Ծնվել է 1974թ. ապրիլի 9-ին, Երևանում։
1991թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի հ. 84 միջնակարգ դպրոցը:
1992-1997թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժինը:
2006-2009թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի պատմություն, լրացուցիչ իրավագիտություն բաժինը։
2019թ. ստացել է հանրակրթական ուսումնական հաստատություն ղեկավարելու իրավունքի հավաստագիր:
1999-2021թթ. աշխատել է Երևանի Ս. Շահմուրադյանի անվան հ. 85 հիմնական դպրոցում՝ որպես պատմության և հասարակագիտության ուսուցչուհի։
2021-2023թթ. աշխատել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ: Ստացել է Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության երրորդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան։
2023թ. դեկտեմբերին նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։
2025թ. ապրիլի 16-ին նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ և շնորհվել է ՀՀ համայնքային ծառայության առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան։
2026թ․ նոյեմբերի 5-ին նշանակվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի։
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։