Իրազեկումն ընդունվել է ի գիտություն
28.03.2025
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 28.03.2025 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի իրազեկումը` ս.թ. ապրիլի 19-ին՝ ժամը 20.00-22.00-ն Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքից` Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարան