Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

15.12.2020

2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2020 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

1. Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Գայանե Մելքոմ Մելքոմյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին:
3.Երևան համայնքում տեղական տուրքերի 2021 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
4. Երևան համայնքում տեղական վճարների 2021 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
5. 2021 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին:
6. 2021 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին:
7. Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին:
8. Երևանի զարգացման 2021 թվականի ծրագրի հաստատման մասին:
9. Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի մասին:
10. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
11. Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի մարտի 18-ի N69-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին:
12. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
13. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
14. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
15. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ:
16. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N46-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին:
17. Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող քաղաքաշինական փաստաթղթեր ստանալու վերաբերյալ ներկայացված հայտերի ուսումնասիրության խորհրդակցական խորհրդի կազմավորման և գործունեության կարգն ու լիազորությունները սահմանելու մասին:
18. Երևանի գլխավոր հատակագծի մինչև 2030 թվականը զարգացման ճշգրտման նախագծի մշակման աշխատանքների մասին:
19. Երևանի գլխավոր հատակագծի մինչև 2030 թվականը զարգացման ճշգրտման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը հաստատելու մասին:
20. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
21. Ա/Ձ Ռոբերտ Սիմոնյանին ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
22. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
23. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N88-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
24. Արման Էմիլի Տեր-Ավետիքյանցին գույքահարկի արտոնություն սահմանելու մասին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ