...
  • РУС
  • ENG
...
  • Քաղաքապետարան
  • Տեղեկատու
  • Ծառայություններ
  • Մեր քաղաքը
  • Կապ
  • Քաղաքային իշխանություն
  • Քաղաքային տնտեսություն
  • Զարգացման ծրագրեր
  • Նորություններ
  • «Երևան» հեռուստահաղորդում
  • Իրավական ակտեր
  • Հայտարարություններ
  • Իրազեկումներ
  • Հանրային հավաք
  • Աճուրդներ
  • Գնումներ
  • Մրցույթներ
  • Աշխատանք
  • Մեկ պատուհան
  • Հարկեր / Վճարումներ
  • Համակարգեր / Թույլտվություններ
  • Թույլտվությունների հաշվիչ
  • Ընդհանուր տեղեկություններ
  • Պատմություն
  • Մշակույթ
  • Ժամանցի վայրեր
  • Հետադարձ կապ
  • Զանգերի սպասարկում
  • Քաղաքացիների ընդունելություն
  • Ազդարարման պատասխանատուներ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ
  • Քաղաքապետարան

    • Քաղաքային իշխանություն
    • Քաղաքային տնտեսություն
    • Զարգացման ծրագրեր
    • Նորություններ
    • «Երևան» հեռուստահաղորդում

  • Տեղեկատու

    • Իրավական ակտեր
    • Հայտարարություններ
    • Իրազեկումներ
    • Հանրային հավաք
    • Աճուրդներ
    • Գնումներ
    • Մրցույթներ
    • Աշխատանք

  • Ծառայություններ

    • Մեկ պատուհան
    • Հարկեր / Վճարումներ
    • Համակարգեր / Թույլտվություններ
    • Թույլտվությունների հաշվիչ

  • Մեր քաղաքը

    • Ընդհանուր տեղեկություններ
    • Պատմություն
    • Մշակույթ
    • Ժամանցի վայրեր

  • Կապ

    • Հետադարձ կապ
    • Զանգերի սպասարկում
    • Քաղաքացիների ընդունելություն
    • Ազդարարման պատասխանատուներ
    • Հղումներ
    • Կայքի քարտեզ

  • РУС
  • ENG
ընդլայնված որոնում
Փակել
  1. Գլխավոր
  2. Զբոսաշրջություն
  3. Երևանի զբոսաշրջային տպագիր մամուլ
Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն «Երևան Սիթի Տուր» Երևանի փառատոները Երևանի զբոսաշրջային տպագիր մամուլ

Երևանի զբոսաշրջային տպագիր մամուլ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2022 թվականին զբոսաշրջային քարտեզներ են տպագրվել հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և պարսկերեն լեզուներով:

Այս քարտեզներում պատկերված են մայրաքաղաքի զբոսաշրջային տեսարժան վայրերը` պատմամշակութային հուշարձանները, թանգարանները, ներառյալ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, պատկերասրահները, եկեղեցիները, զբոսայգիները, Երևանի կենդանաբանական այգին։

Քարտեզը պարունակում է օգտակար տեղեկություններ և բազմաթիվ առաջարկություններ՝ զբոսաշրջիկների համար:

 

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ 2015 թվականից մեկնարկել է երկլեզու՝ ռուսերեն և անգլերեն տարբերակներով զբոսաշրջային քարտեզների տպագրություն, որտեղ ներկայացված են մայրաքաղաքի կենտրոնի զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերը՝ պատմամշակութային հուշարձաններ, թանգարաններ՝ այդ թվում Ցեղասպանության հուշահամալիրը, ցուցասրահներ, եկեղեցիներ, զբոսայգիներ, ինչպես նաև Կենդանաբանական այգին, առողջապահական հաստատությունները: 

Մայրաքաղաքի կենտրոնում կողմնորոշվելուն աջակցող քարտեզում նշված են նաև Երևանի մետրոպոլիտենի կայարանները, կենտրոնի հեծանվային կանգառները: Առանձին՝ օգտակար տեղեկատվություն սյունակով ներկայացված են օգտակար խորհուրդներ, 12 պարտադիր այցելության վայրեր և այլ անհրաժեշտ տեղեկավություն զբոսաշրջիկների համար:
2018 թվականին «Երևան 2800» միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից նախաձեռնվել և իրականացվել է բազմալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և պարսկերեն տարբերակներով զբոսաշրջային քարտեզների տպագրություն:
Հաշվի առնելով վերջին տարիներին մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկների մեծ հոսքը՝ ընդլայնվել է քարտեզների տեսակների թիվն ըստ լեզուների և բովանդակության:

Տուրիզմի բաժինը 2019 թվականին թողարկել է թարմացված բազմալեզու (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմանարեն, պարսկերեն) քարտեզներ՝ նոր դիզայնով և անհրաժեշտ տեղեկատվությամբ: 

Առավել հետաքրքիր է մեկ այլ քարտեզի տպագրումը, որը ներառում է ժամանակակից թվային տեխնոլոգիաներ: Այս նոր տեսակի թեմատիկ քարտեզում  ներառված է հակիրճ տեղեկատվություն Երևանի զբոսաշրջային վայրերի, զբոսաշրջային գրավչությունների մասին, անհրաժեշտ տեղադիրքով ներկայացված են նաև մայրաքաղաքում գործող «12 պարտադիր այցելության թանգարանները», պատկերասրահները, թատրոնները, կինոթատրոնները, գրադարանները, եկեղեցիները, այգիներն ու պուրակները, հուշարձանները, առևտրային կենտրոնները, կրթական և սպորտային հաստատությունները, հասարակական զուգարանները: Յուրօրինակ կերպով քարտեզում ներկայացված են նաև մայրաքաղաք Երևանի զբոսաշրջային և պատմամշակութային վայրերը, որոնք ներկայացված են իբրև բազմաֆունկցիոնալ ամբողջական ուղեցույց:

Քարտեզում ներառված է ժամանակակից ու հաճելի դիզայն և հեշտությամբ կողմորոշող նավիգացիա. հետաքրքիր վայրերը զբոսաշրջիկներին ներկայացված են քաղաքի ծառերի, փողոցներում զբոսնող մարդկանց, նվագող երաժիշտների, նկարիչների և տաքսիների համակարգում, ինչն ավելի լավ պատկերացում է ստեղծում քարտեզն օգտագործողի մոտ: Քարտեզի հակառակ կողմում զբոսաշրջիկին առաջարկվում է ծանոթանալ նաև Հայաստանի ու Արցախի վայրերին: Ներկայացված են նաև հայկական ամենատարածված ուտեստեները, խմիչքները և պարտադիր այցելության վայրերը:
Քարտեզներն անվճար տրամադրվում են «Երևան քաղաքի զբոսաշրջային տեղեկատվական աջակցություն և քաղաքացիների սպասարկման կենտրոններում:

 

Երևանի պաշտոնական ուղեգրքեր


«Համով-հոտով քաղաք» կարգախոսով մի յուրօրինակ լուսանկարային ուղեգրքում ներկայացված են Երևանի երիտասարդական կենտրոնները, զվարճանքի կենտրոնները, ռեստորանները, սրճարանները, բարերը, գիշերային ակումբները և տեսարժան վայրերը: Բացի տպավորիչ լուսանկարներից, ուղեգրքում առկա են տեքստային հղումներ, որոնք յուրովի են ներկայացնում քաղաքը երիտասարդների համար:

Քաղաքային  ուղեգիրք 

Ուղեգիրքը պարունակում է տեղեկատվություն մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների, թանգարանների, թատրոնների, համերգասրահների, հյուրանոցների, փողոցների տեսարժան վայրերի, ինչպես նաև վիզային ռեժիմի, ազգային յուրահատկությունների, ռեստորանների, սրճարանների, խանութների և այլ տեսարժան վայրերի մասին:

Ուղեգրքերը հնարավոր է ձեռք բերել Երևանի գրախանութներից, հյուրանոցներից և զբոսաշրջային տներից:

 

«Yerevan in your pocket» («Երևանը քո գրպանում») անվանումով անգլերեն լեզվով ուղեգիրքը տպագրվել է 2019 թվականին: Այն իր տեսակով յուրօրինակ է և թույլ է տալիս ամբողջովին բացահայտել Երևան քաղաքը, քանի որ պարունակում է հակիրճ տեղեկատվություն մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների, կամուրջների, պանթեոնների, թանգարանների, մշակութային կենտրոնների, թատրոնների, համերգասրահների, կինոթատրոնների, հյուրանոցների, ժամանցի և զվարճանքի վայրերի, առևտրի կենտրոնների, սպորտային համալիրների, հրապարակների և այգիների, դպրոցների, համալսարանների, միջազգային կազմակերպությունների, դեսպանատների և հյուպատոսարանների, ինչպես նաև ազգային յուրահատկությունների, ռեստորանների, սրճարանների, և այլ տեսարժան վայրերի մասին: Ուղեգրքում ներկայացված են քարտեզներ, անհրաժեշտ զբոսաշրջային օբյեկտների հասցեներ, հեռախոսահամարներ, կայքեր, էլ. հասցեներ, աշխատանքային ժամեր, իսկ մի քանի բաժիններ ներկայացված են նաև QR կոդերով:

2021թ․ հրատարակվել է ռուսերեն Карманный путеводитель «Ереван» ուղեցույցը։

Քաղաքապետարան

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Տեղեկատու

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Հանրային հավաք

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Ծառայություններ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

Թույլտվությունների հաշվիչ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

Թույլտվությունների հաշվիչ

Մեր քաղաքը

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Կապ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

...

1-05 ժամը 09:00-ից-18:00

© 2005-2025 www.yerevan.am

Օգտվելու պայմաններ Գաղտնիություն

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ

...

ՀՀ ք․ Երևան 0015 Արգիշտիի փ․ 1 առաջին մասնաշենք

ՀՀ ք․ Երևան 0010 Բուզանդի փ․ 1/3 երկրորդ մասնաշենք