Իրազեկումն ընդունվել է ի գիտություն
21.05.2018
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 21.05.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանի իրազեկումը՝ ս.թ. հունիսի 6-ին՝ ժամը 11.00-23.00 Ազատության հրապարակում հավաք և Ազատության հրապարակ–Թումանյան փողոց-Նալբանդյան փողոց-Մոսկովյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց- Վ. Սարգսյան փողոց-Բեյրութի փողոց-Արգիշտիի փողոց-Հաղթանակի կամուրջ-Իսակովի պողոտա-Հաղթանակի կամուրջ-Արգիշտիի փողոց-Իտալիայի փողոց-Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։
Երևանի քաղաքապետարան