընթացը, 8) համագործակցում և աջակցում է Երևան քաղաքի ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներին (զինկոմիսարիատներին) զորահավաքային զորակոչի և պահեստազորում հաշվառված քաղաքացիների ցուցակների ճշգրտման նպատակով, 9) կազմում է միջոցառումների կատարման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու տեղեկագիր, 10) կազմում է աշխատանքային ռեժիմների փոխադրման ներքին պլան, 11) կազմում է Երևան քաղաքի տնտեսության զորահավաքի պլան, 12) իրականացնում է սպառնալից ժամանակաշրջանում (համաձայն ՀՀ կառավարության որոշման) պլաններով նախատեսված միջոցառումների ճիշտ և ժամանակին կատարման աշխատանքները, վերահսկում, տեղեկատվության ամփոփում և զեկույցների պատրաստում ըստ վերադասության, 13) պլանավորում է շտաբային մարզումներ և մշակում կազմակերպչական հարցեր, 14) անցկացնում և ամփոփում է շտաբային մարզումներ, 15) համակարգում և իրականացնում է Երևան քաղաքի տնտեսության զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի հետ կապված աշխատանքները, 16) համակարգում է զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների (եռակողմ պայմանագրերի կնքման գործընթաց, զորահավաքային նախապատրաստություն, օրենքով պահաջվող անհրաժեշտ փաստաթղթային բազայի վարում և ձևայնացված (ֆորմալիզացիոն) փաստաթղթերի ստեղծում), 17) քաղաքացիական պաշտպանության պլանի մշակման և պլանում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով ներկայացնում է առաջարկություններ, ինչպես նաև մասնակցում է պլանի ճշգրտումներին, 18) վերահսկում և համակարգում է քաղաքացիական պաշտպանության ծառայությունների աշխատանքները, 19) վերահսկում է բնակչության իրազեկման համակարգերի մշտական աշխատունակությունը, 20) վերահսկում է քաղաքապետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների ազդարարման աղյուսակների կազմումը և դրանց կիրառությունը, 21) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության կառույցների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, 22) համակարգում է աղետի գոտում բնակչության պատսպարման, տարհանման և անհատական միջոցներով ապահովման կազմակերպչական աշխատանքները, 23) համակարգում է գույքի, նյութական պաշարների, տրանսպորտային և այլ միջոցների հավաքագրման և օգտագործման աշխատանքները, 24) համակարգում է տարհանման և տեղաբաշխման աշխատանքները, 25) համակարգում է տարհանման և տարհանված բնակչության կենսաապահովման պլանների մշակման աշխատանքները, 26) իրականացնում է Երևան քաղաքի տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակաշրջանում պլաններով նախատեսված միջոցառումների ճիշտ և ժամանակին կատարման աշխատանքները, վերահսկում, տեղեկատվության ամփոփում և զեկույցների պատրաստում ըստ վերադասության, 27) կատարում է քաղաքապետի՝ ինչպես նաև տվյալ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող պաշտոնատար անձի հաձնարարությունները և ցուցումները, 28) իրականացնում է Երևան քաղաքի վարչական շրջանների զորակոչային, զորահավաքային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության վերաբերվող աշխատանքների համակարգումը և միջոցառումների կատարման հսկողությունը, 29) ուսումնասիրություններ է իրականացնում քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների զորահավաքային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության վերաբերվող հարցերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, 30) նախապատրաստում է վարչության գործառույթներին վերաբերվող Երևանի ավագանու որոշումների նախագծեր, 31) իրականացնում է Երևանի քաղաքապետի որոշումներով և կարգադրություններով սահմանված այլ աշխատանքներ:
Տարեկան հիմնական միջոցառումների պլան
2024թ. ամփոփ գործունեությունը
Ազդարարում
2024 թվականին ևս շարունակվել է Երևանի կենտրոնացված ազդարարման համակարգի վերազինումն ու արդիականացումը: Մասնավորապես ձեռք են բերվել 100 նոր էլեկտրաշչակներ, տեղադրվել էլեկտրաշչակների հեռահար կառավարման բլոկներ և վերազինվել է կենտրոնացված կառավարման համակարգը, որն անհրաժեշտության պարագայում հնարավորություն է տալիս կազմակեպել բնակչության արագ ազդարարումն ու իրազեկումը:
Փոխարինված էլեկտրաշչակներից 85 էլեկտրաշչակ Երևանի քաղաքապետարանը նվիրաբերել է Տավուշի մարզին:
Հրդեհային անվտանգություն
2024 թվականին վերանորոգվել և տեղադրվել է 101 հիդրանտ: 2024 թվականին Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախակրթական ուսումնական հաստատություններին բաշխվել է ընդհանուր առմամբ 120 հրշեջ վահանակ՝ լրակազմով : 2024թվականին գնվել է 26 արտաքին հրշեջ հիդրանտների կառուցման նախագծանախահաշվարկային ծառայություն:
Պատսպարում
2024 թվականին շարունակվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական և նախակրթական հաստատությունների, մարզական, մշակութային և առողջապահական կազմակերպությունների պատսպարման չափորոշիչներին համապատասխանող նկուղային հարկերը մաքրելու միջոցառումները:
Շարունակվել են պատսպարման վայրերին բնակչության կցագրման հաշվարկների և իրազեկման միջոցառումները, մասնավորապես բազմաբնակարանային շենքերի շքամուտքերին փակցվել է օդային տագնապի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնների 15000 հատ հուշաթերթիկ:
Հաշվետու տարում գնվել է 4 ապաստարանի հիմնանորոգման նախագծանախահաշվարկային ծառայություն:
Ուսուցում
ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում 2024 թվականին Երևանի քաղաքապետարանի և նրա ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներից վերապատրաստվել է 398 մարդ:
Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բաժնի աշխատակիցների կողմից խիստ վերահսկողություն է սահմանվել Երևանի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2024 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումներն անցկացման նկատմամբ:
2025թ. նախատեսվում է
Ազդարարում
2025 թվականին նախատեսված է իրականացնել Երևան քաղաքի ազդարարման համակարգի ընթացիկ սպասարկում, մասնավորապես էլեկտրաշչակների և կառավարման բլոկների նկատմամբ ամենօրյա հսկողություն, անհրաժեշտության դեպքում՝ վերանորոգում:
Հրդեհային անվտանգություն
Նախատեսված է կառուցել արտաքին հրշեջ հիդրանտներ, ինչպես նաև Երևանում առկա անսարք հրշեջ հիդրանտները վերանորոգել և վերակառուցել:
Պարբերաբար թարմացնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների սկզբնական հրդեհաշիջման միջոցները: Դպրոցների և մանկապարտեզների համար կգնվի 120 հրշեջ վահանակ՝ լրակազմով:
Պատսպարում
2025 թվականին կշարունակվի Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների նկուղային հարկերը մաքրելու գործընթացը:
Իրավական դաշտի փոփոխությունից հետո հսկողություն կսահմանվի բազմաբնակարանային շենքերի նկուղային հարկերի մաքրման և պահպանման նկատմամբ:
Բազմաբնակարանային շենքերի մուտքերում կփակցվեն նորացված տեղեկատվական թերթիկներ:
Ուսուցում
2025 թվականին նախատեսված է ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում վերապատրաստվել 472 ունկնդիր:
2025 թվականին առավել մեծ ուշադրություն կդարձվի Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների տարեկան հիմնական միջոցառումների պլաններով նախատեսված վարժանքներին: Ձեռք կբերվեն դիդակտիկ նյութեր: