Հավելված հ.11
Երևանի քաղաքապետի
2015 թ. հունիսի 4-ի
հ.1704-Ա որոշմամբ հաստատված գործառույթները
Վարչության նպատակը, խնդիրները և հիմնական գործառույթները
7.Վարչության նպատակը քաղաքաշինության բնագավառում Երևանի քաղաքապետին օրենքով վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
8. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
9.Վարչությունը՝
1) Երևանի գլխավոր հատակագծին և քաղաքաշինական այլ ծրագրային փաստաթղթերին համապա¬տասխան կազմակերպում է հողերի տրամադրման, հողօգտագործման սահմանների ճշտման գործառույթներ.
2) իրականացնում է Երևան քաղաքի առանձին հատվածների, քաղաքաշինական համալիրների, շենքերի ու շինությունների կառուցման, վերակառուցման հետ կապված քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման գործառույթները.
3) ներկայացնում է առաջարկություններ քաղաքաշինական գործունեության կանոնակարգման կատարելագործման ուղղությամբ.
4) իր գործառույթների շրջանակներում, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով նախապատրաստում է Երևանի ավագանու և քաղաքապետի որոշման նախագծերը.
5) քննարկում է շենքեր և շինություններ կառուցելու համար հող հատկացնելու մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հայտերը և դիմումները.
6) քննարկում է շենքերի և շինությունների կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հայտերը և դիմումները.
7) իր գործառույթների շրջանակներում մշակում է հողերի տրամադրման կամ օտարման մրցույթների և աճուրդների անցկացման համար հիմք հանդիսացող քաղաքաշինական փաստաթղթերը.
8) ապահովում է պետական, Երևան համայնքի և մասնավոր սեփականություն հանդիսացող հողերի վրա շենքեր և շինություններ կառուցելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմումը և սահմանված կարգով հաստատման ներկայացումը.
9) համաձայնեցման է նախապատրաստում շենքերի և շինությունների կառուցման նախագծերը.
10) Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հանձնարարությունների և ցուցումների հիման վրա իրականացնում է պետական, Երևան համայնքի և մասնավոր սեփականություն հանդիսացող հողերում կառուցապատման այլ խնդիրներ.
11) ապահովում է շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման նախագծերի մշակման հիմք հանդիսացող ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմումը և սահմանված կարգով ներկայացնում հաստատման.
12) համաձայնեցման է նախապատրաստում շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման նախագծերը.
13) ապահովում է հողամասերի, շենքերի և շինությունների ինժեներական սպասարկման համար անհրաժեշտ արտաքին հաղորդակցուղիների ցանցերի հետ կապված խնդիրների քննարկումը և սահմանված կարգով համաձայնեցումը.
14) ուսումնասիրում և նախապատրաստում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների, բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերում, այդ թվում՝ շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքում քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման, ինչպես նաև պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում այդ կառույցների օրինականացման և տնօրինման վերաբերյալ քաղաքաշինական եզրակացությունները, իրականացնում է ինքնակամ զբաղեցրած հողամասերի գույքագրումը և չափագրումը, տրամադրում է հողամասերի գլխավոր հատակագծերը.
15) ուսումնասիրում է Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների նկատմամբ իրավունքների վերականգնման վերաբերյալ քաղաքացիների դիմումները և նախապատրաստում է դրանց վերաբերյալ քաղաքաշինական եզրակացություններ.
16) համաձայնեցնում է արտաքին հաղորդակցուղների ցանցերի նախագծերը.
17) աջակցում է Երևանի քաղաքապետին քաղաքապետարանի քաղաքաշինության բնագավառում գործող «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի գործունեության համակարգման գործում.
18) ապահովում է Երևանի քաղաքապետի, վարչության աշխատանքները համակարգողի և աշխատակազմի քարտուղարի համապատասխանաբար որոշումների, կարգադրությունների, հանձնարարությունների կատարումը.
19) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը։
Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պաշտոնների անձնագրեր (ներբեռնել 245Kb)