Ծնվել է 1977 թվականի հունիսի 20-ին:
1984-1994թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 126 միջնակարգ դպրոցը:
1994-2000թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ բժշկական կանխարգելում գործ մասնագիտությամբ և ստացել բժշկականխարգելման գծով բժշկի որակավորում:
Զինապարտ է, բուժծառայության լեյտենանտ:
2000-2002թթ. եղել է առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատոր՝ սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ:
2002-2005թթ.` ԱԱԻ-ի ասպիրանտ:
2005թ.-ից բժշկական գիտությունների թեկնածու է:
2002-2005թթ. աշխատել է «Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում՝ որպես փորձագիտության գծով տնօրենի տեղակալ:
2005-2011թթ.` Արմավիրի պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային կենտրոնի պետ, գլխավոր պետական սանիտարական բժիշկ:
2011-2012թթ. եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ:
2012թ.-2022թթ. եղել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ:
2022թ. ապրիլին նշանակվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար։
2023թ. հոկտեմբերին նշանակվել է նույն վարչական շրջանի ղեկավար:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: