Հավաքի և երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն
29.01.2025
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 27.01.2025 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կողմից ս.թ. փետրվարի 5-ին՝ ժամը 00.00-24.00 Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հավաքի և ժամը 17.00-20.00 Շառլ Ազնավուրի անվան հրապարակից՝ Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ֆրանսիայի հրապարակ - Սայաթ-Նովայի պողոտա - Աբովյան փողոց - Շառլ Ազնավուրի անվան հրապարակ երթուղով երթի անցկացումը:
Երևանի քաղաքապետարան