Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

14.03.2025

 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2025 թվականի մարտի 18-ին, ժամը 10:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու  4-րդ  նստաշրջանի 2-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ  ՆԱԽԱԳԻԾ

 

1.    Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 268-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
3.    Նունե Թումանյանի հեղինակած «Երեք խնձոր» քանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
4.    Արմենուհի Հովսեփյանի «Կատարսիս» քանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին: (Չզեկուցվող)
5.    Խորեն Պալյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
6.    Կարինե Կարապետյանի հիշատակը հավերժացնող  հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
7.    Գրիգոր Գուրզադյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
8.    Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցը Կոստան Զարյանի անվամբ  անվանափոխելու մասին:   (Չզեկուցվող)
9.    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N259-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
10.    Երևան համայնքի սեփականության 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
11.    Գ.Հասրաթյան փողոցի հ.25/11 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
12.    Գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին:  (Չզեկուցվող)
13.    Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
14.    Ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
15.    Գույքի նվիրատվության մասին: (Չզեկուցվող)
16.    Գույքի նվիրատվության մասին: (Չզեկուցվող)
17.    Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին: (Չզեկուցվող)
18.    Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոց թիվ 8, Հանրապետության փողոց թիվ 83, 83/2, 85 և Սայաթ-Նովա պողոտա թիվ 20/5 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
19.    Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հնդկաստանի փողոց հ.2 հասցեում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
20.    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
21.    Աղբահանության վճարի նկատմամբ հաշվարկված տույժերի վճարման պարտականությունից ազատելու մասին: (Չզեկուցվող)
22.    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N266-Ն և N267-Ն որոշումների մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
23.    Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին: (Զեկուցվող)
24.    Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին: (Զեկուցվող)
25.    Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 690-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին: (Զեկուցվող)            
26.    Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 95-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու  մասին: (Զեկուցվող)
27.    Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու և Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N95-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին: (Զեկուցվող)

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ