Երևանի քաղաքապետարանի «Երևան» պետական փողային նվագախումբը հիմնադրվել է 1964թ.` ՀՀ Վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Հայկազ Մեսիայանի կողմից:
Նվագախումբը հանդես է եկել բազմաժանր ծրագրերով` դառնալով հայկական և արտասահմանյան լավագույն նմուշների տարածող, բարձրորակ փողային արվեստ քարոզող:
Նվագախմբի հետ համագործակցել են բազմաթիվ անվանի երաժիշտներ` Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Գոհար Գասպարյանը, Ժան Տեր-Մերկերյանը, Գոհար Գալաչյանը, Բորիս Աֆանասևը, Վալերի Բատաշովը, Գեորգի Օրվիդը …
1977թ.-ին Չեխիայի Կոլին քաղաքում կայացած "Ոսկե շեփոր" փառատոն-մրցույթին արժանացել է ոսկե մեդալի:
1985թ.-ին Լյուքսեմբուրգում կայացած փողային Նվագախմբերի փիջազգային մրցույթ-փառատոնին, որին մասնակցում էին փողային նվագախմբեր 52 պետություններից, նվագախումբն արժանացել է ոսկե մեդալի և դիպլոմի` թագուհու կողմից:
2000 թվականից «Երևան» պետական փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հովակիմյանը:
Նվագախումբը իրականացնում է համերգային գորժունեություն՝ հանդես է գալիս բազմաժանր ծրագրերով ազգային, հոգևոր, դասական, ժամանակակից ժանրերում:
Տնօրեն՝ Ավետիք Պողոսյան
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 09:00-18:00
Հասցե՝ Վաղարշյան 24
Հեռ.՝ +(374 10) 276 085
Էլ. փոստ` yerevanbrass@yahoo.com