ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2026 թվականի ապրիլի 21-ին` ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
3. Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի ապրիլի 12-ի N85-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
4. Կոստան Զարյանի դիմաքանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
5. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N41-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
6. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
7. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
8. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ.11/11 հասցեում դպրոցի նոր մասնաշենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
9. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թամանյանի փողոց հ.10/1 հասցեում «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման հիման վրա մշակութային կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
10. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղի հ.3/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
11. Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոց հ.1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նախատեսվող գործունեու-թյան իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
12. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ի.Գասպարյան փողոց հ.34 հասցեում բեռնային համալիրի ընդլայնման՝ պահեստի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
13. Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մյասնիկյան պողոտա հ.26 հասցեում բենզալցակայանի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
14. Գույք նվիրելու մասին: (Չզեկուցվող)
15. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
16. Փիրումյանների փողոցի հ.2/4 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
17. Գ.Հովսեփյան փողոցին հարող տարածքում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
18. Գ. Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
19. Մյասնիկյան պողոտա հ․53/8 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
20. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
21. Երևան համայնքի սեփականություն համարվող Զաքարիա Քանաքեռցի փողոց հ․ 54/6 շենքի հ․ 6 բնակարանն անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
22. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
23. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի N718-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
24. «ԱՐԻԱՆ ՄՈԹՈՐՍ» ՍՊ ընկերության կողմից Երևանի քաղաքապետարան ներկայացված ներդրումային ծրագրին հավանություն տալու, ներդրումային ծրագրով նախատեսված և կառուցված անշարժ գույքից 4018․3 քմ մակերեսով տարածքը և անշարժ գույքի զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի համապատասխան բաժնեմաս նվիրելու մասին: (Չզեկուցվող)
25. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 481-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
26. Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցն անվանափոխելու մասին: (Չզեկուցվող)
27. Երևան քաղաքում Կոստան Զարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
28. Երևան քաղաքում Արսեն Հակոբյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
29. Երևան քաղաքում Գրիգոր Խանջյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
30. Երևան քաղաքում Հենրիկ Սիրավյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
31. Երևան քաղաքում Համլետ Թամազյան անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
32. Երևան քաղաքում Էդուարդ Աբաջյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ