-
Աթենք (Հունաստան)
Աթենք (Հունաստան)
Երևանի և Աթենքի միջև համագործակցությունն սկսվել է 1993թ.` նույն թվականի հոկտեմբերի 15-ին կնքած համագործակցության համաձայնագրով: 2002թ. նոյեմբերին Աթենքի հետ կնքվել է համագործակցության և բարեկամության մասին արձանագրություն` նպատակ ունենալով զարգացնել համագործակցությունը տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում:
-
Ամման /Հորդանան/
Ամման /Հորդանան/
2014թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ամման կատարած այցի շրջանակներում Ամման մեկնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Այցի ընթացքում ստորագրվեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամմանի և Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի միջև քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը։ Կողմերը կհամագործակցեն մշակութային, զբոսաշրջության, սպորտի, բնապահպանության և այլ ոլորտներում:
2015թ. ապրիլի 23-26-ը Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանի հրավերով Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամմանի քաղաքապետ Ա.Բիլթաջիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Երևան՝ մասնակցելու Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
-
Անտանանարիվու (Մադագասկար)
Անտանանարիվու (Մադագասկար)
Երևանի և Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվուի միջև համագործակցությունն սկսվել է 1981թ.` համապատասխան հուշագրով:
-
Անտոնի (Ֆրանսիա)
Անտոնի (Ֆրանսիա)
Անտոնիի քաղաքապետ Ժան Իվ Սենանի՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի և Ֆրանսիայի Անտոնի քաղաքի միջև քույրացման մասին արձանագրությունը ստորագրելու, ինչպես նաև «Գինու և պանրի տոնավաճառ» խորագիրը կրող միջոցառմանը մասնակցելու հրավերի համաձայն սեպտեմբերի 10–14–ը Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Անտոնիում։
Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի հրավերով և «Էրեբունի–Երևան 2797» միջոցառումներին մասնակցելու և Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ու Անտոնի քաղաքի միջև քույրացման մասին արձանագրության հայկական տարբերակը ստորագրելու նպատակով Երևան էր ժամանել Անտոնիի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը։Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի և Ֆրանսիայի Անտոնի քաղաքի միջև ձևավորված համագործակցության շրջանակներում 2016 թվականի հոկտեմբերի 21-25 Երևանի հ.1 արհեստագործական պետական ուսումնարանում "Ֆրանսիական խոհանոցի գաղտնիքները" թեմայով վարպետության դասընթաց է կազմակերպվել ուսումնարանի 20 սաների համար:
2018թ. հոկտեմբերի 20-24-ը Անտոնիի պատվիարկությունը մասնակցել է «Էրեբունի-Երևան 2800» տոնակատարությանը:
2020թ. Անտոնի քաղաքը տրամադրել է 25000 եվրոյի դրամական աջակցություն՝ Դավթաշեն վարչական շրջանում բնակվող, արցախյան պատերազմից տուժած անձանց օժանդակելու համար
-
Աշգաբադ (Թուրքմենստան)
Աշգաբադ (Թուրքմենստան)
2014թ. ապրիլի 8-ին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի՝ Թուրքմենստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում ստորագրվել է «Երևան և Աշգաբադ քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հաստատման մասին» համաձայնագիրը:
-
Առնուվիլ (Ֆրանսիա)
Առնուվիլ (Ֆրանսիա)
Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի և Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի միջև 2009թ. սեպտեմբերի 19-ին ստորագրվել է հուշագիր: 2015թ. սեպտեմբերի 11-16-ը Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Միշել Օմասի հրավերով այցելել էր Առնուվիլ։
-
Բեյրութ (Լիբանան)
Բեյրութ (Լիբանան)
Երևանի և Բեյրութի միջև համագործակցությունը սկիզբ է առել 1997թ.: Նույն թվականի հոկտեմբերի 20-ին Երևանում կնքվել է «ՀՀ Երևան քաղաքի և Լիբանանի Հանրապետության Բեյրութ քաղաքի միջև բարեկամության և համագործակցության մասին» համաձայնագիր: Առաջնորդվելով համաձայնագրի սկզբունքներով` 2000թ. սեպտեմբերի 28-ին Երևանում կնքվել է համաձայնագիր Բեյրութի և Երևանի միջև համագործակցության և եղբայրացման մասին: 2000թ. Բեյրութի քաղաքապետի` Երևան այցի շրջանակներում Երևանի փողոցներից մեկն անվանակոչվեց Բեյրութի փողոց, իսկ 2004թ. գարնանը Երևանի քաղաքապետի` Բեյրութ կատարած այցի շրջանակներում տեղի փողոցներից մեկն անվանակոչվեց Երևանի փողոց:
2012թ. ապրիլի 21-23-ը Բեյրութ քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետի գլխավորությամբ, մասնակցել է «Երևանը՝ 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառմանը:
2010-2014թթ. Բեյրութի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումներին: -
Բուենոս Այրես (Արգենտինա)
Բուենոս Այրես (Արգենտինա)
2000թ. մայիսի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը և Բուենոս-Այրես քաղաքի կառավարության ղեկավար Էնրիկե Օլիվերան ստորագրել են համաձայնագիր Երևան քաղաքի /Հայաստան/ և Բուենոս-Այրես քաղաքի /Արգենտինա/ միջև բարեկամության և համագործակցության մասին: Ստորագրված համաձայնագրով Երևանը և Բուենոս-Այրես քաղաքը պաշտոնապես հռչակվեցին քույր-քաղաքներ:
2012 թ. ապրիլի 21-23-ը Բուենոս Այրես քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի գլխավորությամբ, մասնակցել է «Երևանը՝ 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառմանը։
-
Բուխարեստ (Ռումինիա)
Բուխարեստ (Ռումինիա)
2013թ. մարտի 8-10-ը Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի հրավերով տեղի է ունեցել Բուխարեստի քաղաքապետ Ս. Օպրեսկուի գլխավորած պատվիրակության այցը Երևան` երկկողմ համագործակցության հարցերը քննարկելու նպատակով: Այցի ընթացքում ստորագրվել է մտադրությունների արձանագրություն:
Բուխարեստի և Երևանի քաղաքապետերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Երևանի դպրոցների 46 աշակերտ 2013թ. հուլիսի 10-17 մեկնել է Բուխարեստի Կոստինեշտ ամառային ճամբար։
Բուխարեստի պատվիրակությունը մասնակցել է 2013թ. աշնանը Երևանում կազմակերպված Եվրոպայի Խորհրդի անդամ մայրաքաղաքների համաժողովին և «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը: -
Բրատիսլավա (Սլովակիա)
Բրատիսլավա (Սլովակիա)
Երևանի և Բրատիսլավայի միջև համագործակցության սկիզբ դրվեց 2000թ. ապրիլի 28-ին, Երևանում. կնքվեց համաձայնագիր եղբայրացման մասին: Նախատեսվում է համագործակցություն տեղական ինքնակառավարման փորձ և մասնագետներ փոխանակելու, մշակույթի, սպորտի, կրթության, բնապահպանության, առողջապահության, տնտեսական ոլորտում կապերն աշխուժացնելու, ինչպես նաև առկա հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով գործարարների փոխայցերի կազմակերպում:
-
Գլենդել (ԱՄՆ)
Գլենդել (ԱՄՆ)
2010թ. Կենտրոն վարչական շրջանի և Գլենդել քաղաքի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: 2013թ. հունիսի 26-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանին։ 2015թ. ապրիլի 21-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էյլին Գիվենսի հետ, որի ընթացքում Երևանի քաղաքապետին հանձնվեց Գլենդելի քաղաքային խորհրդի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման մասին հռչակագիրը: 2015թ. հունիսի 29-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին։ 2016թ. հուլիսի 8-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Կարապետյանին:
2017թ. հոկտեմբերին Երևան էր ժամանել Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը՝ Էրեբունի-Երևանի 2799-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով: Այցի ընթացքում Երևանի Կենտրոն վարչական շրջանի և Գլենդելի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:
-
Դամասկոս (Սիրիա)
Դամասկոս (Սիրիա)
Երևանի և Դամասկոսի միջև 1997թ. ապրիլի 25-ին Երևանում կնքվել է եղբայրացման համաձայնագիր: Դամասկոսի նահանգապետարանի հետ համագործակցության ծրագիրն ընդգրկում է առողջապահության ոլորտի բուժհաստատությունները, տեղեկատվական, տեղագրական ինքնաշխատ համակարգի ոլորտները, հայկական և սիրիական համատեղ տրանսպորտային ընկերություն հիմնելու խնդիրը`
- Լաթաքիա նավահանգիստ - Փոթի - Երևան,
- Սիրիա - Թուրքիա - Վրաստան - Հայաստան
-
Դելի (Հնդկաստան)
Դելի (Հնդկաստան)
2008թ. սեպտեմբերին Դելիի և Երևանի միջև ստորագրվել է բարեկամության համաձայնագիր, Դելիում բացվել է Հայկական փողոցը:
2008թ. սեպտեմբերի 13-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Երևան և Դելի քաղաքների միջև բարեկամության մասին: 2008թ. Դելիի փողոցներից մեկը, որտեղ տեղակայված Է Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, անվանակոչվել է Արմենիա փողոց:
2017թ. Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի միջոցառումների շրջանակներում Երևանի Ձորափի փողոցի մի հատվածն անվանակոչվել է Հնդկաստանի փողոց:
-
Դոնի Ռոստով (Ռուսաստանի Դաշնություն)
Դոնի Ռոստով (Ռուսաստանի Դաշնություն)
2004թ. ապրիլի 20-ին Երևանի և Դոնի Ռոստովի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր: Պայմանագրով նախանշվում են համագործակցության հիմնական ուղղությունները՝ առևտրատնտեսական, մշակութային, զբոսաշրջության, սպորտի, ստեղծագործական խմբերի փոխանակման և այլն: Այցի ընթացքում Երևանի և Ռոստովի մարզի առևտրաարդյունաբերական պալատների միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր:
2005թ. հոկտեմբերի 9-ին Երևանում ստորագրվեց Երևանը և Դոնի Ռոստովը քույր քաղաքներ հռչակելու համաձայնագիրը, ինչպես նաև Քանաքեռ-Զեյթուն համայնքում բացվեց զոհված կազակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը:
2006թ. հուլիսին Դոնի Ռոստովում Երևանի քաղաքապետարանի և Դոնի Ռոստովի վարչակազմի միջև ստորագրվեց առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության 2006-2008թթ. ծրագիր:ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի վարչակազմի ղեկավար Ս.Գորբանի հրավերով 2015թ. սեպտեմբերի 18-20-ը Երևանի քաղաքապետի տեղակալ Դ. Օհանյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը այցելեց Դոնի Ռոստով քաղաք՝ մասնակցելու քաղաքի հիմնադրման 266-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Պատվիրակության կազմում էր նաև աշխատակազմի արտաքին կապերի վարչության արտաքին հարաբերությունների բաժնի պետ Հ .Հակոբյանը:
Այցի ընթացքում պատվիրակությունը մասնակցեց մի շարք պաշտոնական միջոցառումների՝ գալահամերգ, տոնական շքերթ, վարչակազմի ղեկավարի անունից պաշտոնական ընդունելություն, տեղի ունեցավ նաև հանդիպում Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Ս.Գորբանի հետ:
Պատվիրակության անդամները այցելեցին Դոնի Ռոստովի Սուրբ Հարություն հայկական եկեղեցի և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, «Հայ-ռուսական բարեկամության» թանգարան ինչպես նաև հանդիպեցին հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:Վերջին տարիներին եղել են տարբեր ձևաչափերով փոխայցելություններ։
2015թ. հոկտեմբերի 15-17-ը երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով Երևան էր ժամանել Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար Ս.Գորբանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում ստորագրվեց Երևանի և Դոնի Ռոստովի քաղաքապետարանների միջև 2015-2020թթ. համար համագործակցության ծրագիրը:
2021թ. հունիսի 7-10-ը Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Դոնի Ռոստով քաղաքում, որի շրջանակներում ստորագրվել է Ծրագիր՝ Երևանի քաղաքապետարանի և Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստովի վարչակազմի միջև 2021-2025թթ. համագործակցության մասին:
Ստորագրված համագործակցության ծրագրի շրջանակներում 2021թ. նոյեմբերի 1-14-ը Երևանի պատանի բռնցքամարտիկների թիմը մեկնել էր Դոնի Ռոստով՝ քույր և գործընկեր քաղաքների միջև անցկացվող «Բարեկամության գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցելու համար՝ բերելով մեդալներ: -
Դրագինյան (Ֆրանսիա)
Դրագինյան (Ֆրանսիա)
2002 թվականին Դրագինյանի քաղաքապետ Մաքս Պիզելիի և Մալաթիա–Սեբաստիայի թաղապետ Աղվան Գրիգորյանի հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր։
2017 թվականի մարտի 17-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և Ֆրանսիայի Դրագինյան քաղաքի միջև ստորագրվել է Բարեկամության հուշագիր:
Փաստաթուղթը ստորագրել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վալերի Մանվելյանը և Դրագինյանի քաղաքապետ Ռիշարդ Ստրամբիոն:
Բարեկամության հուշագրով նախատեսվում է զարգացնել երկկողմ համագործակցությունը և բարեկամական կապերը` փոխադարձ հետաքրքրություն ներակայացնող ոլորտներում, մասնավորապես` մշակութային, սոցիալական, տնտեսական, մարզական և զբոսաշրջության բնագավառներում:2017թ. հոկտեմբերին Դրագինյանի պատվիրակությունը մասնակցել է «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը:
2021թ. Դրագինյանի պատվիրակությունը ժամանել է Երևան՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան:
-
Թբիլիսի (Վրաստան)
Թբիլիսի (Վրաստան)
Երևանի և Թբիլիսիի միջև 1996թ. հունիսի 4-ին կնքվել է «Երևան և Թբիլիսի քաղաքների միջև եղբայրական կապերի հաստատման մասին» համաձայնագիրը: 2003թ. ապրիլի 4-ին Երևանում կնքվել է «Թբիլիսիի քաղաքապետարանի մշակույթի փրկության մունիցիպալ ֆոնդի և Երևանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության միջև» համաձայնագիրը:
Թբիլիսիի քաղաքապետարանի հետ ակտիվ շփումներ կան փորձի փոխանակման ուղղությամբ, ինչպես նաև եվրոպական կառույցների հետ համագործակցության շրջանակներում։
2011թ. հունիսի 10-12-ը կայացել է Երևանի քաղաքապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության այցը Թբիլիսի:2013թ. դեկտեմբերի 14-16-ը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության այցը Թբիլիսի` երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով։ Այցի ընթացքում Թբիլիսիի կենտրոնում բացվել է Երևանի պուրակը։ Ներկայումս բանակցություններ են ընթանում պուրակում Խաչքարի տեղադրման համար։
Երկու քաղաքների պատվիրակությունները պարբերաբար մասնակցում են Երևանի և Թբիլիսիի օրերի տոնակատարություններին:
2022թ. ապրիլի 11-14-ը Թբիլիսիի քաղաքապետի հրավերով պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք է այցելել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը: Պաշտոնական այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները հանդիպել են Թբիլիսիի քաղաքպետի և քաղաքային խորհրդի նախագահի հետ, ինչպես նաև մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք ցանցի մեկնարկային հանդիպմանը:
-
Թեհրան (Իրան)
Թեհրան (Իրան)
2023թ. հունվարի 18-ին Թեհրանում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Թեհրանի քաղաքապետ Զաքանին ստորագրել են «Թեհրանի և Երևանի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին փոխըմբռնման հուշագիր»:
Ստորագրվել է նաև աշխատանքային ծրագիր, որով կողմերը պարտավորվել են գործակցություն ծավալել տրանսպորտի, քաղաքաշինության, մշակույթի, բնապահպանության ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:
-
Իլ դը Ֆրանս շրջանային խորհուրդ (Ֆրանսիա)
Իլ դը Ֆրանս շրջանային խորհուրդ (Ֆրանսիա)
2010թ. հոկտեմբերին Երևան ժամանեց Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահի տեղակալ Ֆ. Կալտենբախը` մասնակցելու հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին խորհրդաժողովին:
2011թ. ապրիլի 25-28-ը Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության՝ Փարիզ կատարած պաշտոնական այցի շրջանակներում պաշտոնական հանդիպում տեղի ունեցավ նաև Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի փոխնախագահի հետ։ Այցի շրջանակներում Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր, որի համաձայն հիմնական ոլորտներն են` մշակույթ և ֆրանկոֆոնիա, զբոսաշրջություն և ժառանգություն, տարածքի բարեկարգում և հասարակական տրանսպորտի կազմակերպում, կրթություն և երիտասարդների շարժունակություն:
2011թ. հուլիսի 23-28-ը Երևան ժամանեց Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին զարգացման ծառայությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Սյուզան Սրոդոգորան, միջազգային և եվրոպական հարաբերությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ժան-Նոել Բալեոն և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի գլխավոր քարտուղար Ժան Դիդիեն։
2011 թվականի հոկտեմբերի 12-16-ը Երևան ժամանեց Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի փոխնախագահ, Կլամարի քաղաքապետ սենատոր Ֆիլիպ Կալտենբախի գլխավորած պատվիրակությունը։ Այցի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետի հետ և քննարկվեցին տուրիզմին, մշակույթին և տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
2012 թ. հունվարի 23-ին Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև կնքվեց համագործակցության համաձայնագրի հավելված՝ Երևանի քաղաքապետարանում Իլ դը Ֆրանս շրջանի ներկայացուցչի առաքելության ու նրա գործառնական իրավասությունների վերաբերյալ։ Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համագործակցության շրջանակներում G2iA/ Ժի դո-զ-իա/ Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորում/ կազմակերպության հետ համատեղ 2012թ. դեկտեմբերի 18-21-ը կազմակերպվել էր սեմինար՝ «Գործնական քաղաքաշինություն» թեմայով։
2012 թվականի հոկտեմբերի 12-19-ը Երևանում էին գտնվում տուրիզմի տարածքային կոմիտեի միջազգային համագործակցության պատասխանատու Էլ Յամին Սումը և ժառանգության հարցերով ճարտարապետ-փորձագետ Սիմոնե Ռիկան։ Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել մշակույթի և տուրիզմի ոլորտի պատասխանատուների հետ և քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր։
Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի եվրոպական և միջազգային հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Ժան-Նոել Բալեոյի և Փարիզի քաղաքապետարանի միջազգային խորհրդական, միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր պատվիրակ Բերնար Պինըղոլի հրավերներով Երևան քաղաքի պատվիրակությունը 2014 թվականի փետրվարի 11-16-ը գտնվում էր Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում՝ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի, Փարիզի և ՖՔՄԱ /AIMF-ի երկկողմ համագործակցության հարցերը քննարկելու նպատակով։
Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համագործակցության շրջանակներում Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորման /G2iA/ և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ համատեղ 2014թ. ապրիլի 28-30-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայում անց է կացվելու եռօրյա սեմինար՝ Նախագծերի կառավարում. «Մի նախագծի ձեռնարկում և նախնական պլանավորում» թեմայով։Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համագործակցության շրջանակներում Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորման և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ համատեղ 2014թ. հունիսի 11–ին անց է կացվել սեմինար՝ «Համատիրությունների կառավարման փորձի փոխանակում» թեմայով, իսկ նոյեմբերի 4-ին և 5-ին կազմակերպվել է սեմինար՝ «Տեղական հարկերը ֆրանսիական հարկային համատեքստում. ցուցադրում և փորձի փոխանակում» թեմայով։
2015թ. մայիսի 27-ին Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդում տեղի է ունեցել համաժողով՝ «Հայոց ցեղասպանությունից անցել է 100 տարի. իսկ այժմ. Ցեղասպանությունը և նրա ժխտումն այսօր Եվրոպայում» թեմայով: Համաժողովը կազմակերպվել էր Իլ դր Ֆրանսի շրջանային խորհրդի և EGAM-ի կողմից:
Բացման արարողությանը խոսքով հանդես են եկել Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի փոխնախագահ Ռոբերտո Ռոմերոն, EGAM-ի նախագահ Բենժամին Աբտան, UGAB – Europe-ի նախագահ Ալեքսիս Գովսյանը: Երևանի քաղաքապետին ուղղված Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Ժան–Պոլ Հյուշոնի հրավերով համաժողովին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետարանի ներակայացուցիչը: Համաժողովի բացման արարողության ժամանակ ներկայացվել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը՝ այս միջոցառման կապակցությամբ:
Համաժողովի փակման արարողությանը խոսքով հանդես է եկել Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Ժան Պոլ Հյուշոնը:
Համաժողովը եզրափակվել է Ցեղասպանութան հիշատակմանը նվիրված հայկական 4 ֆիլմերի ցուցադրությամբ՝ ընտրված «Եվրոպան Եվրոպայի շուրջ» փառատոնի շրջանակներում:2018թ. հոկտեմբերի 16-17-ը ԹՈՒՄՈ-Փարիզի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի շրջանակներում Երևանի քաղաքապետը հանդիպել էր Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ տկն. Վալերի Պեկրեսի հետ: Քննարկվել էին ձեռնարկատիրության, կրթության, մշակույթի և քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներին առնչվող համագործակցության հարցեր:
2018թ. նոյեմբերի 17-20-ը Երևանի քաղաքապետի հրավերով Երևան էր ժամանել Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում Երևան էին ժամանել Իլ դը Ֆրանսի շրջանի ընտրված պաշտոնյաներ, հայկական համայնքի ասոցիացիաների, տնտեսական ոլորտի ներկայացուցիչներ, ձեռնարկատերեր:
Այցի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետի հետ, ստորագրվել է Երևան-Իլ դը Ֆրանս 2018-2021թթ. համար ճանապարհային քարտեզը:
Այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք այցելություններ, հանդիպումներ ու քննարկումներ հատկապես գյուղատնտեսության, կայուն զարգացման, ձեռնարկատիրության, նորագույն տեխնոլոգիաների ու ստարտափների ոլորտներում:2019թ. հունվարի 28-ից փետրվարի 3-ը Երևան էր ժամանել Իլ դը Ֆրանսի շրջանի փորձագետների պատվիրակությունը (ոլորտներ՝ աղբահանություն, տրանսպորտ, քաղաքաշինություն):
Մշակվել է Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև եռամյա համագործակցության համաձայնագիրը. ոլորտներ՝ տրանսպորտ, աղբի կառավարում, քաղաքաշինություն: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2022թ. հուլիսին:
2022թ. հունվարի 16-24-ը Երևանում էր Իլ դը Ֆրանս շրջանի փորձագետների պաշտոնական պատվիրակությունը՝ Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև եռամյա համագործակցության համաձայնագրով /ոլորտներ՝ տրանսպորտ, աղբի կառավարում, ուրբանիզմ/ Երևանի քաղաքապետարանի պատասխանատուների հետ խնդիրներ քննարկելու նպատակով:
-
Լիոն (Ֆրանսիա)
Լիոն (Ֆրանսիա)
Երևանի և Լիոնի միջև 1992թ. մայիսի 31-ին Երևանում կազմվել է Լիոն-Երևան համագործակցության և փոխանակման արձանագրություն, որից հետո 1993թ. կնքվել է Լիոն-Երևան համագործակցության արձանագրություն: Մի շարք բնագավառներում ստեղծվել են գործուն կապեր արդյունաբերական պալատների միջև, ուսանողներ են փոխանակվել, տարբեր ոլորտների մասնագետների միջև փորձի փոխանակում է կատարվել: Երևանում հիմնվել է նաև մասնագիտական վարժարան: 2008թ. ապրիլի 18-ին 2008-2010թթ. համար Երևանում քաղաքապետարանների միջև ստորագրվեց եռամյա համագործակցության ծրագիր: Լիոնի և Երևանի քաղաքապետարանները համագործակցում են նաև Երևանի Էրեբունի վարչական շրջանում Լիոնի այգի հիմնելու նպատակով: 2011թ. հուլիսի 15-20-ը Երևան ժամանեց Լիոնի քաղաքապետ Ժ. Կոլլոմբի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում կնքվեց «Համագործակցության համաձայնագրի» արձանագրությունը, ինչպես նաև տեղի ունեցավ «Լիոնի այգու» պաշտոնական բացման արարողությունը:
2012 թվականի նոյեմբերին Լիոն և Երևան քաղաքների միջև կնքվեց հաջորդ եռամյա համագործակցության համաձայնագիրը։ 2012 թվականի դեկտեմբերի 5-9-ը Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբի հրավերով Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում` 14-րդ լույսերի տոնի միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2013թ. հուլիսի 2-7-ը Երևան էր ժամանել Մեծ Լիոնի քաղաքաշինական գործակալության երկու ճարտարապետ-քաղաքաշինարարներ Մեծ Լիոնի փոխնախագահ Հյուբեր Ժուլիեն Լաֆերիերի գլխավորությամբ։ Այցի ընթացքում հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և տրանսպորտի բնագավառների պատասխանատուների հետ։
2013թ. հոկտեմբերի 14-19-ը հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետություն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբի հետ։
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 2-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Ֆրանսիայի Հանրապետություն ժամանած քաղաքապետի տեղակալ Ա.Սուքիասյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի տեղակալ Ժուլյեն Լաֆերիերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Երևանում Լիոնի օրերի անցկացման հնարավորության հարցը։2014թ.-ի նոյեմբերի 2–8–ը Երևանի և Լիոնի միջև համագործակցության շրջանակներում Երևանում էր գտնվում Լիոնի քաղաքաշինական պատվիրակությունը։ Հնգօրյա այցի ընթացքում տասնյակից ավելի հանդիպումների, ճանաչողական շրջագայությունների, քննարկումների ընթացքում Ֆրանսիայի Լիոն քաղաքից ժամանած պատվիրակության անդամ ճարտարապետ-քաղաքաշինարարները, կանաչապատման, տրանսպորտային ընկերությունների մասնագետները ներկայացրել են համապատասխան եզրակացությունները և համագործակցության հնարավոր եզրերն ու եղանակները։
Հաստատվել է Երևանի և Լիոնի միջև 2015-2017թթ. համար համագործակցության ծրագիրը։
2017թ. դեկտեմբերի 9-11-ը Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի հրավերով Երևանի քաղաքապետի խորհրդական, Երևան քաղաքի գլխավոր դիզայներ Գառնիկ Ամատունյանը մասնակցել է Լիոնի Լույսերի տոնին:
2018թ. մարտի 3-8-ը Երևան էր ժամանել Լիոնի քաղաքապետի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը: Պատվիրակությունը հանդիպել է Երևանի քաղաքապետի հետ, Երևան-Լիոն քաղաքների միջև ստորագրվել է հուշագիր, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով՝ Երևանի և Լիոնի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար: Այցի ընթացքում Լիոնի քաղաքապետը հանդիպել է ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ կրթության և գիտության, առողջապահության, մշակույթի, արտաքին գործերի, սփյուռքի նախարարների հետ: Պատվիրակությունը քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորությամբ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, Լիոնի քաղաքապետը ծառ է տնկել հիշատակի ծառուղում: Պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ-ում Ֆրանսիական համալսարան, Ֆրանս-հայկական մասնագիտացված ուսումնական կենտրոն և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
2018թ. սեպտեմբերի 19-ին Լիոնի քաղաքապետարանում բացվել է ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ կազմակերպված ցուցանհանդեսը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին և Հայաստնաում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:
2019թ. ապրիլի 23-27-ը Երևան էր ժամանել Լիոնի Մետրոպոլի փոխնախագահ, Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությունը:
2020 թվականի հուլիսին Լիոնի քաղաքապետ է ընտրվել Գրեգորի Դուսեն (կանաչների կուսակցության անդամ): Ս.թ. փետրվարին Լիոնի քաղաքապետը շնորհավորական նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև ս.թ. հունիսի 30-ից հուլիսի 1-ը հրավիրել է այցելել Լիոն` հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի շրջանակներում:
2022թ. մարտի 22-30-ը Երևան է այցելել Լիոնի փոխքաղաքապետ Սոնիա Զդորովցոֆիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետի հետ, այցելություններ են տեղի ունեցել հայ-ֆրանսիական մասնագիտական վարժարան, Լիոնի այգի, «Կոնդ» թաղամաս, Երևանի պատմության թանգարան, «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմանդրամ, ինչպես նաև ՀՀ մարզեր:
2022թ. մայիսի 2-5-ը կայացել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի և արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի այցը Լիոն՝ մասնակցելու Հայ-ֆրանսիական մասնագիտացված ուսումնական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստին: Տեղի է ունեցել հանդիպում Լիոնի քաղաքապետի հետ:2022թ. հունիսին Լիոնում կայացած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված 4-րդ համաժողովի ընթացքում Երևանի քաղաքապետ Հ. Սարգսյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի և Լիոնի Մետրոպոլի նախագահ Բեռնար Բռունոյի հետ:
2022թ. դեկտեմբերի 8-9-ը Երևանի քաղաքապետի տեղակալ Տ. Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Լիոնում կայացած «Լույսերի» տոնին: Երևանի քաղաքապետի տեղակալ Տ. Ավինյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի և Լիոնի Մետրոպոլի փոխնախագահ Պիեր Աթանազի հետ:
-
Լայպցիգ (Գերմանիա)
Լայպցիգ (Գերմանիա)
2020թ. մայիսին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանը ներկայացրել է առաջարկություն՝ ՀՀ Երևան և ԳԴՀ Լայպցիգ քաղաքների միջև ստորագրել հուշագիր:
2021թ. օգոստոսի 17-22-ը աշխատանքային այցով Երևան է ժամանել Լայպցիգի քաղաքապետարանի պատվիրակությունը:
2021թ. սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել «ՀՀ Երևան քաղաքի և ԳԴՀ Լայպցիգ քաղաքի միջև բարեկամական հարաբերությունների հաստատման վերաբերյալ մտադրությունների հուշագրի» առցանց ստորագրման արարողությունը: -
Լոս Անջելես (ԱՄՆ)
Լոս Անջելես (ԱՄՆ)
2007թ. փետրվարի 23-ին Լոս Անջելեսում ստորագրվեց Երևանն ու Լոս Անջելեսը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը:
-
Խանթի-Մանսիյսկ (ՌԴ)
Խանթի-Մանսիյսկ (ՌԴ)
2014թ. հոկտեմբերի 11-ին Երևանում ստորագրվեց Երևանի և Խանթի-Մանսիյսկ քաղաքների միջև միջհամայնքային համագործակցություն հաստատելու մասին մտադրությունների հուշագիրը: Նախատեսվում է համագործակցություն ծավալել սոցիալ-տնտեսական զարգացման, բնակարանային-կոմունալ, զբոսաշրջության, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտներում: Քայլեր կձեռնարկվեն նաև կրթամշակութային, մարզական և առողջապահական հաստատությունների, ինչպես նաև առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունների միջև կապերի հաստատման ու ընդլայնման ուղղությամբ:
-
Կալինինգրադ (ՌԴ)
Կալինինգրադ (ՌԴ)
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ու Կալինինգրադի քաղաքային խորհրդի ղեկավար Ալեքսանդր Յարոշուկի 2009թ. նոյեմբերին Կալինինգրադում ստորագրած համաձայնագրով սկիզբ դրվեց գործընկերային առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում երկու քաղաքների համագործակցությանը:
Համագործակցության շրջանակներում նախատեսված են ցուցահանդեսներ, տոնավաճառներ, աճուրդներ, գործնական հանդիպումներ, ինչպես նաև առևտրային տների, մշակութագործարարական և տեղեկատվական կենտրոնների բացում։
Համաձայնագրով կողմերը պատրաստակամություն են հայտնել բարենպաստ պայմաններ ստեղծել տնտեսվարող սուբյեկտների միջև համատեղ շինարարական և ներդրումային ծրագրեր մշակելու և իրագործելու համար:
Դրանից բացի, նախատեսվում է կազմակերպել փորձի փոխանակում շինարարության, շինարարական նոր տեխնոլոգիաների, արդյունաբերական ներգրավման, ինչպես նաև բնակարանային կոմունալ տնտեսության և բարեկարգման ոլորտներում:
Ըստ համաձայնագրի՝ երկուստեք նպաստավոր պայմաններ կստեղծվեն տնտեսվարողների համար առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու, ձեռնարկատիրական, այդ թվում՝ արտադրատնտեսական համատեղ այլ գործունեություն ծավալելու համար:
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն նաև բնապահպանության, գիտության և կրթության, մշակույթի, մարզական, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում:Վերջին տարիներին եղել են տարբեր ձևաչափերով փոխայցելություններ։
-
Կարարա (Իտալիա)
Կարարա (Իտալիա)
Երևանի և Կարարայի միջև նախապես եղել են արձանագրություններ համագործակցության սկզբունքների վերաբերյալ (12.09.1973թթ.): Ըստ Երևան և Կարարա քաղաքների միջև եղբայրացման և համագործակցության մասին արձանագրության` երկկողմ բարեկամական հարաբերությունների հաստատման նպատակն է ծանոթությունը տնտեսության ճյուղերին, ձեռնարկությունների և ընկերությունների միջև համագործակցության ուղիների նախորոշումը, քաղաքային տնտեսությունների զարգացման փորձի և տեղեկատվության փոխանակումը:
Վերջին տարիներին եղել են տարբեր ձևաչափերով փոխայցելություններ։
-
Կիև (Ուկրաինա)
Կիև (Ուկրաինա)
1995թ. սեպտեմբերի 14-ին Կիևում կնքվել է Կիևի և Երևանի համագործակցության համաձայնագիր: Կողմերը պայմանավորվում են զարգացնել բարեկամական հարաբերությունները քաղաքների կյանքի բոլոր բնագավառներում՝ ի նպաստ Կիևի և Երևանի քաղաքացիների փոխըմբռնման: Համաձայնագրի նպատակը փորձի և տեղեկատվության փոխանակումն է այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են քաղաքների կառավարումը և տեղական ինքնակառավարման համակարգը, ինչպես նաև քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների, մասնավորապես` քաղաքների զարգացման պլանավորման և քաղաքաշինության, հանրային տրանսպորտի, առողջապահության, սոցիալական ապահովության և շրջակա միջավայրի պահպանության համակարգերի գործունեությունը:
2001թ. Կիևում կնքվել է համաձայնագիր «Երևան և Կիև քաղաքների միջև բարեկամական կապերի հաստատման մասին»` նպատակ ունենալով զարգացնել առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցությունը երկարաժամկետ, կայուն և փոխշահավետության սկզբունքներով, տնտեսվարողների միջև ստեղծել շուկայական հարաբերություններ հաստատելու բարենպաստ պայմաններ: Աշխատանքներ իրականացվել են պարբերաբար` փորձի փոխանակման, փոխայցելությունների, հանդիպումների, համապատասխան մասնագետների գործուղումների և այլ ձևաչափերով: Հաստատվել են նաև գործընկերային կապեր Երևանի և Կիևի վարչական շրջանների միջև: 2010թ. սեպտեմբերին Երևանում կնքվեց համագործակցության հուշագիր Նոր Նորք վարչական շրջանի և Կիևի Գոլոսեևսկ վարչական շրջանի միջև:
Համագործակցության շրջանակներում եղել են բազմաթիվ փոխայցելություններ, մասնավորապես` երկու քաղաքների օրերի տոնակատարություններին մասնակցելու նպատակով:
-
Կրասնոդար (ՌԴ)
Կրասնոդար (ՌԴ)
2014թ. հոկտեմբերի 10-ին Երևանում ստորագրվեց Երևանի և Կրասնոդարի միջև փոխգործակցության և համագործակցության համաձայնագիրը: Ըստ այդմ, կողմերը պարտավորվել են ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու քաղաքների միջև: Ստորագրված համաձայնագրով համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության կառավարման, սոցիալական, մշակութային և տնտեսական կապերի հաստատման ու զարգացման ուղղությամբ: Փոխայցելությունների շրջանակում էլ կողմերի միջև կիրականացվի փորձի և տեղեկատվության փոխանակում:
Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովի հրավերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը և Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Արմեն Ամոյանը 2015թ. սեպտեմբերի 26-ին և 27-ին մասնակցել են գործընկեր քաղաք Կրասնոդարի օրվա առիթով կազմակերպված տոնական հանդիսություններին: Երևանյան պատվիրակության անդամները Կրասնոդարում ջերմ ընդունելության են արժանացել:
Կրասնոդարի «Հաղթանակ» զբոսայգում բացվել է քույր քաղաքների ճեմուղի, որտեղ Երևանի պատվիրակությունը տնկել է առաջին ծառը: -
Ղազվին (Իրան)
Ղազվին (Իրան)
2014թ. հոկտեմբերի 9-ին Երևանում ստորագրվեց Երևան և Ղազվին քաղաքների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը: Կողմերը կհամագործակցեն տնտեսական, մշակութային, զբոսաշրջության, մարզական, բնապահպանության և այլ ոլորտներում:
2015թ. հոկտեմբերի 9-13-ը «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևանում էր գտնվում Ղազվին քաղաքի պատվիրակությունը։ Այցի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետի հետ։
-
Մարսել (Ֆրանսիա)
Մարսել (Ֆրանսիա)
Երևանի և Մարսելի միջև համագործակցության առաջին համաձայնագիրը կնքվել է 1992թ. հունիսի 25-ին, այնուհետև 1994թ. հունվարի 21-ին Մարսելում թարմացվել է: Նույն թվականին կնքվել է համագործակցության ևս մեկ համաձայնագիր Երևանի քաղաքապետարանի, ՀՀ առողջապահության նախարարության և Մարսելի հիվանդանոցների բարեգործական միության միջև: 2001թ. հոկտեմբերի 26-ին Երևանում վերակնքվել է համագործակցության համաձայնագիր: Առողջապահության բնագավառում առանձնակի սերտ կապեր են հաստատվել ԵՊԲՀ-ի և Մարսելի երկու համալսարանների միջև:
2007թ. հոկտեմբերի 19-ին Երևանում ստորագրվեց Երևանը և Մարսելը քույր քաղաքներ հռչակելու համաձայնագիրը: Մարսելի քաղաքապետարանից ստացվել է առաջարկություն՝ Երևանն ընդգրկելու Եվրոպական հանձնաժողովի ծրագրերի շրջանակներում իրականացվող «Քաղաքային զարգացման և երկխոսության համագործակցություն-CIUDAD» ծրագրում, որի հիմնական նպատակն է խթանել երկկողմ համագործակցությունը և երկխոսությունը Եվրամիության երկրների և հարևանությամբ գտնվող տարածաշրջանային գործընկեր երկրների միջև: Համագործակցության 3 թեմաներն են` բնապահպանության կայուն զարգացում և էներգիայի արդյունավետ կիրառում, կայուն տնտեսական զարգացում և սոցիալական անհավասարության կրճատում, կառավարման ճիշտ գործելակերպ և կայուն քաղաքային զարգացման պլանավորում:
Ծրագրի շրջանակներում առաջարկվում է նաև զարգացնել քաղաքային մարզաձևերը՝ սկսած մարզական հաստատություններ հիմնելուց, մինչև գույքի ձեռքբերում: Մասնակից քաղաքներն են Մարսելը, Համբուրգը, Երևանը, Մահդիան, Սպլիթը:
2009թ. դեկտեմբերի 10-12-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանների 3 մասնագետներ Մարսելում մասնակցել են «Արխիվներ և քաղաքային գրադարանների կառավարում» վերապատրաստական սեմինարին:
Երևանը գործընկեր քաղաքի կարգավիճակով անդամակցում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող CIUDAD /քաղաքային զարգացման և երկխոսության համագործակցություն/ ծրագրի
GOSPEL /սպորտի և սոցիալական ոլորտում կառավարում/ ծրագրին՝ Մարսել, Մահդիա /Թունիս/, Համբուրգ /Գերմանիա/, Սպլիտ /Խորվաթիա/ և Տրոնդհեմ /Նորվեգիա/ քաղաքների հետ համատեղ։
2012թ. հունիսի 21-25-ը Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Մարսել՝ երկու քաղաքների բարեկամության և համագործակցության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով:
Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի, սփյուռքի ներկայացուցիչների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր:2013թ. Մարսել Պրովանսը հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, որի շրջանակներում հունիսի 17-23-ը տոնվել է «Հայ-ֆրանսիական գերազանցության շաբաթը»։ Միջոցառումներին Երևանի քաղաքապետարանը ներակայացրել է արտաքին կապերի վարչության պետ Դ. Գևորգյանը։
2013թ. հունիսի 20-22-ը Մարսելում գումարվել է Համաշխարհային հայկական առևտրային ցանցի 3-րդ գլխավոր ասամբլեան, որի ժամանակ ներկայացվել են Երևան քաղաքի ներդրումային փաթեթները։
2013թ. հոկտեմբերի 23-27-ը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով պաշտոնական այցով Երևան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությունը` երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով։ Այցի ընթացքում ստորագրվել է համագործակցության համաձայնագիր Երևան և Մարսել քաղաքների միջև, համաձայնագրում ներառված բնագավառների պատասխանատուների հանդիպումներ ու բանակցություններ են տեղի ունեցել։ Համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» կլինիկայի և Մարսելի հանրային աջակցության կլինիկայի, ինչպես նաև Մարսելի Էս Ան Պրովանս համալսարանի և ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանի հիմնադրամի միջև։ Պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի ուղեկցությամբ, այցելել է Երևանի թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ եվրոպական GOSPEL ծրագրով կառուցվել է երեք մարզադաշտերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ։
2014թ.–ի հունիսի 28–ին Երևան և Մարսել քաղաքների միջև հաստատված համագործակցության շնորհիվ քույր քաղաք Մարսելից Երևան են ուղարկվել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված շուրջ 180 անվասայլակներ, բժշկական սարքավորումներ և գրքեր։
2015 թ. ապրիլի 4–ին Երևանում տեղի է ունեցել Անրի Վերնոյի անունը կրող փողոցի բացման արարողությունը «Անրի Վերնոյի օրերը Երևանում» խորագրով միջոցառումների շրջանակներում։ Բացման արարողությանը մասնակցելու համար Երևան էր ժամանել Մարսելի քաղաքապետարանի պաշտոնական ներկայացուցիչ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հրավերով 2015թ. հուլիսի 12–16–ը մեկնել էր Մարսել՝ մասնակցելու Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառումներին:
Պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպումներ է ունեցել Մարսելի իր գործընկերոջ, տեղի գործարար շրջանակների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների և հայկական կազմակերպությունների հետ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որպես պատվավոր հյուր, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ միասին ներկա է գտնվել նաև Ֆրանսիայի Ազգային տոնի առիթով կազմակերպված զինվորական շքերթին:
2016թ. հունիսի 20-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանում գտնվող Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի հետ: Ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ Երևանի քաղաքապետը կարևորել է Երևանի ու Մարսելի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը, որոնք հիմնված են երկու երկրների և ժողովուրդների բարեկամության վրա: Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ Երևանի և Մարսելի միջև հաստատված ավելի քան 20-ամյա պատմություն ունեցող համագործակցությունը տարեցտարի էլ ավելի է զարգանում ու ընդլայնվում, ինչը մեծապես պայմանավորված է նաև հենց տեղի հայ համայնքի ու ազգային կազմակերպությունների ակտիվ գործունեությամբ:
Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հրավերով 2017թ. նոյեմբերի 23-ից 25-ը Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Մարսել՝ համագործակցության 25-ամյակը տոնելու կապակցությամբ: Այցի շրջանակներում համագործակցության հուշագրեր են ստորագրվել Երևանի քաղաքապետարանի և Մարսելի Տուրիզմի և Կոնգրեսի գրասենյակի, Երևանի Մ.Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցի և Մարսելի Համազգային դպրոցի և Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ –ի և Մարսելի «Հանրային աջակցության կլինիկայի» միջև: Քաղաքապետի պատվիրակությունը մասնակցել է այցի շրջանակներում կազմակերպված հայ-ֆրանսիական 10-րդ տնտեսական ֆորումին, ուր ներկայացվել են Երևանի զբոսաշրջային ներուժն ու զարգացումը և Երևանի ներդրումային փաթեթները:
2018թ. հոկտեմբերի 20-21-ը Երևան էր ժամանել Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը՝ մասնակցելու էրեբունի-Երևան 2800-ամյակի միջոցառումներին: Դիդիե Փարաքյանը հանիպում է ունեցել Երևանի քաղաքապետի հետ:
2020թ. Մարսելը Երևանին է նվիրաբերել դեղամիջոցներ և մասնագիտացված հիվանդանոցային մահճակալներ:
2022թ. հունիսին Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հրավերով Երևանի քաղաքապետի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է Մարսել՝ նշելու համագործակցության 30-ամյակը:
-
Մինսկ (Բելառուս)
Մինսկ (Բելառուս)
Երևանի և Մինսկի միջև 2002թ. հունիսին կնքվել է համաձայնագիր առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին:
2006-2008, 2011-2012 թթ. Մինսկի քաղգործկոմի և 2007, 2012-2013 թթ. Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունները փոխադարձ այցելություններով մասնակցել են քաղաքների օրվա տոնակատարություններին։
2008թ. հունիսին Մինսկի շրջանային գործկոմի կոմիտեի ղեկավարի գլխավորությամբ պատվիրակությունը այցելել է Երևան քաղաքի թանգարան, որի շրջանակներում թանգարանին է հանձնվել գեներալ Պասկևիչի լուսանկարները և Թուրքմենչայի պայմանագրի կրկնօրինակը։ 2012 թ. ապրիլի 21-23-ը Մինսկ քաղաքի պատվիրակությունը՝ Մինսկի քաղգործկոմի նախագահի տեղակալ Ի. Կարպենկոյի գլխավորությամբ, մասնակցել է «Երևանը՝ 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառմանը։Վերջին տարիներին եղել են տարբեր ձևաչափերով փոխայցելություններ։
-
Մոնրեալ (Կանադա)
Մոնրեալ (Կանադա)
Երևանի և Մոնրեալի միջև 1998թ. սեպտեմբերի 8-ին Մոնրեալում ստորագրվել է համաձայնագիր բարեկամության և համագործակցության մասին` նպատակ ունենալով հաստատել և զարգացնել բարեկամական հարաբերություններ երկու քաղաքների միջև:
2001թ. հուլիսի 5-ին Երևանում կնքվել է եղբայրացման մասին համաձայնագիր:
2010թ. հոկտեմբերի 28-ին Երևանի քաղաքում ստորագրվել է «Հայաստանի Երևան քաղաքի և Կանադայի Մոնրեալ քաղաքի միջև» փոխըմբռնման հուշագիր:
Ստորագրված փաստաթղթի համաձայն, կանադական կողմը պարտավորվել է աջակցել և խթանել բնապահպանական կենտրոնի ստեղծմանը՝ կազմակերպելով փորձի փոխանակումներ Երևան և Մոնրեալ քաղաքների միջև:Մոնրեալի քաղաքապետարանի և Մոնրեալի հանրային խորհրդատվության գրասենյակի (OCPM) հրավերով Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը 2011թ. սեպտեմբերին այցելել է Կանադա: 2011թ. հոկտեմբերի 25-28-ը Մոնրեալի քաղաքապետ Ժ.Թրամբլեի գլխավորած պատվիրակությունը Երևանում մասնակցեց Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 31-րդ համաժողովին:
-
Մոսկվա (ՌԴ)
Մոսկվա (ՌԴ)
Երևանի և Մոսկվայի միջև 1995թ. հունիսի 11-ին Մոսկվայում կնքվել է համաձայնագիր` տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում համագործակցելու մասին: 1996թ. ապրիլի 3-ին և մայիսի 29-ին կնքվել են մտադրությունների արձանագրություններ Երևանի և Մոսկվայի հյուսիսարևմտյան վարչական շրջանի միջև: 1998թ. նոյեմբերի 26-ին Մոսկվայում կնքվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և մշակութային ոլորտներում համագործակցության համաձայնագիր:
1999թ. փետրվարի 11-ին Երևանում կնքվել են կրթության, զբոսաշրջության զարգացման բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրեր: ՀՀ և Մոսկվայի կառավարությունները համաձայնեցին առևտրական տներ բացել Երևանում և Մոսկվայում:
Մոսկվայի և Երևանի գործադիր իշխանության մարմինների միջև կազմվեց համագործակցության ծրագիր: 2001թ. օգոստոսի 13-ին Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչություն բացելու որոշում ընդունվեց: 2007թ. դեկտեմբերի 7-ին Մոսկվայում Մոսկվայի և Երևանի գործադիր իշխանությունների միջև ստորագրվեց 2008-2011թթ. համագործակցության ծրագիրը:
2004թ. սեպտեմբերի 16-ին Մոսկվայում տեղի ունեցավ Աշխարհի քաղաքների քաղաքապետների երրորդ համաժողովը: Աշխարհի մոտ 80 քաղաքների քաղաքապետներ և ընդհանուր առմամբ 130 պատվիրակություն էր ժամանել Մոսկվա` մասնակցելու համաժողովին:
Համաժողովին մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը` քաղաքապետի գլխավորությամբ:
Մոսկվայում տեղի ունեցավ Երևանի և Փարիզի քաղաքապետների առաջին հանդիպումը: Քաղաքապետները պայմանավորվեցին նախապատրաստել Երևանի և Փարիզի քաղաքապետարանների միջև համագործակցության պայմանագրի նախագիծը:
Այցի շրջանակներում Երևանի և Մոսկվայի քաղաքապետների հանդիպման օրակարգում ընդգրկված էին երկկողմ համագործակցության, ինչպես նաև երկու քաղաքների միջև 2005-2007թթ. համագործակցության ծրագրի ստորագրման նախապատրաստմանը վերաբերող խնդիրներ:
2005թ. մարտին Մոսկվայում Երևանի և Մոսկվայի քաղաքապետների աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեց Մոսկվայի և Երևանի միջև 2005-2007թթ. համագործակցության ծրագրի ընթացքը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Մոսկվայի կառավարության կողմից Երևանում Մոսկվայի տուն կառուցելու վերաբերյալ (2005թ. հոկտեմբերին Երևանում տեղադրվեց Մոսկվայի տան հիմնաքարը):
Քննարկվեցին նաև Երևանի գլխավոր հատակագծի փորձաքննության խնդրում «Մոսկվայի կառավարության ճարտարապետության և քաղաքաշինության քաղաքականության դեպարտամենտի կողմից մասնագիտական և մեթոդական աջակցության, Երևանի Հյուսիսային պողոտայում Մոսկովյան ներդրումային ընկերության» մեծածավալ շինարարության խնդիրները:
Քննարկվեցին նաև Երևանի և Մոսկվայի միջև ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելու համար Մոսկվայում համապատասխան մեծածախ առևտրական ենթակառուցվածքների ձևավորման, Մոսկվայի «ԶԻԼ» ավտոգործարանի ավտոբուսներ և քաղաքային հատուկ մեքենաներ մատակարարելու հնարավորության, Մոսկվայում Երևանի տուն հիմնելու, ինչպես նաև հասարակագիտական, կրթական ու մշակութային ոլորտներում երկու քաղաքների միջև համագործակցությանը վերաբերող խնդիրներ:
Մոսկվայում 2009թ. սեպտեմբերի 16-ին Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը և Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ստորագրել են հուշագիր` երկու մայրաքաղաքների հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը միտված: Երևանի քաղաքապետը Մոսկվայի կառավարության և մոսկովյան ներդրողների ուշադրությունն է հրավիրել ռուս նշանավոր զորահրամանատար Պասկևիչի անունը կրող բլուրի վերականգնման ծրագրին` քաղաքաշինական այս մեծածավալ նախագծում ներդրումային մասնակցություն ունենալու առումով:
2010թ. հունվարի 29-30-ը Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Երևանում երրկողմ համագործակցության հարցերը քննարկելու նպատակով: Հունվարի 29-ին Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև կնքվեց համաձայնագիր առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար-մշակութային ոլորտներում համագործակցության մասին: Կնքվեցին նաև համագործակցության ծրագրեր Երևանի Կենտրոն վարչական շրջանի և Մոսկվայի Կենտրոնական վարչական շրջանի միջև և Երևանի Ավան վարչական շրջանի և Մոսկվայի Հյուսիսային վարչական շրջանի միջև:
2012թ. ապրիլի 5-7-ը անցկացվեցին Մոսկվայի օրեր Երևանում: Երևան էր ժամանել Մոսկվա քաղաքի ավելի քան 100 անձից բաղկացած պատվիրակությունը: Պաշտոնական պատվիրակությունը գլխավորում էր Մոսկվայի կառավարության նախարար Ս. Չերյոմինը` հանդիպում ունենալով նաև Երևանի քաղաքապետի հետ: Միջոցառման շրջանակներում, բազմաժանր համերգային ծրագրից զատ, տեղի ունեցան մշակույթի, գործարար ոլորտների, մարզական, գիտական-կրթական հաստատությունների ներկայացուցիչների և այլ շրջանակների մասնակցությամբ կլոր սեղաններ, սեմինարներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ և հանդիպումներ:
2013թ. նոյեմբերի 26-29-ը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության այցը Մոսկվա` Մոսկվայում Երևանի օրերին մասնակցելու նպատակով։ Այցի ընթացքում ստորագրվել է 2014-2016թթ. համագործակցության ծրագիր։
2013թ. դեկտեմբերի 1-3-ը տեղի է ունեցել «Ռուսաստան. Հայաստան. Մաքսային միություն» 3-րդ միջտարածաշրջանային համաժողովը, որին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Երևանի քաղաքապետարանը։ Միջոցառման շրջանակներում Երևան էր ժամանել Մոսկվա քաղաքի պատվիրակությունը։
2014թ. հոկտեմբերի 9-13-ը Էրեբունի-Երևան 2796 տոնակատարության շրջանակներում անցկացվեցին Երևան-Մոսկվա 2-րդ սպորտային պատանեկան խաղերը:
2014թ. դեկտեմբերի 8-11-ը Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Մոսկվայում` մոսկովյան ամենամյա քաղաքաշինական միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև 2014-2016 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում գործարար կապերի ընդլայնման և խորացման, ինչպես նաև ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր են քննարկվել 2015թ. հունիսի 5-ին քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպում-քննարկման ընթացքում: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Մոսկվայի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը, Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը, ոլորտի պատասխանատուներ, ինչպես նաև արտադրությամբ, մատակարարմամբ ու արտահանմամբ զբաղվող տեղական ու մոսկովյան մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման ավարտին մի շարք ընկերություններ, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ստորագրել են համագործակցության հուշագրեր:
2012-2015թթ. Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունները մասնակցել են Մոսկվայում կայացած «Ոսկե նուռ» փառատոնին։
2016 թվականի հուլիսի 5-8–ը Երևանում էր գտնվում Մոսկվայի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ Երևանում Մոսկվայի օրերի անցկացման հետ կապված նախապատրաստական աշխատանքների քննարկման նպատակով։ 2016 թվականի սեպտեմբերի 20-22–ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը մասնակցել է Մոսկվայում կայացած «Ոսկե նուռ» փառատոնին։
2016 թվականի հոկտեմբերի 27-29-ը անցկացվեցին Մոսկվայի օրեր Երևանում: Երևան էր ժամանել Մոսկվա քաղաքի ավելի քան 70 անձից բաղկացած պատվիրակությունը: Պաշտոնական պատվիրակությունը գլխավորում էր Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Ս. Չերյոմինը։ Միջոցառման շրջանակներում համերգային ծրագրից զատ, տեղի ունեցան մշակույթի, գործարար ոլորտների, մարզական, գիտական-կրթական հաստատությունների ներկայացուցիչների և այլ շրջանակների մասնակցությամբ կլոր սեղաններ, սեմինարներ, ցուցահանդեսներ և հանդիպումներ:
Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև համագործակցության ծրագրի շրջանակներում 2017թ. սեպտեմբերի 14-17-ը Մոսկվայում կայացել է արդեն ավանդական դարձած «Ոսկե Նուռ» հայկական արտադրության ապրանքների տոնավաճառ-փառատոնը: Տոնավաճառ-փառատոնին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը:
2017թ. դեկտեմբերի 21-22-ը Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում կազմակերպված «Երևանի օրերը» միջոցառումներին: Այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ.
•Երևան և Մոսկվա քաղաքների գործադիր իշխանության մարմինների միջև 2018-2021թթ. համագործակցության ծրագրի ստորագրում
•«Երևանյան էսքիզներ»խորագրով լուսանկարչական ցուցահանդես թանգարանում
• Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ կազմակերպվել է «Երևանի և Մոսկվայի առևտրատնտեսական և հումանիտար կապերի հեռանկարները» խորագրով համաժողով, որի ընթացքում անց են կացվել կլոր սեղաններ՝ զբոսաշրջության և «Խելացի քաղաք» ծրագրի ոլորտներում
• Բոտկինի անվան քաղաքային հիվանդանոցում անց է կացվել առողջապահական կլոր-սեղան, եղել են այցեր առանձին բուժհաստատություններ
• Համագործակցության համաձայնագրեր են կնքվել Երևանի Վ. Մայակովսկու անվան հ.7 հիմնական դպրոցի, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի, Ա.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի, Երևանի կամերային թատրոնի և մոսկովյան գործընկերների հետ
• Ավան և Կենտրոն վարչական շրջանները համապատասխան հուշագրեր են ստորագրվել Մոսկվայի Հյուսիսային և Կենտրոնական վարչական շրջանների հետ
• Մոսկովյան միջազգային երաժշտության տանը տեղի է ունենցել Լևոն Մալխասյանի ջազ բենդի համերգը և պարգևատրման արարողություն:Երևան և Մոսկվա քաղաքների գործադիր իշխանության մարմինների միջև 2018-2021թթ. համար համագործակցության ծրագրի շրջանակներում 2018թ. դեկտեմբերի 17-19-ը Երևանում անց են կացվել Մոսկվայի մշակույթի օրերը: Այդ օրերի ընթացքում տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ՝ «Իմ Մոսկվա» խորագրով լուսանկարների ցուցահանդես, Վադիմ Էյլենկրիգի ջազային համույթի համերգ, կլոր սեղան՝ «Սպիտակի երկրաշարժը. ազգերին միավորող ողբերգություն» և ստեղծագործական հանդիպում ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանի հետ: Միջոցառումներին մասնակցության նպատակով Երևան է ժամանել Մոսկվայի կառավարության պատվիրակությունը:
2021թ. հոկտեմբերի 18-19-ը Երևանում էր գտնվում Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Օ. Շուտենկոյի պատվիրակությունը՝ 8-րդ հայ-ռուսական ֆորումին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանում, որտեղ քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր:
-
Մուգենշտուրմ (Գերմանիա)
Մուգենշտուրմ (Գերմանիա)
2021թ. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ԳԴՀ Մուգենշտուրմ համայնքի և Երևանի Դավթաշեն վարչական շրջանի միջև:
-
Նիս (Ֆրանսիա)
Նիս (Ֆրանսիա)
2007թ. սեպտեմբերի 20-ին Երևանում ստորագրվեց Երևանը և Նիսը քույր քաղաքներ հռչակելու համաձայնագիրը:
2011թ. սեպտեմբերի 22-24-ը Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Նիս՝ մասնակցելու Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որ կազմեկերպել էր Նիսի քաղաքապետարանը: Այցի շրջանակում Նիսի «Հայաստանի այգում» բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Ռուբեն Սևակի հուշակոթողը:2016թ. նոյեմբերի 2-5-ը Երևան քաղաքի ավագանու անդամը մասնակցել է Նիսում կայացած Եվրամիջերկրածովյան քաղաքների ցանցի ընդհանուր ժողովին:
-
Նովոսիբիրսկ (Ռուսաստանի Դաշնություն)
Նովոսիբիրսկ (Ռուսաստանի Դաշնություն)
2014թ. հոկտեմբերի 10-ին Երևանում ստորագրվեց Երևանի և Նովոսիբիրսկի միջև եղբայրացման մասին համաձայնագիրը: Երկու քաղաքների միջև կիրականացվի փորձի և տեղեկատվության փոխանակում բոլոր այն ոլորտներում, որոնք յուրաքանչյուր քաղաքի զարգացման գործընթացում ունեն կարևորագույն ազդեցություն: Նաև կյանքի կկոչվեն փոխշահավետ ծրագրեր՝ մշակույթի, տնտեսության և զբոսաշրջության, կրթության, սոցիալական, առողջապահության, ինժեներական և քաղաքաշինության կառավարման, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում:
2015թ. մարտի 10-15-ը Նովոսիբիրսկ քաղաքի լրագրողների պատվիրակությունը այցելեց Երևան՝ Երևանի մասին ռեպորտաժ նկարահանելու նպատակով:
2015թ. մայիսի 6-10-ը Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի պատվիրակությունը Նովոսիբիրսկի քաղաքապետի հրավերով մասնակցեց Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:2016 թվականի հոկտեմբերի 8-ին Նովոսիբիրսկի Կենտրոնական շրջանի ղեկավար Ս. Կանուննիկովի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «էրեբունի–Երևան 2798–ամյակի» տոնակատարությանը։ Այցի շրջանակներում Երևանի Նոր–Նորք վարչական շրջանի և Նովոսիբիրսկի Կենտրոնական շրջանի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր։
-
Պեզարո (Իտալիա)
Պեզարո (Իտալիա)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2017 թվականի ապրիլի 21-ին Իտալիայի Պեզարո քաղաքի Միրալֆիորե զբոսայգում տեղադրվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքար: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Ռենկո» ընկերության հետ համագործակցությամբ:
Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Պեզարոյի քաղաքապետ Մաթեո Ռիչչին, «Ռենկո» ընկերության նախագահ Ջովաննի Գասպարին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Իտալիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Խաչքարի հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանն է:
Խաչքար-կենաց ծառը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, խորհրդանշում է կյանքը և վերածնունդը: Այն Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր է ուղարկվել Պեզարո քաղաքին՝ «Ռենկո» ընկերության աջակցությամբ, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Պեզարո քաղաքում: -
Պեկին (Չինաստան)
Պեկին (Չինաստան)
2011թ. հուլիսի 29-ին Պեկին քաղաքում ստորագրվեց «Երևանի քաղաքապետարանի և Պեկինի քաղաքապետարանի միջև համագործակցության վերաբերյալ» հուշագիրը: Նախատեսվում է համագործակցել քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում` փորձի փոխանակման, քաղաքի պլանավորման, տրանսպորտի կառավարման, բարեկարգման և կանաչապատման, արտաքին լուսավորման և ձևավորման, ցուցահանդեսների, տոնավաճառների կազմակերպման և այլ հարցերի շուրջ:
-
Պլեսի Ռոբինսոն (Ֆրանսիա)
Պլեսի Ռոբինսոն (Ֆրանսիա)
2006թ. ապրիլի 26-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի և Պլեսի Ռոբինսոն քաղաքի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր:
2011թ. հոկտեմբերին Երևան ժամանեց Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆ. Պեմեզեկի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում հանդիպում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետի հետ:Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկի հրավերով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հ. Անտոնյանի գլխավորած պատվիրակությանը 2014 թվականի ապրիլի 24-28-ը գտնվում էր Պլեսի Ռոբինսոնում։ Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետարանի հարակից այգում, ի նշան քույր քաղաքների միջև բարեկամության, խաչքար է տեղադրվել։ Տուֆակերտ խաչքարը Երևանի քաղաքապետարանի նվերն է քույր քաղաքին։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունը, վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ, մեկնել է Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հիշում եմ և պահանջում» խորագրով համատեղ կազմակերպված ցուցահանդեսին և այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով։
Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության կազմում Պլեսի Ռոբինսոն էր մեկնել նաև վարչական շրջանի պատանի ֆուտբոլիստների թիմը, որը մասնակցել է տեղի, ինչպես նաև Անգլիայից ժամանած թիմերի հետ ընկերական խաղերին։«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակներում Երևան էր ժամանել Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը։ Այցի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում Երևանի քաղաքապետի հետ, կազմակերպվել են քննարկումներ ու այցելություններ։ Այցի շրջանակներում Արաբկիրի հ. 11 պոլիկլինիկային Պլեսի Ռոբինսոն քաղաքի կողմից նվիրաբերվել է ատամնաբուժական աթոռ և ռենտգենյան ճառագայթման սկանավորման սարք, որի բացման արարողությունը տեղի է ունեցել 2015թ. հոկտեմբերի 12-ին։
Արաբկիր-Պլեսսի Ռոբինսոն համագործակցության արդյունքում Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկի հրավերով Արաբկիր վարչական շրջանի պատվիարկությունը ս.թ. հունիսի 17-ից 21-ը մեկնել էր Պլեսսի Ռոբինսոն քաղաք՝ մասնակցելու արդեն 150 տարի ավանդույթ դարձած քաղաքի տոնին: Արաբկիր-Պլեսի Ռոբինսոն համագործակցության արդյունքում նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանի կողմից «Փառապանծ Մարտիկ» հայրենասիրական հասարակական կազմակերպության շքանշանով և պատվոգրով է պարգևատրվել Պլեսի Ռոբինսոն քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկը:
2015թ. մայիսի 1-6-ը Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Պլեսի Ռոբինսոն քաղաք՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված համատեղ կազմակերպված ցուցահանդեսի բացմանը։
2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը համագործակցության շրջանակներում Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաներն այցելել են Պլեսի Ռոբինսոն՝ երաժշտական ստաժի և Պլեսի Ռոբինսոնի մշակույթի տանը համատեղ համերգի նպատակով:
Պլեսի Ռոբինսոնի պատվիրակությունը պարբերաբար մասնակցել է «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին: -
Պոդգորիցա (Չեռնոգորիա)
Պոդգորիցա (Չեռնոգորիա)
Երևանի և Պոդգորիցայի (Չեռնոգորիա) միջև 1974թ. հունիսի 9-ին Պոդգորիցայում կնքվել է արձանագրություն 1974-1975թթ. արդյունաբերության, տնտեսության, գիտության, մշակույթի, հրատարակչական գործունեության, զբոսաշրջության և սպորտի բնագավառներում համագործակցության մասին: Հետագայում կնքվել են համագործակցության մի շարք արձանագրություններ:
Պոդգորիցա քաղաքի կառավարիչ Դռագուտին Ջեկովիչը մասնակցել է «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին և «Արդյունավետ կառավարում և մասնակցություն. Սևծովյան տարածաշրջան» միջոցառմանը:
-
Ռիգա (Լատվիա)
Ռիգա (Լատվիա)
2013թ. հուլիսի 5-9-ը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի գլխավորած պատվիրակության այցը Ռիգա` լատվիական երգի ու պարի տոնակատարությանը մասնակցելու և երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով: Այցի ընթացքում ստորագրվել է եղբայրացման մասին համաձայնագիր:
2013թ. հոկտեմբերի 10-14-ը Ռիգայի քաղաքապետ, քաղաքային դումայի նախագահ Ն. Ուշակովի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Երևանում կայացած Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային կոնֆերանսին և «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին։
2014թ. թվականի հունվարի 17-19-ը Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ռիգայի քաղաքապետ, քաղաքային դումայի նախագահ Ն. Ուշակովի հրավերով մասնակցել է Ռիգայում կայացած «Ռիգա-եվրոպական մշակութային մայրաքաղաք» տիտղոսի հռչակման պաշտոնական արարողությանը։2016 թվականի հոկտեմբերի 14-16-ը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի գլխավորած պատվիրակության այցը Ռիգա քաղաք։ Այցի շրջանակներում Ռիգայում բացվել է «Երևան» անունը կրող պուրակը:
-
Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիա)
Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիա)
2007թ. փետրվարի 12-19-ը Երևանի քաղաքապետարանի պատվիրակության` Ռիո դե Ժանեյրո և Սան Պաուլու կատարած այցի շրջանակներում քննարկվեցին երկկողմ համագործակցության խնդիրներ:
Պատվիրակությունը մասնակցեց բրազիլական ավանդական դիմակահանդեսին:
-
Սան Պաուլու (Բրազիլիա)
Սան Պաուլու (Բրազիլիա)
2002թ. մայիսի 8-ին Սան Պաուլու քաղաքում կնքվել է արձանագրություն մտադրությունների մասին` մշակույթի և մշակութային փոխանակությունների բնագավառում համագործակցություն հաստատելու պատրաստակամությամբ: Այս արձանագրության նպատակն է մշակութային համագործակցության հիմքերի հաստատումը Երևանի և Սան Պաուլուի միջև` նպաստելով երկու քաղաքների բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:
Մշակութային միջոցառումների և փորձի փոխանակումը նախատեսվում է հետևյալ ոլորտներում. գեղարվեստական խմբերի, առանձին կատարողների և խմբավարների փոխադարձ այցելություններ, գեղանկարչական և լուսանկարչական ցուցահանդեսների կազմակերպում, Երևան և Սան Պաուլու քաղաքներում բրազիլական և հայկական ֆիլմերի շաբաթների անցկացում, թանգարանների, գրադարանների և մշակութային ժառանգության մասնագիտացված հաստատությունների միջև տեղեկատվության փոխանակում, մասնակից կողմերի համաձայնությամբ հնարավոր այլ միջոցառումների կազմակերպում: -
Սանկտ Պետերբուրգ (ՌԴ)
Սանկտ Պետերբուրգ (ՌԴ)
1997թ. հունիսի 19-ին Սանկտ Պետերբուրգում համաձայնագիր է կնքվել երկու քաղաքների միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին, քաղաքային տնտեսության պլանավորման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանման, կրթության, առողջապահության, մշակույթի և սպորտի, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու և գործառնելու, համատեղ նախագծեր մշակելու և ներդնելու բնագավառներում:
2005թ. սեպտեմբերի 13-17-ը ՌԴ տարվա շրջանակներում Երևանում անցկացվեցին Սանկտ Պետերբուրգի օրերը:
2006թ. հոկտեմբերի 30-ին ընդունվեց Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչություն բացելու որոշումը:
2007թ. մարտի 26-ին Երևանի քաղաքապետի` Սանկտ Պետերբուրգ կատարած այցի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի վարչակազմի միջև կնքվել է 2007-2009թթ. համագործակցության ծրագիր:
2007թ. հոկտեմբերին տեղի ունեցավ Երևանում Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական-գործարար կենտրոնի բացումը:
2008թ. հոկտեմբերին ստորագրվել է Մտադրությունների արձանագրություն Երևանի Արաբկիր համայնքի թաղապետարանի և Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովյան շրջանի վարչակազմի միջև:
2010թ. կազմակերպվել է ինֆո-տուր Սանկտ Պետերբուրգի լրատվամիջոցների համար:
2010թ. աշնանը Սանկտ Պետերբուրգում կազմակերպվել է զբոսաշրջությանը նվիրված կլոր սեղան:
2010թ. աշնանը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի հեռուստատեսային խմբի այցը Երևան, Տաթև և ԼՂՀ։ Պատրաստվել և հեռարձակվել են հաղորդումներ։
2011թ. հուլիսի 6-8-ը կայացել է Երևանի քաղաքապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության այցը Սանկտ Պետերբուրգ: Այցի ընթացքում ստոորագրվել է 2011-2014թթ. համագործակցության ծրագիրը:
2011թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Սանկտ Պետերբուրգ քաղաքի պատվիրակության Երևան կատարած այցի շրջանակներում անցկացվել է կլոր սեղան` երկու քաղաքների գործարար շրջանակների մասնակցությամբ:
2012թ. ապրիլի 25-28-ը անցկացվեցին Սանկտ Պետերբուրգի օրեր Երևանում: Երևան էր ժամանել Սանկտ Պետերբուրգ քաղաքի ավելի քան 100 անձից բաղկացած պատվիրակությունը: Պաշտոնական պատվիրակությունը գլխավորում էր Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օ. Կազանսկայան` հանդիպում ունենալով նաև Երևանի քաղաքապետի հետ: Միջոցառման շրջանակներում, բազմաժանր համերգային ծրագրից զատ, տեղի ունեցան մշակույթի, գործարար ոլորտների, մարզական, գիտական-կրթական հաստատությունների ներկայացուցիչների և այլ շրջանակների մասնակցությամբ կլոր սեղաններ, սեմինարներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ և հանդիպումներ:2013թ. հուլիսի 3-5-ը Սանկտ Պետերբուրգում կայացել են Երևանի օրերը։
2013թ. դեկտեմբերի 1-3-ը տեղի է ունեցել «Ռուսաստան. Հայաստան. Մաքսային միություն» 3-րդ միջտարածաշրջանային համաժողովը, որին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Երևանի քաղաքապետարանը։ Միջոցառման շրջանակներում Երևան էր ժամանել Սանկտ Պետերբուրգ քաղաքի պատվիրակությունը։2014թ. հոկտեմբերի 25-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հ. Անտոնյանի այցի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի Վասիլեոստրովյան շրջանի կենտրոնական մասում տեղի ունեցավ հայկական խաչքարի տեղադրման արարողությունը: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ այգին, որտեղ տեղադրվել է խաչքարը, կվերանվանվի ու կկոչվի Երևանյան:
2014թ. դեկտեմբերի 7-ին Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Սանկտ Պետերբուրգում` պետական Էրմիտաժի 250-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: Այցի շրջանակներում կայացավ հանդիպում Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գ.Պոլտավչենկոյի հետ:
2015թ. ապրիլի 29-ից մայիսի 2-ը Երևանում էր գտնվում Սանկտ-Պետերբուրգի նահանագապետ Գ.Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությունը` մշակութա-գործարար համաժողովի շրջանակներում: Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի վարչակազմի միջև կնքվել է 2015-2020թթ. համագործակցության ծրագիր: Այցի ընթացքում եղան տարբեր ացելություններ, տարբեր միջոցառումներ, կլոր սեղաններ և հանդիպումներ կազմակերպվեցին: Արաբկիր վարչական շրջանում բացվեց պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանը:
2015թ. մայիսի 21-25-ը Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գ. Պոլտավչենկոյի հրավերով գտնվում էր Սանկտ-Պետերբուրգում՝ քաղաքի հիմնադրման օրվա տոնական միջոցառումներին և «Բազմակողմության ներդաշնակություն. քաղաքային արդյունավետ կառավարման դերը ժամանակակից աշխարհում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Այցի ընթացքում հանդիպում տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գ. Պոլտավչենկոյի հետ:
2015թ. հունիսի 19-23-ը Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության համագործակցության շրջանակներում, նախապես ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, Երևանի Ա. Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոցի 10 աշակերտ՝ տնօրենի և ռուսաց լեզվի ուսուցչի ուղեկցությամբ, և հ.130 դպրոցի 4 աշակերտ՝ ռուսաց լեզվի ուսուցչի ուղեկցությամբ, այցելեցին Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու «Ալ առագաստներ» շրջանավարտների տոնին:
Այցի ընթացքում աշակերտներն այցելեցին Ա. Պուշկինի տուն-թանգարան, Էրմիտաժ, Պետրոպավլովյան ամրոց, ինչպես նաև մշակութային այլ հաստատություններ:2015թ. հոկտեմբերի 8-12-ը «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակներում Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օ.Կազանսկայայի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Երևանում: Այցի ընթացքում հանդիպում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանի հետ:
2015թ. նոյեմբերի 5-8-ը Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գ.Պոլտավչենկոյի հրավերով գտնվում էր Սանկտ-Պետերբուրգում՝ Վասիլեօստրովյան շրջանում Կոմիտասի հուշարձանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Այցի ընթացքում հանդիպում տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գ. Պոլտավչենկոյի հետ:
Երկու քաղաքների պատվիրակությունները պարբերաբար մասնակցում են Երևանի և Սանկտ Պետերբուրգի օրերի տոնակատարություններին։
2017թ. մայիսի 4-5-ը Երևանում անցկացվել են Սանկտ Պետերբուրգի օրերը, որի շրջանակներում Երևան է ժամանել Սանկտ Պետերբուրգի նահանգապետի գլխավորած պատվիրակությունը: Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակներում Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ.
• կլոր սեղաններ հետևյալ թեմաներով՝ «Երևան-Սանկտ Պետերբուրգ՝ առևտրատնտեսական համագործակցություն», որին մասնակցել են 11 ընկերություններ Սանկտ Պետերբուրգի կողմից և շուրջ 40 ընկերություն հայկական կողմից: «Երևան-Սանկտ Պետերբուրգ՝ զբոսաշրջային նոր հեռանկարները», որին մասնակցել են 3 ներկայացուցիչ Սանկտ Պետերբուրգի կողմից և մոտ 30 ընկերություն հայկական կողմից, «Թանգարանային գործի համագործակցություն», «Երևան-Սանկտ Պետերբուրգ ցուցահանդեսների փոխանակման և համագործակցության ընդլայնում», որին մասնակցել են 2 թանգարանների տնօրեններ Սանկտ Պետերբուրգի կողմից և շուրջ 30 թանգարանների ներկայացուցիչներ Երևանից,
• մշակութային ոլորտում՝ ցուցահանդես «Ես նկարում եմ Պետերբուրգը», Վալերի Պլոտնիկովի ֆոտոցուցահանդես և «Բիլիս Բենդ» համույթի համերգ,
• կրթական ոլորտում՝ համաձայնագրի կնքում Ալ. Բլոկի անվան հ. 122 դպրոցի և Դ.Շոստակովիչի անվան հ.235 դպրոցի միջև, այցելություն Ա. Պուշկինի անվան հ. 8 դպրոց և փորձի փոխանակում,
• առողջապահության ոլորտում՝ վարպետության դասեր հ. 17 պոլիկլինիկայում, խորհրդատվություններ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում և «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում,
• սոցիալական ապահովության ոլորտում՝ այցելություն Երևանի քաղաքապետի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետի կողմից պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձան, հանդիպում պաշարված Լենինգրադի Երևանաբնակ բնակիչների հետ:2017 թվականի հունիսի 19-25-ը կայացել է «Ես նկարում եմ Պետերբուրգը» մրցույթում հաղթած 14 երեխայի և 1 ուղեկցողի այցը Սանկտ Պետերբուրգ:
«Ես նկարում եմ Պետերբուրգը» միջազգային մրցույթում հաղթած դպրոցականներին հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: Մրցույթին մասնակցած Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանն ու Մոլդովան ներկայացնող ավելի քան 1000 դպրոցականներից հաղթող են ճանաչվել 38-ը, որոնցից 14-ը՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային կրթօջախների սաներն են:
2017 թվականի հունիսի 20-23-ը կայացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի գլխավորած պատվիրակության այցը Սանկտ Պետերբուրգ:Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով 2017 թվականի սեպտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով մեկնել էր Սանկտ Պետերբուրգ:
2017 թվակականի սեպտեմբերի 6-8-ը անցկացվեց «Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում տեղի ունեցան պաշտոնական մի շարք հանդիպումներ, կլոր սեղան-քննարկումներ՝ մշակույթի, զբոսաշրջության, առողջապահության, հանրակրթության, ներդրումային թեմաներով, ինչպես նաև`Երևանը ներկայացնող բազմաթիվ մշակութային միջոցառումներ:
2018թ. հունիսի 26-29-ը Երևանում Սանկտ Պետերբուրգի (ՌԴ) օրերին մասնակցելու նպատակով Երևան էր ժամանել Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում համաձայնագրեր են ստորագրվել Երևանի Չեխովի անվան հ.55 և Ադմիրալտիյսկի շրջանի հ. 232 դպրոցների, ինչպես նաև Երևանի հ.6 հատուկ դպրոցի և Կալինինսկի շրջանի բժշկահոգեբանամանկավարժական և սոցիալական օգնության լրացուցիչ կրթական կենտրոնի պետական բյուջետային հիմնարկության միջև: Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում վարպետության դասեր են անցկացրել Սանկտ Պետերբուրգից ժամանած երաժիշտները և կազմվել է համերգային համատեղ ծրագիր:
Սանկտ Պետերբուրգի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները այցելել են Երևանի Կ. Եսայանի անվան պոլիկլինիկա, Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, «Շենգավիթ» և հ. 8 պոլիկլինիկա: Բուժհաստատություններում կազմակերպվել են կլոր սեղաններ, հիվանդների հետազոտություններ և բժշկական խորհրդատվություններ:
Երևանի Առնո Բաբաջյանի համերգասրահում տեղի է ունեցել սանկտպետերբուրգյան «Էսսե կվինտետ» համույթի համերգը:
Կազմակերպվել են կլոր սեղաններ զբոսաշրջության, կրթության և առևտրատնտեսական համագործակցության ոլորտներում:
2021թ. նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը գտնվել է Սանկտ Պետերբուրգում, որի շրջանակներում ստորագրվել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգի կառավարության և Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում համագործակցության զարգացման 2021-2025թթ․ միջոցառումների ծրագիր՝ «Ճանապարհային քարտեզ»:
2022թ. սեպտեմբերի 15-18-ը Երևանում է գտնվել Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը, որի ընթացքում Երևան քաղաքի ավագանու և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
-
Սոֆիա (Բուլղարիա)
Սոֆիա (Բուլղարիա)
2008թ. սեպտեմբերին Սոֆիայի և Երևանի միջև ստորագրվել է բարեկամության համաձայնագիր, Երևան անունը կրող այգում տեղի է ունեցել խաչքարի բացման արարողություն:
-
Սպահան (Իրան)
Սպահան (Իրան)
Երևանի քաղխորհրդի և Սպահանի քաղաքապետարանի միջև 1995թ. մայիսի 5-ին ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Այն ներառում է մշակույթի, կրթության, տնտեսության, սպորտի և քաղաքների կառավարման, բազմաբնույթ ցուցահանդեսի անցկացման բնագավառները:
2000թ. ապրիլի 27-ին Սպահանում ստորագրվեց Սպահանը և Երևանը քույր քաղաքներ հռչակելու պայմանագիրը: Ընթանում է մշտական փոխգործակցություն: Համագործակցության շրջանակներում երկու քաղաքների պատվիրակությունները մասնակցել են քաղաքների օրերի տոնակատարություններին:
2004-2015թթ. Երևանի օրվա կապակցությամբ Երևան են ժամանել Սպահան քաղաքի պատվիրակությունները։
2008թ. հունիսի 23-26-ը Սպահանի քաղաքապետ Ս.Նեջադի հրավերով Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է Սպահանի քաղաքապետարանի և քաղաքային խորհրդի հիմնադրման 100-ամյակի տոնակատարություններին:
2012թ. ապրիլի 21-23-ը Գրքի համաշխարհային մայրաքաղաք-2012 միջոցառման շրջանակներում Սպահան քաղաքի պատվիրակությունը գտնվում էր Երևանում:
2014թ. հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը քաղաքավարական այցի շրջանակներում Երևանում էր գտնվում Սպահանի հ.5 վարչական շրջանի /Նոր Ջուղա/ ղեկավար Հ.Ասարզադեգանը:
2015թ. մայիսի 11-16-ը Սպահանում հաշմանդամների 2-րդ միջազգային սպորտային մրցաշարին մասնակցել է «Փյունիկ» ՀԿ հաշմանդամություն ունեցող անձանց բասկետբոլային թիմը: -
Ստավրոպոլ (ՌԴ)
Ստավրոպոլ (ՌԴ)
Երևանի և Ստավրոպոլի միջև 1994թ. հոկտեմբերի 28-ին Երևանում կնքվել է համաձայնագիր` «ՀՀ Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքի ադմինիստրացիայի միջև բարեկամության և համագործակցության հաստատման մասին»: Համաձայնագիրն առևտրատնտեսական, գիտատեխնիկական, տեղեկատվական և սոցիալ-մշակութային համագործակցության բնույթ ունի:
2013թ. հոկտեմբերի 11-ին «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության շրջանակներում Երևան ժամանած Ստավրոպոլի քաղաքապետ Գ.Կոլյագինի հետ կնքվեց «Երևան և Ստավրոպոլ քաղաքների միջև եղբայրացման մասին» համաձայնագիրը։ Ներկայումս բանակցություններ են ընթանում կոնկրետ աշխատանքների իրականացման ուղղությամբ։
2015թ. մայիսի 7-10-ը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի պատվիրակությունը Ստավրոպոլի վարչակազմի հրավերով մասնակցեց Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:
Վերջին տարիներին եղել են տարբեր ձևաչափերով փոխայցելություններ։Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինի հրավերով մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի պատվիրակությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2015թ. սեպտեմբերին մասնակցել է ՌԴ Ստավրոպոլի մարզի և քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին:
Այցելության ընթացքում պատվիրակության անդամներն այցելել են Հայորդաց տուն, ծանոթացել առօրյա գործունեությանը: Տոնական միջոցառումները եզրափակվել են Հաղթանակի զբոսայգում տեղի ունեցած համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ է ունեցել նաև Շենգավիթ վարչական շրջանի թիվ 5 մշակույթի կենտրոնի սան Ռիտա Հովհաննիսյանը: -
Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն)
Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն)
Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի նախաձեռնությամբ 2012թ. սեպտեմբերի 28-ին ստորագրվեցին «Երևան և Ստեփանակերտ քաղաքների միջև բարեկամության մասին համաձայնագիրը» և «2012-2014թթ. համար համագործակցության ծրագիրը»։
Համագործակցության ծրագրի բոլոր ուղղություններով իրականացվել են համապատասխան աշխատանքներ, Ստեփանակերտի քաղաքապետարանին ցուցաբերվել է տեխնիկական, մասնագիտական աջակցություն քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում՝ համակարգիչներ, նստարաններ, աղբամաններ, մարզադպրոցի համար մարզական պարագաներ, աղբատար մեքենաներ:
2013թ. հունվարին և օգոստոսին նախապատրաստվել և իրականացվել է երևանաբնակ զինծառայողների ծնողների այցելությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զորամասեր, ինչը շարունակական բնույթ է կրելու նաև 2014թ.:
2013թ. մայիսին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների համար կազմակերպվել է մարզաառողջարարական արշավ դեպի Արցախ:2014թ. ընթացքում աշխուժացել է համագործակցությունը Ստեփանակերտի և ԼՂՀ այլ շրջանների հետ:
2014թ. հուլիսի 10-13-ը կազմակերպվեց Երևան-Ստեփանակերտ մարզաառողջարարական հետիոտնային-ճանաչողական 2-րդ արշավը, որին մասնակցեց ավելի քան 100 մարդ՝ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերից, Հայաստանի սկաուտական շարժման կազմակերպությունից, Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի ուսանողներ և այլն:
2014 թ. հուլիսի 11-ին Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած այցի ընթացքում Տ. Մարգարյանը ՀՀ Առաջին տիկին Ռ.Սարգսյանի հետ հանդիսավորությամբ մասնակցել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների կողմից պատրաստված և Ստեփանակերտին նվիրաբերված 7 տուֆակերտ քանդակների բացման արարողությանը: Ծրագիրն իրականացվել է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության շրջանակներում:
2014թ.-ի սեպտեմբերի 27-ին Երևանի քաղաքապետը մասնակցել է Ստեփանակերտի հիմնադրման 91-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին։2014թ. հոկտեմբերի 9-12-ը Երևանի քաղաքապետի հրավերով Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանի գխավորած պատվիրակությունը մասնակցել է «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանը:
2014թ. նոյեմբերի 21-23-ը Երևանի քաղաքապետի որոշմամբ քաղաքապետարանի աշխատանքային խումբը մեկնել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել Է Ստեփանակերտի քաղաքապետ Ս.Գրիգորյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բյուջեին, գնումներին, եկամուտներին, քաղաքի ձևավորմանը՝ մասնավորապես ամանորյա լուսային ձևավորմանը վերաբերող հարցերը:
2015թ. փետրվարի 6-8-ը կայացավ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի պաշտոնական պատվիրակության այցը ԼՂՀ Ստեփանակերտ և Մարտունի քաղաքներ: Քննարկվել են իրականացված աշխատանքները և հաստատվել են առաջիկա ծրագրերը: Այցի շրջանակներում արաբկիրցի 35 ծնողներ այցելեցին ԼՂՀ սահմանամերձ շրջաններում ծառայող իրենց որդիներին: Արաբկիրցի աշակերտները հ. 130 դպրոցի ուսուցչական կազմի հետ միասին սննդի, քաղցրավենիքի փաթեթներ էին պատրաստել զինվորների համար՝ վերջիններիս ուղարկելով իրենց սրտից բխած խոսքերով ու բարեմաղթանքներով նամակներ: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի՝ ԼՂՀ Մարտունի քաղաք այցի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում քաղաքապետ Մհեր Խաչատրյանի հետ: Հանդիպման ընթացքում որոշվել է Մարտունի քաղաքում կառուցել Երևանյան պուրակ: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրականացված աշխատանքները և հաստատվել հետագա ծրագրերը:
2015թ. փետրվարի 26-ին Երևան-Ստեփանակերտ համագործակցության շրջանակներում Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակությունը վարչական շրջանի ղեկավար Ռ. Բաղդասարյանի գլխավորությամբ մեկնել է Արցախ: Պատվիրակությանն ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: 2015թ. փետրվարի 27-ին վարչական շրջանի պատվիրակությունը վարչական շրջանի ղեկավար Ռ. Բաղդասարյանի գլխավորությամբ, Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի ուղեկցությամբ մեկնել է Մարտակերտ: 2015թ. փետրվարի 27-ին իրականացվել է այց Մարտակերտի զորամաս, որին մասնակցել են նաև նշված զորամասում ծառայող (Դավթաշենի բնակիչներ հանդիսացող) 6 զինվորների ծնողները: Կազմակերպվել է հանդիպում և ճաշկերույթ ծնողների և զինվորների մասնակցությամբ: Կազմակերպվել է արձակուրդ զինծառայողների համար: Զորամասի զինվորների համար վարչական շրջանի հովանավորությամբ ելույթ են ունեցել Երևանի պետական կրկեսի արտիստները: Ս.թ. փետրվարի 27-ին իրականացվել է այց սահմանային հենակետի դիրքեր: Մարտակերտ կատարած այցի շրջանակներում ստորագրվել է համագործակցության հուշագիր Դավթաշենի և Մարտակերտի միջև:
Ս.թ. մարտի 24-26-ը Երևանի և ԼՂՀ համագործակցության ծրագրի շրջանակներում Շենգավիթ վարչական շրջանի պատվիրակությունը վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի գլխավորությամբ այցելել է ԼՂՀ Մարտակերտի շրջան: Պատվիրակությանն ընդունել է Մարտակերտի վարչակազմի ղեկավարը, Մարտակերտի քաղաքապետը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են համագործակցության և փորձի փոխանակման երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մշակվել համատեղ ծրագրերի նախագծեր: Համագործակցության շրջանակներում նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Մարտակերտում տեղադրված հուշաքարի հարակից այգում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ: Վարչական շրջանի կողմից տրամադրվել են սալիկներ, նստարաններ, տնկիներ, ծաղիկների սածիլներ:
2015թ. ապրիլի 15-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատվիրակությունը ղեկավարի գլխավորությամբ այցելեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջան, Բերձոր քաղաք և մայրաքաղաք Ստեփանակերտ: Կազմակերպվեց ՀՀ վետերանների միության 10 հոգանոց պատվիրակության և վարչական շրջանի 19 զինծառայողների ծնողների այցը ԼՂՀ: Համատեղ այցելություն կազմակերպվեց զորամաս և դիրքեր: Այցի ավարտին վարչական շրջանի և ՀՀ վետերանների միության պաշտոնական պատվիրակությանը ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:Մայիսի 19-21-ը պաշտոնական այցով Արցախում են գտնվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների պատվիրակությունները:
Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Կողմերը քննարկել են համագործակցության ծրագրով նախատեսված առաջիկա համատեղ անելիքները:
Երևանյան պատվիրակության անդամները եղել են նաև Ստեփանակերտի զորամասում և սահմանային հենակետերում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով զինծառայողներին՝ վարչական շրջանների ղեկավարները բարի ծառայություն են մաղթել զինվորներին և նրանց փոխանցել դպրոցականների պատրաստած նվերները, ինչպես նաև՝ հեռուստացույցներ:
ԼՂՀ այցի շրջանակում վարչական շրջանների պատվիրակությունն այցելել է նաև Հադրութ, հանդիպել Հադրութի շրջանի վարչակազամի ղեկավար Վալերի Գևորգյանի և Հադրութի քաղաքապետ Արմեն Աբրահամյանի հետ: Երկկողմ կապերի հաստատման և ամրապնդման նպատակով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներ Արմեն Հարությունյանն ու Արթուր Կիրակոսյանը բարեկամության հուշագրեր են ստորագրել Հադրութի շրջանի վարչակազամի և Հադրութ քաղաքի միջև:
Որպես բարեկամության սկիզբ՝ Հադրութին են հանձնվել «Երևան-Հադրութ» գրությամբ նստարաններ, աղբամաններ և այլ գույք:
Պատվիրակությունը եղել է նաև Հադրութի մանկապարտեզում և դպրոցում, ծանոթացել պայմաններին և առօրյայի կազմակերպմանը:
Ս.թ. հունիսի 26-28-ը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետություն: Պատվիրակությունը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Ս.Գրիգորյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ծրագրով նախատեսված հետագա ծրագրերը: «Աջափնյակ-Շուշի» համագործակցության շրջանակում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը հանդիպել է Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանին, որից հետո այցելել Շուշիի 2 մանկապարտեզ: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանն այցելել է նաև Շուշիում տեղակայված զորամաս, այնուհետև՝ դիրքապահ զինվորներին: Վարչական շրջանի ղեկավարը զորամասին է հանձնել նվեր՝ հեռուստացույց, իսկ զինվորներին՝ խորհրդանշական նվերներ:2015թ. հոկտեմբերի 9-11-ը «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակներում Երևան էր ժամանել Ստեփանակերտի քաղաքապետ Ս.Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում ստորագրվեց Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև 2015-2020թթ. համար համագործակցության ծրագիրը:
2016թ. վեց ամիսների ընթացքում 63 պատվիրակություն և աշխատանքային խմբեր այցելել են ԼՂՀ և Երևանում են հյուրընկալվել 46 պատվիրակություն ու աշխատանքային խումբ ԼՂՀ շրջաններից:
Այցերի ընթացքում կազմակերպվել են համերգային միջոցառումներ, փորձի փոխանակման, կրթական, մշակութային և այլ ծրագրեր, ինչպես նաև իրականացվել են մեծածավալ տեխնիկական աջակցության ծրագրեր և տրվել են բազմաթիվ նվերներ:
Ներկայումս Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում են Ստեփանակերտում «Ազատամարտիկների այգու» կառուցման և Սբ Աստվածածնի հովանու եկեղեցու հարակից տարածքի բարեկարգման նախագծման աշխատանքները:
2016թ. հուլիսի 14-17-ը տեղի ունեցավ Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության այցը ԼՂՀ:
Այցի ընթացքում Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ԼՂՀ Նախագահ Բ.Սահակյանի, Ստեփանակերտի քաղաքապետ Ս.Գրիգորյանի հետ:
Այցի շրջանակում կազմակերպվել է հանդիպում-քննարկում, որի ժամանակ ամփոփվել են Երևանի և Ստեփանակերտի, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների ու համայնքների միջև հաստատված համագործակցության արդյունքները:2016 թվականի սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության այցը Ստեփանակերտ՝ Ստեփանակերտ քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը մասնակցելու նպատակով։ Այցի ընթացքում Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանի հետ:
2021թ մայիսի 30-ին Երևանում ստորագրվել է «Երևան և Ստեփանակերտ քաղաքների միջև 2021-2023թթ. համագործակցության ծրագիր»:
Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» N186-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 100 միլիոն դրամ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին՝ նախատեսվող կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով:
Երևան քաղաքի ավագանու 24.11.2020թ. միաձայն որոշմամբ բյուջեից ևս 100 միլիոն դրամ է հատկացվել Ստեփանակերտին։ Այդ նպատակով 2020թ. բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձևավորման և այլ տոնական միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվել և ուղղվել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի՝ թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական հիմնարար աշխատանքների իրականացմանը։
Երևան քաղաքի ավագանու 09.02.2022թ. որոշմամբ Երևան համայնքի սեփականություն համարվող ընդհանուր 7.5 միլիոն դրամ հաշվեկշռային արժեքով երաժշտական գործիքներ են նվիրաբերվել Արցախի Հանրապետությանը՝ ի դեմս Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ Արցախի Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում օգտագործելու նպատակով: -
Վարշավա (Լեհաստան)
Վարշավա (Լեհաստան)
2013թ. հունիսի 24-26-ը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի այցը Վարշավա` Հայկական պուրակի և խաչքարի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Այցի ընթացքում ստորագրվել է Վարշավայի և Երևանի միջև մտադրությունների հուշագիր:
-
Վենետիկ (Իտալիա)
Վենետիկ (Իտալիա)
ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում 2011թ. դեկտեմբերի 15-ին Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը Վենետիկի քաղաքապետ Ջ. Օրսոնիի հետ ստորագրել է «Քաղաք Երևանի (Հայաստան) և քաղաք Վենետիկի (Իտալիա) միջև քույրացման վերաբերյալ» համաձայնագիրը:
Նախատեսվում է խթանել տնտեսական, զբոսաշրջային, մշակութային և սպորտային երկուստեք փոխշահավետ համագործակցությունը` այդ համատեքստում նաև գործնական քայլեր նախաձեռնելով երկու քաղաքների գործարար շրջանակների և մշակութային հաստատությունների միջև ճանաչողական փոխայցերը կազմակերպելու և ապահովելու ուղղությամբ:2012 թ. ապրիլի 21-23-ը Վենետիկ քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Ջորջիո Օրսոնիի գլխավորությամբ, մասնակցել է «Երևանը՝ 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառմանը։
-
Վիեն (Ֆրանսիա)
Վիեն (Ֆրանսիա)
Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի հրավերով «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան էր ժամանել Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքապետ Տիերի Կովակսի գլխավորած պատվիրակությունը։ Արդեն երկու տարի է, ինչ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի և Ֆրանսիայի Վիեն քաղաքի միջև ձևավորվել են բարեկամական և գործընկերային հարաբերություններ։
2015թ. հունիսի 26–28–ը, Վիենի քաղաքապետ Տիերի Կովակսի հրավերի համաձայն, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Վիեն՝ մասնակցելու Ջազի 35–րդ փառատոնին։
-
Վիլըբի (Ավստրալիա)
Վիլըբի (Ավստրալիա)
2017 թվականի հունիսի 8-10-ը կայացել է Ավստրալիայի Սիդնեյի Վիլըբի քաղաքի քաղաքապետ Գեյլ Գիլզ Գիդնեյի այցը Երևան, որի շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Վիլըբիի և Նոր-Նորք վարչական շրջանի միջև:
-
Վոլգոգրադ (ՌԴ)
Վոլգոգրադ (ՌԴ)
1998թ. մայիսի 29-ին Երևանում հերոս-քաղաք Վոլգոգրադի հետ անմիջական կապեր հաստատելու նպատակով կնքվել է «Հայաստանի մայրաքաղաք Երևանի և Ռուսաստանի Դաշնության հերոս-քաղաք Վոլգոգրադի միջև համագործակցության մասին» համաձայնագիր՝ հատկապես արդյունաբերական գործունեության, գիտության և տեխնոլոգիաների բնագավառին վերաբերող:
2015թ. մայիսի 7-10-ը Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը Վոլգոգրադի քաղաքապետի հրավերով մասնակցեց Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:
Վերջին տարիներին եղել են տարբեր ձևաչափերով փոխայցելություններ։2015թ. հոկտեմբերի 9-11-ը «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակներում Երևան էր ժամանել Վոլգոգրադի քաղաքապետ Ա.Կոսոլապովը: Այցի ընթացքում ստորագրվեց Երևան և Վոլգոգրադ քաղաքների միջև եղբայրացման մասին համաձայնագիրը:
-
Տոսկանայի մարզ (Իտալիա)
Տոսկանայի մարզ (Իտալիա)
Երևանի և Տոսկանայի մարզի միջև 1996թ. հուլիսի 23-ին Ֆլորենցիայում կնքվել է համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում էր խթանել և ամրապնդել համագործակցությունը մարզերի միջև:
-
Փարիզ (Ֆրանսիա)
Փարիզ (Ֆրանսիա)
1998թ. Երևանի և Փարիզի միջև կնքվել է հուշագիր:
2011թ. ապրիլի 25-28-ը Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնեց Փարիզ` մասնակցելու Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը:
2011թ. հոկտեմբերի 24-27-ը պաշտոնական այցով Երևան ժամանեց Փարիզի քաղաքապետ, ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի նախագահ Բ. Դելանոեի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում ստորագրվեց բարեկամության և համագործակցության համաձայնագիր, որի համաձայն հիմնական ոլորտներն են` ճարտարապետություն և քաղաքաշինություն, մշակույթ և համալսարանական փոխանակումներ, կենցաղային աղբի մշակում և մաքրում, փոխադրումների և տրանսպորտի քաղաքականություն, զբոսաշրջություն, կադրերի վերապատրաստում:2013թ. հոկտեմբերի 14-19-ը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության այցը Լիոն, Վալանս և Փարիզ` հայ-ֆրանսիական ապակենտրոնացման համաժողովին մասնակցելու և երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով։
Փարիզի քաղաքապետարանի միջազգային խորհրդական, միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր պատվիրակ Բերնար Պինըղոլի հրավերով Երևան քաղաքի պատվիրակությունը 2014 թվականի փետրվարի 11-16-ը գտնվում էր Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում՝ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի, Փարիզի և ՖՔՄԱ /AIMF-ի հետ երկկողմ համագործակցության հարցերը քննարկելու նպատակով։
2015թ. ապրիլի 29–ից հուլիսի 4–ը Փարիզի քաղաքապետարանում բացվել է ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. «ՀԱՅԱՍՏԱՆ 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագրով։ Ս.թ. ապրիլի 28–ին Փարիզում տեղի ունեցած բացման արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Ա. Սուքիասյանը։
«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությանը մասնակցելու նպատակով 2016թ. հոկտեմբերի 6-9-ը Երևան էր ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությունը:
2018թ.-ի հունվարի 24-28-ը Երևան էր ժամանել Փարիզի քաղաքապետի տեղակալ Պոլին Վերոնի գլխավորած պատվիրակությունը՝ ի շարունակություն 2016թ. հոկտեմբերին 7-ից 9-ը Փարիզի քաղաքապետի՝ Երևան կատարած այցի շրջանակներում ԹՈՒՄՈ-ի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության: Այցի նպատակն էր ավելի լավ ուսումնասիրել ԹՈՒՄՈՆ՝ Փարիզում ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ստեղծելու նպատակով: Այցի ընթացքում Երևանի քաղաքապետը հանդիպել է Փարիզի քաղաքապետի տեղակալ Պոլին Վերոնի հետ:
2018թ. հոկտեմբերի 16-ին Երևանի քաղաքապետը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու ԹՈՒՄՈ-Փարիզի բացման արարողությանը: Երևանի քաղաքապետը հանդիպում է ունցել նաև Փարիզի քաղաքապետի հետ:
-
Քեմբրիջ (ԱՄՆ)
Քեմբրիջ (ԱՄՆ)
Երևանի և Քեմբրիջի միջև 1987թ. հոկտեմբերի 5-ին կնքվել է բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր: 1994թ. կնքվել է համագործակցության և փոխանակումների երկամյա համաձայնագիր, իսկ 2001-ին` «Համագործակցության և փոխանակման» երկամյա պայմանագիր, որը նորացվել է 2003թ.: Այն ներառում է մասնագիտական զարգացման ծրագրեր, երիտասարդներ փոխանակելու նախագծեր, շրջակա միջավայրին վերաբերող ծրագրեր, կրթական և վարժեցման ծրագրեր, Հայաստանի դպրոցների օժանդակ ծրագրերի եռամյա հովանավորում, համագործակցություն զբոսաշրջության և սպորտի ոլորտում: «Քույր քաղաքների ասոցիացիայի» շրջանակներում հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է դպրոցների շփումների սերտացմանը:
-
Քիշնև (Մոլդովա)
Քիշնև (Մոլդովա)
Երևանի և Քիշնևի միջև 2000թ. մայիսի 25-ին Քիշնևում կնքվել է «ՀՀ Երևանի քաղաքապետարանի և Մոլդովայի Քիշնևի քաղաքապետարանի առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին» համաձայնագիր: Կողմերը պարտավորվել են ընդլայնել բարեկամական կապերը երկու քաղաքների բնակիչների միջև, նպաստել հասարակական և տնտեսական զարգացման նոր ձևերին, փոխադարձ ծանոթացմանը, զարգացնել տնտեսական հարաբերությունները, ամրապնդել գիտական և մշակութային կապերը, համագործակցել զբոսաշրջության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում:
2015թ. սեպտեմբերի 18-19-ը «Արևելյան գործընկերության տարաշաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի» բյուրոյի նիստին և «Տեղական ժողովրդավարությունը արևելյան գործընկերության երկրներում» թեմայով համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում էր գտնվում Քիշնևի քաղաքապետ Դ. Կիրտոակեն: Այցի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ Երևանի և Քիշնևի քաղաքապետերի միջև:
Երկու քաղաքների պատվիրակությունները պարբերաբար մասնակցում են Երևանի և Քիշնևի օրերի տոնակատարություններին:
-
Օդեսա (Ուկրաինա)
Օդեսա (Ուկրաինա)
1995թ. նոյեմբերի 25-ին կնքվել է եղբայրական կապեր հաստատելու պայմանագիր Երևանի և Օդեսայի միջև:
2000թ. հուլիսի 28-ին Երևանում կնքվել է եղբայրացած քաղաքների համագործակցության պայմանագիր, համաձայն որի` կողմերը պարտավորվում են ընդլայնել բարեկամական կապերը երկու քաղաքների միջև, նպաստել հասարակական և տնտեսական զարգացման ձևերին փոխադարձ ծանոթացմանը, զարգացնել տնտեսական հարաբերությունները, ամրապնդել մշակութային և գիտական կապերը, ընդլայնել համագործակցությունը առողջապահության, զբոսաշրջության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում: Օդեսայի քաղաքապետարանին առաջարկվել է համագործակցություն առևտրի, շինարարության, ջրամատակարարման, առողջապահության, կրթության, սպորտի ոլորտներում:Համագործակցության շրջանակներում երկու քաղաքների պատվիրակությունները մասնակցել են քաղաքների օրերի տոնակատարություններին: